ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2019 թվականի N 435-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 384-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 17-ի «Սերժ Սիսեռյանին և Զարուհի Մաթևոսյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 384-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և տեքստում «Սերժ» բառից հետո լրացնել «Վարագ» բառով.
2) որոշման 1-ին կետում «Նահանգներ» բառից հետո լրացնել «՝ մասնավորապես հուլիսի 13-18-ը՝ Նյու Յորք, իսկ հուլիսի 18-22-ը՝ Բոստոն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 9 Երևան |