Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.01.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2019 թվականի N 34-Ա

 

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հայաստանի Հանրապետության 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետի և առևտրի ու արդյունաբերության նախարարի հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի հունվարի 16-17-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունվարի 18-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Պատվիրակության անդամների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Գևորգյանինը և Լուսինե Թումյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունվարի 15

Երևան

    

  

  

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունվարի 15-ի N 34-Ա

որոշման

  

Կ Ա Զ Մ

  

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

   

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար

Հ. Ազիզյան

- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խորհրդական

Դ. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

  

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունվարի 15-ի N 34-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

   

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

  

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Մ. Փաշայան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Հ. Ազիզյան

- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խորհրդական

Դ. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

Լ. Թումյան

- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետ

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան