Գլխավոր տեղեկություն
Համար
N 1087-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.893
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1087-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1069-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը տնտեսության զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով տրամադրել 3,900,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ, տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով, հաշվարկվող տոկոսները յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին` սկսած 2014 թվականի մարտի 15-ից վճարելու և վարկի հիմնական գումարը 2017 թվականից «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու պայմանով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 11

Երևան