ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով որոշում եմ.
1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ:
(1-ին կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
2. Սահմանել, որ որպես մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ:
3. Հաստատել`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի կազմը` համաձայն 1-ին հավելվածի.
2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակակիր ընտրող հանձնաժողովի կազմը` համաձայն 2-րդ հավելվածի:
(3-րդ կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
4. Ի գիտություն ընդունել, որ`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի թեկնածուների նախնական հավակնորդների ընտրությունն իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի կողմից.
2) մրցանակակրի ընտրությունն իրականացվում է ընտրող հանձնաժողովի կողմից.
3) մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրին համապատասխան:
(4-րդ կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
Երևան ՆՀ-155-Ն |
Հավելված 1 ՀՀ Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի ՆՀ-155-Ն հրամանագրի |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ | - | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (նախագահ) |
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ | - | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար |
Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ | - | Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր |
Ռիչ ԿԱՐԳԼԱԱՐԴ | - | «Ֆորբս» ամսագրի հրատարակիչ |
Մայքլ ՄԵԼՈՆ | - | Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լրագրող (Կալիֆորնիա, ԱՄՆ) |
Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ | - | «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող) |
Շահեն ԱՎԱԳՅԱՆ | - | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար |
Լուսինե ԹԱՆԳՅԱՆ | - | Հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի փոխնախագահ |
Արմինա ԴԱՐԲԻՆՅԱՆ | - | «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական: |
(հավելվածը փոփ. 01.03.11 ՆՀ-38-Ն, լրաց., փոփ. 21.12.11 ՆՀ-327-Ն, փոփ. 06.11.13 ՆՀ-292-Ն)
ՀՀ Նախագահի |
Կ. Կարապետյան |
Հավելված 2 ՀՀ Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի ՆՀ-155-Ն հրամանագրի
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ | - | «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն |
Արմեն ԲԱԼԴՐՅԱՆ | - | «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն |
Բագրատ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ | - | «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն |
Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | - | ՀՀ ԳԱԱ-ի նախագահ |
Յուրի ՇՈՒՔՈՒՐՅԱՆ | - | ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ |
Նուբար ԱՖԵՅԱՆ | - | «Ֆլագշիփ Վենչուրս» ընկերության ղեկավար |
Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | - | ԵՊՀ-ի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ |
Վարուժան ՄԱՍԱՐԱՋՅԱՆ | - | «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | - | ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ | - | ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական |
Արամ ՍԱԼԱԹՅԱՆ | - | «Նեյշնլ Ինսթրումենթս» ՓԲԸ-ի տնօրեն |
Արսեն ԹԱՌՈՅԱՆ | - | Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կառավարող տնօրեն |
Բերնարդ ԿՈՒՐՏՈՒԻՍ | - | «Բազմակի միկրոսխեմաների նախագծեր» ընկերության (CMP) տնօրեն (Գրենոբլ, Ֆրանսիա) |
Մարին ԽՐԻՍՏՈՎ | - | Սոֆիայի տեխնիկական համալսարանի դեկան (Սոֆիա, Բուլղարիա) տնօրեն (Պեկին, Չինաստան) |
Լան ՉԵՆ | - | Չինաստանի գիտությունների ակադեմիայի միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն (Պեկին, Չինաստան) |
Վահան Վ. ՇԱԽԳԻԼԴՅԱՆ | - | Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարանի նախագահ (Մոսկվա, Ռուսաստան) |
Վլադիմիր ՀԱՀԱՆՈՎ | - | Խարկովի ազգային համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի դեպարտամենտի տնօրեն (Խարկով, Ուկրաինա) |
Յուրի ՉԱՊԼԻԳԻՆ | - | Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի ռեկտոր (Մոսկվա, Ռուսաստան) |
Թոնի ՄՈՐՈՅԱՆ | - | «Իմպևա Լաբս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (Կալիֆորնիա, ԱՄՆ) |
Հովհաննես ԱՎՈՅԱՆ | - | Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ |
Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ | - | Իսպանիայի աստրոֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր |
Հարություն ԹԵՐԶՅԱՆ | - | ՀՊՃՀ-ի բազային լաբորատորիայի գիտական ղեկավար |
Արման ՔՈՒՉՈՒԿՅԱՆ | - | ԵրՄՄՀԳԻ-ի փոխտնօրեն |
(հավելվածը լրաց. 01.03.11 ՆՀ-38-Ն, լրաց., փոփ. 21.12.11 ՆՀ-327-Ն, փոփ. 05.03.12 ՆՀ-55-Ն, 04.07.12 ՆՀ-180-Ն, 06.11.13 ՆՀ-292-Ն, 03.12.14 ՆՀ-607-Ն, 13.06.15 ՆՀ-435-Ն)
ՀՀ Նախագահի |
Կ. Կարապետյան |