Գլխավոր տեղեկություն
Համար
N 856-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2017-25.09.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2017 թվականի N 856-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով, որպես խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ, մասնավորապես` տաք ջրամատակարարման առաջարկները քննարկելու և այդ ծրագրերը համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

1) Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող յուրաքանչյուր համայնքի համար մշակել և իրականացնել խնդրի լուծմանն ուղղված միջոցառումներ.

2) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

 

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 31

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թվականի
հուլիսի 31-ի N 856-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

Աշոտ Մանուկյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
 պաշարների նախարար
 (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Հայկ Արզումանի Հարությունյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
 պաշարների նախարարի տեղակալ

   

Կարեն Իսախանյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
 նախարարի տեղակալ

   

Տիգրան Խաչատրյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարի տեղակալ

   

Աշոտ Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Հայկ Բադալյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
 պաշարների նախարարության աշխատակազմի
 էներգետիկայի վարչության պետ

   

Դանիել Ստեփանյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության աշխատակազմի
 էներգետիկայի վարչության վերականգնվող
 էներգետիկայի բաժնի պետ

   

Մարինե Հովհաննիսյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
 պաշարների նախարարության աշխատակազմի
 էներգետիկայի վարչության էներգետիկ ենթակա-
 ռուցվածքների բաժնի պետ

   

Արմեն Մելկիկյան

- Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
 էներգախնայողության հիմնադրամի տնօրեն
 (համաձայնությամբ)

   

Հրանտ Տեր-Գաբրիելյան

- Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
 էներգախնայողության հիմնադրամի ինժեներա-
տեխնիկական խմբի ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան