ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մայիսի 2018 թ. |
թիվ 39-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի «Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 29-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Որոշմամբ հաստատված Հավելված 1-ում, Հավելված 2-ում, Հավելված 1-ով հաստատված դիմումի N 1 ձևում՝ «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով» բառերով և դրա հոլովաձևերով,
2) Որոշման Հավելված N 1-ի 6-րդ և 10-րդ կետերում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով,
3) Որոշման Հավելված N 1-ի 12-րդ կետում «վեց» բառերը փոխարինել «երեք» բառերով,
4) Որոշման Հավելված N 1-ի 17-րդ կետում «Ազգային հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով,
5) Որոշման Հավելված N 1-ի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4)-րդ ենթակետով.
«4) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան