Գլխավոր տեղեկություն
Համար
N 1268-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2017 թվականի N 1268-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2017 թվականի հոկտեմբերի 19-21-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Սուրեն Կարայանինը, Իգնատի Առաքելյանինը, Էրիկ Գրիգորյանինը, Արկադի Պապոյանինը, Հայկ Գրիգորյանինը և Արմեն Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Նինել Ռուստամյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 3
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.

նոյեմբերի 3-ի N 1268
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-21-Ը ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 

 Ս. Կարայան  - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
   
 Ի. Առաքելյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարար
   
 Է. Գրիգորյան  - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի օգնական (հոկտեմբերի 18-21-ը)
   
 Ա. Պապոյան  - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
   
 Հ. Գրիգորյան  - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ
   
Ն. Ռուստամյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի բաժնի վարիչ
   
 Ա. Այվազյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար) (հոկտեմբերի 18-21-ը)
   

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան