ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2009 թվականի N 440-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 320-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի ապրիլի 21-ի «ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցները մշակելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու և դրանց անհատական կազմերը հաստատելու մասին» N 320-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 2 hավելվածում «Ռ. Ղլեչյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի պետական քաղաքականության մշակման բաժնի պետ» բառերը փոխարինել «Է. Մանթաշյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ» բառերով.
2) N 3 հավելվածում «Վ. Էլոյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական և միջազգային կապերի բաժնի պետ» բառերը փոխարինել «Ա. Գրիգորյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 27 Երևան |