Գլխավոր տեղեկություն
Համար
N 1108-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2018 թվականի N 1108-Ա

 

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ 2-ՐԴ ՖՈՐՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների 2016 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի ընթացքում ընդունված 2017-2018 թվականների ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության գերակա միջոցառումների ծրագրի 3.6-րդ կետի շրջանակներում 2018 թվականի հոկտեմբերի 15-16-ը Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի անցկացումը կազմակերպելու նպատակով`

1. Ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին՝ հաստատել ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. օգոստոսի 21
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

օգոստոսի 21-ի N 1108
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ 2-ՐԴ ՖՈՐՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Անափիոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի նախագահ)

   

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ

   

Հ. Արշակյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

   

Հ. Ավագյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

   

Գ. Ղազարյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

   

Ն. Ղարիբյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Յու. Շուքուրյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան