Գլխավոր տեղեկություն
Համար
N 242-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2019-01.02.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.09.22/19(562).1 Հոդ.258.3
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.08.2016
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.11.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016310

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 օգոստոսի 2016 թ.

ք. Երևան

N 242-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԲԱՇԽՈՂ-ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑ) ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «ը» կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-մեծածախ շուկայի մասնակից) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված N 1

Սահմանված է

ՀՀ հանրային ծառայությունները

 կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի օգոստոսի 31-ի

N 242-Ն որոշմամբ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

(ԲԱՇԽՈՂ-ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑ)

(վերնագիրը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ________

 

 

____ _____________ 20__ թվական

ք._______________________
_________________________________________________________________________________

(Բաշխողի անվանումը)

ի դեմս ___________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

________________________________________________________________________________ ,

(Պատվիրատու ընկերության անվանումը)

այսուհետ` Պատվիրատու, ի դեմս _____________________________________________

________________________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն են`

 

1) Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,

2) Բաշխող`

էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

3) Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող`

էլեկտրական էներգիան բացի Երաշխավորված մատակարարից նաև այլ անձի վաճառելու իրավունք ունեցող՝ Կանոններով սահմանված լիցենզավորված անձ,

4) Հաղորդող`

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

5) Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

5.1) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

6) Կանոններ`

Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններ,

7) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.18 N 455-Ն)

8) Բաշխման ծառայություն՝

Բաշխողի կողմից էլեկտրական էներգիան բաշխելու ծառայություն,

9) Հաշվարկային ամիս՝

ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին,

10) ԷՄՕԿ

Հանձնաժողովի հաստատած էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններ:

(1-ին կետը փոփ., լրաց., խմբ. 09.08.17 N 344-Ն, խմբ., փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Սույն պայմանագրի համաձայն բաշխողը պարտավորվում է Պատվիրատուին բաշխել վերջինիս կողմից Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից գնված կամ Պատվիրատուի կողմից ներկրված էլեկտրական էներգիան, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել էլեկտրական էներգիայի Բաշխման ծառայության դիմաց:

(2-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն, 12.12.18 N 455-Ն)

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն պայմանագրով, Կանոններով, ԷՄՕԿ-ով` եթե այլ բան նախատեսված չէ սույն պայմանագրով և Կանոններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

4. Բաշխողը պարտավոր է`

1) Կանոններով սահմանված ժամկետում կազմել և Պատվիրատուին ներկայացնել մատուցված Բաշխման ծառայության համար հաշիվ-ապրանքագիր.

2) ապահովել էլեկտրական էներգիայի բաշխումը Պատվիրատուին` սույն պայմանագրին կցված էլեկտրական էներգիայի բաշխման սխեմայով նախատեսված հուսալիությամբ:

(4-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 12.12.18 N 455-Ն)

6. Պատվիրատուն պարտավոր է վճարել յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված Բաշխման ծառայության դիմաց` սույն պայմանագրի և Կանոնների համաձայն:

(6-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 12.12.18 N 455-Ն)

 

4. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հաշվարկային ամսվա ընթացքում Պատվիրատուին մատուցված Բաշխման ծառայության արժեքը որոշվում է մատուցված Բաշխման ծառայության քանակի և դրա համար Հանձնաժողովի որոշմամբ սահմանված սակագնի արտադրյալով:

(8-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

9. Բաշխման ծառայության մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

10. Հանձնաժողովի կողմից սույն պայմանագրի 9-րդ կետում նշված սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

11. Բաշխողի կողմից Պատվիրատուին մատուցված Բաշխման ծառայությունը հաշվառում է Շուկայի օպերատորը Կանոնների համաձայն:

(11-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն, 12.12.18 N 455-Ն)

12. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Շուկայի օպերատորը կազմում է վճարման ակտը` Կանոնների համաձայն, և իր ստորագրությամբ ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 11-ը ներառյալ:

(12-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

13. Կողմերը, սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտի վերաբերյալ առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են ստորագրել այն` ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Բաշխողն իր կողմից մատուցված Բաշխման ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:

(14-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

15. Բաշխողը պարտավոր է ստորագրել (հաստատել) սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրը միայն Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո:

(15-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

16. Պատվիրատուն Հաշվարկային ամսվա ընթացքում Բաշխման դիմաց վճարումը կատարում է սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:

(16-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

 

5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Բաշխողի կողմից բաշխման ծառայության ընդհատումը, դադարեցումը և վերականգնումն իրականացվում է ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ սույն պայմանագրով և Կանոններով:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

7. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

19. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս-մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս- մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:

20. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

21. Սույն գլխում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Կանոններին և այլ իրավական ակտերին:

_________________________________________________________________________________

 

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

22. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծել դատական կարգով:

23. Եթե տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից սույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն ներկայացված ակտն է, ապա Շուկայի օպերատորը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

(23-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

24. Եթե սույն պայմանագրի 23-րդ կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Շուկայի օպերատորի կողմից վերանայված սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ Պատվիրատուն պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:

(24-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն, 12.12.18 N 455-Ն)

 

10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

25. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի և Շուկայի օպերատորի կողմից ստորագրման պահից, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում Կողմերի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի կողմից ստորագրման պահից, և գործում է մինչև _______________:

(25-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

26. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-մեծածախ շուկայի մասնակից) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում: Հանձնաժողովի սահմանած ժամկետում էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-մեծածախ շուկայի մասնակից) նոր պայմանագիր չկնքելու կամ գործող պայմանագրում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ չկատարելու դեպքում գործում են Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևի դրույթները կամ գործող օրինակելի ձևում կատարված փոփոխությունները կամ լրացումները:

(26-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

27. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Շուկայի օպերատորի համար, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում` 5 օրինակից` Կողմերի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի համար:

(27-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

28. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(գլուխը խմբ. 09.08.17 N 344-Ն)

(վերնագիրը խմբ. 09.08.17 N 344-Ն)

 

29. Սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածն է առևտրային հաշվառքի սարքի, սահմանազատման կետի, առավելագույն թույլատրելի հզորության և էլեկտրական էներգիայի բաշխման սխեմայի հուսալիության մակարդակի վերաբերյալ համաձայնագիրը:

 

Բաշխող`

Պատվիրատու`

գտնվելու վայրը _______________

Հ/հ ___________________________

հեռախոսը____________________

էլեկտրոնային փոստի հասցեն_____________

ֆաքսը _______________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Շուկայի օպերատոր՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Համակարգի օպերատոր՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հաղորդող՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

գտնվելու վայրը _________________

Հ/հ _____________________________

հեռախոսը______________________

էլեկտրոնային փոստի հասցեն __________

ֆաքսը _________________________

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

(29-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

Հավելված

Էլեկտրական էներգիայի բաշխման

ծառայության մատուցման

(բաշխող-մեծածախ շուկայի մասնակից) պայմանագրի

(գլխագիրը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվառքի սարքի
տեղա-դրման վայրը

Առևտրային հաշվառքի սարք

Սահմա-նազատման կետը

Առավե-լագույն թույլա-տրելի հզորու-թյուն /կՎտ/

Էլեկտրա-էներգիայի բաշխման սխեմայի հուսա-լիության մակարդակը

Հաշվիչի

Հոսանքի չափիչ
տրանսֆորմատորի

Լարման չափիչ
տրանսֆորմատորի

 

տեսակը, գործա-րանային համարը,
Որակա-վորված սպառողի
կնիքի տեսակը, համարը

թույլատրելի հոսանքը (Ա)

անվանական լարումը (Վ)

հաջորդ պլանային ստուգա-չափման
ամիսը և տարեթիվը

տեսակը, գործա-րանային համարը,
Որակա-վորված սպառողի
կնիքի տեսակը, համարը

ճշտության դասը

տրանս-ֆորմացիայի գործակիցը

տեսակը, գործա-րանային
համարը, Որակա-վորված սպառողի
կնիքի տեսակը, համարը

ճշտության դասը

տրանս-ֆորմացիայի գործակիցը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           
                           

 

 

1. Սույն աղյուսակի 13-րդ սյունակը լրացվում է համաձայն Պատվիրատուին տրված տեխնիկական պայմանների, իսկ դրանց բացակայության դեպքում` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման, հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի և լարման չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով:

(1-ին կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

2. Սույն աղյուսակի 14-րդ սյունակը լրացվում է`

1) «1» թվանշանով, եթե Պատվիրատուին էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է 1-ից ավելի առանձին օդային կամ մալուխային գծերով կայանի կամ ենթակայանի երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից,

2) «2» թվանշանով, եթե Պատվիրատուին էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է այլ կերպ:

 

Բաշխող` Պատվիրատու`

______________________

(անուն, ազգանուն, պաշտոն)

______________________

(անուն, ազգանուն)

______________________

(ստորագրություն)

______________________

(ստորագրություն)

Կ.Տ. (առկայության դեպքում) Կ.Տ. (առկայության դեպքում) 

 

Շուկայի օպերատոր`

_______________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

(2-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 09.08.17 N 344-Ն, փոփ., խմբ. 12.12.18 N 455-Ն)

 

Հավելված N 2

Սահմանված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի օգոստոսի 31-ի

N 242-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ________

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

____ _____________ 20__ թվական

ք._______________________
_________________________________________________________________________________

(Երաշխավորված մատակարարի անվանումը)

ի դեմս __________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

_______________________________________________________________________________ ,

(Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող ընկերության անվանումը)

այսուհետ` Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող, ի դեմս ________________________________________

________________________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________________________________________________________ ,

(Պատվիրատու ընկերության անվանումը)

այսուհետ` Պատվիրատու, ի դեմս ____________________________________________

_______________________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

(նախաբանը փոփ. 09.08.17 N 344-Ն)

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պայմանագրում կիրառվող հասկացություններն են`

1) Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,

2) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.18 N 455-Ն)

3) Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող՝

էլեկտրական էներգիան բացի Երաշխավորված մատակարարից նաև այլ անձի վաճառելու իրավունք ունեցող՝ Կանոններով սահմանված լիցենզավորված անձ,

4) Հաղորդող`

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

5) Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

5.1) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

6) Կանոններ՝

Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններ,

7) Ներկրող՝

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիան (հզորություն) ներկրելու իրավունք ունեցող անձ,

8) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.18 N 455-Ն)

9) Բաշխման ծառայություն՝

Երաշխավորված մատակարարի կողմից էլեկտրական էներգիան բաշխելու ծառայություն,

10) Անհավասարակշռության ծավալ `

Կանոնների համաձայն ամսական կտրվածքով հաշվարկվող էլեկտրական էներգիայի հանրահաշվական գումար,

11) Հաշվարկային ամիս՝

ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին,

12) Երաշխավորված մատակարար՝ էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձ:

(1-ին կետը փոփ., լրաց., խմբ. 09.08.17 N 344-Ն, 12.12.18 N 455-Ն)

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Սույն պայմանագրի համաձայն Հաշվարկային ամսվա ընթացքում Անհավասարակշռության ծավալի դեպքում Պատվիրատուն Անհավասարակշռության ծավալի չափով փոխհատուցում է ստանում Երաշխավորված մատակարարից կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողն Անհավասարակշռության ծավալը գնում է Երաշխավորված մատակարարից` սույն պայմանագրի և Կանոնների համաձայն:

(2-րդ կետը խմբ. 09.08.17 N 344-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Կանոններով, սույն պայմանագրով և Հանձնաժողովի ընդունած այլ իրավական ակտերով:

4. Երաշխավորված մատակարարը պարտավորվում է Կանոնների համաձայն դրական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալը փոխհատուցել Պատվիրատուին:

(4-րդ կետը խմբ. 09.08.17 N 344-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

5. Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողը պարտավորվում է Կանոնների համաձայն բացասական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալի չափով էլեկտրական էներգիա գնել Երաշխավորված մատակարարից` Պատվիրատուի կողմից իրենից գնման ենթակա և իր կողմից փաստացի քիչ առաքված էլեկտրական էներգիայի տարբերությունը հաշվեկշռելու համար:

(5-րդ կետը խմբ. 09.08.17 N 344-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 09.08.17 N 344-Ն)

 

4. ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ

 

7. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը ստացվում է դրական նշանով, ապա Պատվիրատուն այդ չափով փոխհատուցում է ստանում Երաշխավորված մատակարարից՝ տվյալ Հաշվարկային ամսվա համար Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողների հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի համաձայն ձևավորված փաստացի միջին կշռութային գնով, որը չի կարող գերազանցել տվյալ Հաշվարկային ամսվա էլեկտրական էներգիայի ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ):

(7-րդ կետը խմբ. 09.08.17 N 344-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

8. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը ստացվում է բացասական նշանով, ապա Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողն Անհավասարակշռության ծավալը գնում է Երաշխավորված մատակարարից` Պատվիրատուի էլեկտրական էներգիայի բաշխիչ ցանցին միացված լարման սպառողների համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով:

(8-րդ կետը խմբ. 09.08.17 N 344-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 09.08.17 N 344-Ն)

10. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

 

5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Հաշվեկշռող էլեկտրական էներգիայի քանակը հաշվառում է Շուկայի օպերատորը` համաձայն Կանոնների:

(11-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

12. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Շուկայի օպերատորը կազմում է վճարման ակտը` Կանոնների համաձայն, և իր ստորագրությամբ ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 11-ը ներառյալ:

(12-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

13. Կողմերը, սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտի վերաբերյալ առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են ստորագրել այն` ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը` Երաշխավորված մատակարարն իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի մասով կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողին, իսկ Պատվիրատուն Կանոնների համաձայն դրական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալի դիմաց փոխհատուցում ստանալու համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Երաշխավորված մատակարարին:

(14-րդ կետը խմբ. 09.08.17 N 344-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

15. Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողը Երաշխավորված մատակարարին, իսկ Երաշխավորված մատակարարը Պատվիրատուին վճարումը կատարում է սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:

(15-րդ կետը խմբ. 09.08.17 N 344-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

7. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

17. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

18. Եթե տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից սույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն ներկայացված ակտն է, ապա Շուկայի օպերատորը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

(18-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

19. Եթե սույն պայմանագրի 18-րդ կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Շուկայի օպերատորի կողմից վերանայված սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ վճարող կողմը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:

(19-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

 

8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

20. Սույն գլխում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Կանոններին և այլ իրավական ակտերին:

_______________________________________________________________________________

 

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

21. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի և Շուկայի օպերատորի կողմից ստորագրման պահից, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում Կողմերի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի կողմից ստորագրման պահից, և գործում է մինչև ___________________:

(21-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

22. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում: Հանձնաժողովի սահմանած ժամկետում էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման նոր պայմանագիր չկնքելու կամ գործող պայմանագրում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ չկատարելու դեպքում գործում են Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևի դրույթները կամ գործող օրինակելի ձևում կատարված փոփոխությունները կամ լրացումները:

23. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Սույն պայմանագիրը կազմված է 4 օրինակից` մեկական Կողմերի և Շուկայի օպերատորի համար, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում` 6 օրինակից` Կողմերի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի համար:

(24-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

 

10. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(գլուխը խմբ. 09.08.17 N 344-Ն)

(վերնագիրը խմբ. 09.08.17 N 344-Ն)

 

Երաշխավորված մատակարար`

Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող`

գտնվելու վայրը _______________

Հ/հ ___________________________

հեռախոսը____________________

էլեկտրոնային փոստի

հասցեն_____________

ֆաքսը _______________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

գտնվելու վայրը _________________

Հ/հ _____________________________

հեռախոսը______________________

էլեկտրոնային փոստի

հասցեն_______________

ֆաքսը _________________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Պատվիրատու`

 

գտնվելու վայրը _________________

Հ/հ _____________________________

հեռախոսը______________________

էլ. փոստի հասցեն_______________

ֆաքսը _________________________

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Շուկայի օպերատոր՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Համակարգի օպերատոր՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հաղորդող՝

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 09.08.17 N 344-Ն, 12.12.18 N 455-Ն)