«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10614314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 հուլիսի 2014 թ. |
N 177-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 81-րդ, 82-րդ, 83-րդ և 84-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
81. |
Շների ժանտախտ, ինֆեկցիոն հեպատիտ, ինֆեկցիոն լարինգոտրախեիտ, պարվովիրուսային էնտերիտ, պարագրիպ, լեպտոսպիրոզ և կատաղություն հիվանդությունների նկատմամբ Բիոկան ԴՀՊՊԻ+ԼՌ (Biocan DHPPI+LR) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն |
82. |
Ճագարների հեմոռագիկ վիրուսային հիվանդության (ժանտախտի) նկատմամբ Պեստորին (Pestorin) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն |
83. |
Թռչունների Նյու Քասլ հիվանդության նկատմամբ «H» շտամի պատվաստանյութ |
Ռուսաստանի Դաշնություն |
«Առևտրի տուն «ԲիոԱգրո»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
84. |
Ճագարների հեմոռագիկ վիրուսային հիվանդության նկատմամբ Ռաբբիվակ-Վ պատվաստանյութ |
Ռուսաստանի Դաշնություն |
«Առևտրի տուն «ԲիոԱգրո»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ս. Կարապետյան |