Գլխավոր տեղեկություն
Համար
N 976-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2018 թվականի N 976-Ա

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել 2018 թվականի մարտի 23-ի «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՕ-213-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 17
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 17-ի N 976
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների

NN ը/կ

Իրավական ակտերի վերնագրերն ու տեսակները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի կնքման ընթացակարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Արտաքին գործերի նախարարություն

2018 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Միջազգային
պայմանագրերի մասին» օրենքի
4-րդ հոդվածի
2-րդ մաս

2.

«Միջազգային պայմանագիրը ստորագրելու լիազորագրի տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Արտաքին գործերի նախարարություն

2018 թ.
հուլիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի
8-րդ հոդվածի
5-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան