Գլխավոր տեղեկություն
Համար
N 115-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2019 թվականի N 115-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2-ի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության հետ կնքված N T1-T2-CW-01 պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերը բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունները:

3. Բանակցային խմբի ղեկավարին՝ բանակցությունների արդյունքները ներկայացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի քննարկմանը:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

       

2019 թ. մարտի 28

Երևան

        

      

          

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 28-ի N 115-Ա

որոշման

    

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

          

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

        

Ս. Վարագ Սիսեռյան

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար (բանակցային խմբի ղեկավար)

Բ. Բադալյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Ե. Կիրակոսյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

Տ. Մարկոսյան

- ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ք. Ղալեչյան

- «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան