Գլխավոր տեղեկություն
Համար
N 1313-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.06.2017-01.07.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.01.18/2(571).1 Հոդ.20.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1313-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների, ինչպես նաև 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին, «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ, 6-11-րդ հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

ա. N 4 հավելվածով նախատեսված դեֆիցիտի (պակասուրդի) տարեկան գումարների ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ ֆինանսավորման աղբյուրների և դրանց առանձին տարրերի` համաձայն N 1 հավելվածի,

բ. 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի` համաձայն N 2 հավելվածի,

գ. 7-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի` համաձայն N 3 հավելվածի,

դ. 8-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 4 հավելվածի,

ե. N 1 հավելվածով նախատեսված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 5 հավելվածի,

զ. 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների առանձին տեսակների գծով տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների` համաձայն N 6 հավելվածի,

է. N 2 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված 2017 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների տարեկան գումարների և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2015 թվականի բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարների հատկացման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 7 հավելվածի,

ը. N 3 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2017 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 8 հավելվածի.

2) որ 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումների (գործակալությունների և տեսչությունների), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին վերապահված` «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները կամ, որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.

3) որ 2017 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական գնումների ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով` տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Սույն ենթակետում նշված դեպքերի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը: Ընդ որում, մինչև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում վերակազմակերպվող պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն ենթակետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.

4) որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց այդ ծառայությունների պատվիրատուներից ստացվող վճարների գումարները`

ա. մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 1.7-րդ կետի համաձայն բացված համապատասխան արտաբյուջետային հաշվին: Սահմանել, որ այդ հաշիվը գործում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը,

բ. հատկացվում են նշված ծառայությունները մատուցած համապատասխան համակարգի ստորաբաժանումներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող 2017 թվականի ծախսերի ամփոփ նախահաշիվների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից յուրաքանչյուր ստորաբաժանման գծով հաստատված ծախսերի նախահաշվին համապատասխան.

5) որ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված` Հայաստանի Հանրապետության անունից մատուցվող համապատասխան ծառայությունների պատվիրատուների հետ կնքվող պայմանագրերում Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.

6) որ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ներկայացված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի «05. Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված բյուջետային հատկացումները ենթակա են ուղղման բացառապես ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարների վերադարձմանը: Ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարի գումարները ծախսային հաշվից հաշվեգրվում են ավելացված արժեքի հարկի համապատասխան եկամտային հաշվին և «բյուջետային եկամուտների վերադարձ» գործառնության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմնավորող փաստաթղթերի` գերավճարի վերադարձման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան եզրակացության և վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածության մասին տեղեկանքի առկայության դեպքում ավելացված արժեքի հարկի գծով եկամտային հաշվից իրականացվում է գերավճարի գումարների վերադարձը: Նշված «05. Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների ամբողջ ծավալի սպառման պայմաններում ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարների վերադարձը 2017 թվականի ընթացքում շարունակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ավելացված արժեքի հարկի ընթացիկ մուտքերի հաշվին.

7) որ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջը չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն բացված և «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում արտացոլման ենթակա արտաբյուջետային միջոցների հաշիվների, ինչպես նաև դրամարկղերում այդ հաշիվների միջոցների մնացորդների վրա (բացառությամբ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրեր իրականացնող գրասենյակների հաշիվներում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարների).

8) որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու, նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցեր կանոնակարգելու և ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 1176-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված նորմատիվները, 2-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև 4-րդ կետը գործում են նաև 2017 թվականի ընթացքում.

9) որ սույն որոշման 12-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստանձնած վարկային պարտավորությունների կատարումը 2017 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծի հաշվարկներում կիրառված տարադրամների նկատմամբ դրամի փոխարժեքներին համապատասխան.

10) որ պետական իշխանության մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ավտոմեքենաների ձեռքբերումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի N 938-Ա հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան` անկախ գնումների պլանում այլ չափորոշիչներով դրանց ներառված լինելու հանգամանքից.

11) որ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «37. Սոցիալապես անապահով աշակերտներին անվճար դասագրքերով ապահովման գծով պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված գումարների տրամադրման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները.

12) որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության գծով սույն որոշման N 5 հավելվածի 10-րդ բաժնի 09 խմբի 02 դասի «02. Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծախսային ծրագրով նախատեսված բյուջետային հատկացումների գումարը ներառում է պետության կողմից Երևանի քաղաքապետարանին ենթակա կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆինանսավորման համար Երևանի քաղաքապետարանին հասանելիք գումարը` 2017 թվականի առաջին եռամսյակում՝ 115,439,1.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 323,187.9 հազ. դրամ, ինն ամսում` 530,936.7 հազ. դրամ և տարեկան` 692,496.0 հազ. դրամ.

13) որ սույն կետի 12-րդ ենթակետով սահմանված Երևանի քաղաքապետարանին հասանելիք բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Երևանի քաղաքապետարանին.

14) սույն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 02 բաժնի 05 խմբի 01 դասի «02. Այլընտրանքային ծառայության ապահովում» ծրագրով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության) այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները պետք է վճարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով.

15) «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 5-րդ հավելվածի արձանագրության 6-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով 2016 թվականի վերջին աշխատանքային օրվա ընթացքում ներկրման մաքսատուրքերի, ինչպես նաև հատուկ, հակադեմփինգային, փոխհատուցման տուրքերի գումարների բաշխումից 2017 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ:

16) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջե ստացվող դրոշմանիշային վճարի հաշվին հատկացումները նույն օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան ստեղծված հատուցման հիմնադրամին՝

ա. կատարվում են առանց սահմանափակման, ուղիղ վճարումների միջոցով` առանց հիմնավորող փաստաթղթեր գանձապետարան ներկայացնելու, և նշված վճարի տեսքով փաստացի ստացված եկամուտները և դրանց հաշվին կատարված ծախսերը սահմանված կարգով արտացոլվում են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում, ընդ որում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը դրոշմանիշային վճարի հաշվին հատուցման հիմնադրամին իրականացվող փոխանցումների գծով փաստացի կատարված ծախսերի չափով ավելացնում է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ծրագրային ցուցանիշները,

բ. հաշվառվում են բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 09 խմբի 02 դասի «26. Փոխանցումներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին» ծախսային ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), որի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն է:

(1-ին կետը լրաց. 02.03.17 N 201-Ն)

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար նախատեսված (տարեկան 100,924.1 հազ. դրամ) հատկացումների հինգ ամսվա բաշխումն ըստ առանձին կուսակցությունների` համաձայն N 9 հավելվածի (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները.

2) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների և սուբվենցիաների ֆինանսավորման այն ծրագրերի ցանկը, որոնց գծով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Երևանի քաղաքապետարանին` համաձայն N 10 հավելվածի.

3) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2017 թվականին իրականացվող գնումների պլանը` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական/գործառական դասակարգման` համաձայն N 12 հավելվածի.

4) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը` համաձայն N 11 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գծով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների, միջեռամսյակային տեղաշարժերի, նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան մարմինների ցանկերում փոփոխությունների և (կամ) լրացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխությունների և լրացումների կատարման կարգը՝ համաձայն N 14 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-8-րդ, 11-րդ կետերով, 14-րդ կետի «բ»-«դ» ենթակետերով և 15-19-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),

բ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում).

2) Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացվող առաջարկությունները քննության առնել այդ առաջարկությունները սույն որոշման 4-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում.

3) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում միջոցների առկա մնացորդի` այդ օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորմանը չուղղված գումարները՝ ներկայացնելով այդ ենթահաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունում (առանձին հավելվածով).

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի կանխիկացումն ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերին համապատասխան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի բանկերին տրվող սպասարկման միջին վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0.1 տոկոսը.

5) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետում նշված վճարումներն իրականացնել առանց սահմանափակման` դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն այդ կետին համապատասխան արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

6) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետում նշված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով հատկացումներ նախատեսող Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայությամբ` դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն այդ կետին համապատասխան արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

7) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 16 և 19 - 27 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական իշխանության մարմինների ներկայացմամբ, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել փոփոխությունների և լրացումների կատարումը նշված աղյուսակներում.

8) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` մինչև 2020 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով 47,437,511.2 հազ. դրամ բյուջետային վարկ տրամադրելու (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ).

9) Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքներին սուբվենցիաներ հատկացնել համապատասխան համայնքների ղեկավարների և այդ սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կնքված սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրերի առկայության դեպքում.

10) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց այդ ծառայությունների պատվիրատուներից արտաբյուջետային հաշվին 2017 թվականին ստացվող վճարների մուտքագրումն ու դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության անունից ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ֆինանսավորումն իրականացնել սույն որոշման 1-ին կետի 4-րդ ու 8-րդ ենթակետերին համապատասխան.

11) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը սույն որոշմամբ հաստատված բաշխման համաձայն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման և կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների բանկային հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու.

12) ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին (բաժնետոմսին) համապատասխանող շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող այն ընկերությունների գծով, որոնց լիազորված մարմինները ներկայացնում են շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ հսկողությունը.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին եռամսյակային հաշվետվություններում «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ և 6-8-րդ հոդվածներով, 10-րդ հոդվածի 5-րդ կետով հաստատված բյուջետային մուտքերի և ելքերի գումարները, սույն որոշմամբ սահմանված բյուջետային մուտքերի և ելքերի եռամսյակային (աճողական) ցուցանիշները, ինչպես նաև դրանց դիմաց ստացված մուտքերն ու կատարված ելքերն արտահայտել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի և 11-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով նաև սույն որոշման N 14 հավելվածով սահմանված կարգի շրջանակներում կատարված վերաբաշխումները, տեղաշարժերը, լրացումները և փոփոխությունները.

14) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`

ա. 01 բաժնի 01 խմբի 03 դասի «08. Հայաստանի Հանրապետությանը սուվերեն վարկանիշ շնորհելու կապակցությամբ կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարման ծախսեր», 01 բաժնի 01 խմբի 02 դասի «08. Բլումբերգ և Ռոյթերս տեղեկատվական համակարգերի առևտրային տերմինալների տեղադրման և սպասարկման վճար» ծախսային ծրագրերով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը սույն որոշման համաձայն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում նշված ծրագրերի համար բացված գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման միջոցով` այդ ծրագրով նախատեսված ծառայությունները մատուցող՝ սույն պարբերությունում նշված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված գրավոր պահանջի (ինվոյսի) հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու,

բ. 01 բաժնի 01 խմբի 02 դասի «03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով)» ծախսային ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտե հիմնադրամի (IASCF) միջև կնքված «Սահմանափակ տարածքներում հեղինակային իրավունքից հրաժարվելու վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը սույն որոշման համաձայն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման միջոցով` սույն պարբերությունում նշված հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված գրավոր պահանջի (ինվոյսի) հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու,

գ. 01 բաժնի 01 խմբի 02 դասի «04. Ֆինանսական կառավարման համակարգի վճարահաշվարկային ծախսեր» ծախսային ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ՄԱԿ-ի առևտրային զարգացման կազմակերպության (UNCTAD) միջև ստորագրված DMFAS համակարգի սպասարկման պայմանագրով նախատեսված DMFAS 6.0 համակարգի տեխնիկական սպասարկման և 2013 թվականի սեպտեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության և արտարժութային պետական պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողների միջև ստորագրված բաժանորդագրության պայմանագրի համաձայն Իռլանդական ֆոնդային բորսայում Հայաստանի Հանրապետության արտարժութային պետական պարտատոմսերի ցուցակման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը սույն որոշման համաձայն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման միջոցով` սույն պարբերությունում նշված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված գրավոր պահանջի (ինվոյսի) հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 բաժնի 01 խմբի 01 դասի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրով (սույն ենթակետում այսուհետ` ծրագիր) սահմանված հատկացումներին ամրագրված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներից (սույն ենթակետում այսուհետ` բազային հոդվածներ) տարբերվող այլ հոդվածներով (սույն ենթակետում այսուհետ` տարբերվող հոդվածներ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանը նախատեսված հատկացումների գումարից որևէ այլ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին (սույն ենթակետում այսուհետ` այլ ԲԳԿ) հատկացումների կատարման դեպքում դրանց ներքին միջհոդվածային և միջգերատեսչական վերաբաշխման միջոցով` սույն ենթակետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով տարբերվող հոդվածներով և այլ ԲԳԿ-ների գծով նախատեսված հատկացումների չափով ավելացնել նշված ծրագրի գծով համապատասխան գերատեսչությունների նույն այդ տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումները` նույն չափով պակասեցնելով բազային հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության գծով նախատեսված հատկացումները: Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում սույն ենթակետում նշված վերաբաշխումներն արտացոլել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով հատկացված գումարների չափով: Համանման մոտեցում կիրառել նաև «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 03 դասի «03. Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» և «04. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ», 10 բաժնի 03 խմբի 01 դասի «03. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրերով Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ընդունված որոշումներով, ինչպես նաև 01 բաժնի 01 խմբի 01 դասի «09. ՀՀ վերահսկիչ պալատի պահուստային ֆոնդ», 03 բաժնի 03 խմբի 01 դասի «03. ՀՀ սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ» և «04. ՀՀ դատարանների պահուստային ֆոնդ», 03 բաժնի 04 խմբի 01 դասի «02. ՀՀ դատախազության պահուստային ֆոնդ», ինչպես նաև 03 բաժնի 07 խմբի 01 դասի «02. ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ» և «04. ՀՀ հատուկ քննչական ծառայության պահուստային ֆոնդ» ծրագրերով իրավասու մարմինների կողմից ընդունված որոշումներով հատկացումների կատարման դեպքում.

16) դրական եզրակացություն չտալ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ նախատեսող այն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերին, որոնցով առաջարկվող հատկացումների եռամսյակային բաշխման (աճողական) գումարների ընդունումը կհանգեցնի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի գծով հաստատված հատկացումների` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման (աճողական) գումարների գերազանցմանը.

17) մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (սույն ենթակետում այսուհետ` ոստիկանություն) մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 483-Ն որոշմամբ նախատեսված ծրագրերի գծով 2017 թվականի արտաբյուջետային հաշիվներից կատարվող ծախսերի նախահաշիվների հաստատումը, այդ ծրագրերի գծով 2017 թվականի առաջին եռամսյակում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ընթացիկ ծախսերի յուրաքանչյուր հոդվածով (սույն ենթակետում այսուհետ` ընթացիկ ծախսերի հոդված) ֆինանսավորումը համապատասխան արտաբյուջետային հաշիվներից՝ իրականացնել դրանցում առկա միջոցների սահմաններում, սույն ենթակետում նշված որոշմամբ հաստատված ոստիկանության արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2016 թվականի տարեկան նախահաշիվներում ընթացիկ ծախսերի համապատասխան հոդվածներով նախատեսված տարեկան գումարների 1/4-ից ոչ ավելի չափով (բացառությամբ «աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով նախատեսված ծախսերի, որոնց ֆինանսավորումն իրականացնել հաշվարկված ամբողջ ծավալով)` ըստ ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող 2017 թվականի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման առաջին եռամսյակի նախահաշիվների:

4. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) 2017 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների (ներառյալ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրեր իրականացնող գրասենյակների հաշիվներում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարների) դրամարկղերում և գանձապետական հաշիվներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները 2017 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես 2017 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.

2) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված` արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական դրամաշնորհների ստացման նախապայմանների ապահովման համար.

3) սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.

4) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և դրանց ենթակայության պետական հիմնարկներին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (այդ թվում` տարածքների) վարձակալության պայմանագրերում, վարձատուի համաձայնությամբ, վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում` տարածքից) անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն նախատեսել միայն այդ բարելավումների արժեքի` ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագրի գործողության դադարեցումից հետո վարձատուի կողմից փոխհատուցման բացառման վերաբերյալ դրույթի նախատեսման դեպքում: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում, առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թույլտվության, չհամաձայնել նշված բարելավումների իրականացմանը.

5) մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնեցմանը ներկայացնել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնող ենթակա գրասենյակների 2017 թվականի պահպանման ծախսերի տարեկան (եռամսյակային աճողական բաշխմամբ) նախահաշիվները, հաստիքացուցակները և համապատասխան ծրագրերի տարեկան ծախսերի նախահաշիվները` ըստ ծրագրերի բաղադրիչների` դրամային արտահայտությամբ.

6) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի եռամսյակային կտրվածքով ծրագրավորված եկամուտների հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն (յուրաքանչյուր մարմինը` իր մասով, ըստ առանձին եկամտատեսակների)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

7) Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսանալու դեպքում այդ սուբվենցիաները տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրեր (վերջիններում այլ պայմանների հետ հանդերձ պարտադիր նշելով համայնքների կողմից ստացված սուբվենցիաների ոչ նպատակային ծախսված միջոցների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման պահանջը).

8) Հայաստանի Հանրապետության 2017 թվականի կապիտալ շինարարության և հիմնանորոգման ծախսերի պետական պատվերով նախատեսված առանձին օբյեկտների գծով սահմանված հատկացումների գումարների և դրանց նախահաշվային արժեքների միջև դրական տարբերության և (կամ) մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ազատված բյուջետային հատկացումների 70 տոկոսը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու վերաբերյալ, եթե կառավարության կամ վարչապետի կամ ավելի բարձր իրավական ակտով այլ բան չի նախատեսում (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից գնման գործընթացի շրջանակներում կնքված գործարքների արդյունքում տնտեսումների առաջացման դեպքում սույն դրույթը կիրառելի չէ).

9) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 25-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել բացատրագիր իրենց կողմից ղեկավարվող մարմինների կողմից իրականացվող ծրագրերի գծով սույն որոշմամբ սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային (աճողական) սահմանաքանակների չիրացման պատճառների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն այդ սահմանաքանակների չիրացված մասի՝ 2017 թվականի մնացած ժամանակահատվածում իրացման գծով ձեռնարկված միջոցների կամ այդ մասի հետագա իրացման աննպատակահարմարության կամ անհնարինության մասին.

10) ապահովել պատշաճ հսկողություն ենթակա պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 09 խմբի 02 դասի «02. Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում նպատակային օգտագործման նկատմամբ.

11) Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն առաջարկություններ ներկայացնելիս`

ա. դրանցում նշել այդ հատկացումների տրամադրման ժամանակացույցը` ըստ եռամսյակների (նաև աճողական), կատարվելիք գնումների պլանը և նշված հատկացման շնորհիվ իրականացվելիք ծրագիրը (միջոցառումը) բնութագրող արդյունքի ցուցանիշների եռամսյակային (աճողական) կանխատեսումը,

բ. դրանց հետ ներկայացնել տեղեկատվություն նշված հատկացման հասցեատեր հանդիսացող ոլորտին Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումներից` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ նույն չափի գումար վերաբաշխելու հնարավորության մասին (անհրաժեշտության դեպքում այն նախապես համաձայնեցնելով տվյալ ոլորտում պետական կառավարում իրականացնող պետական կառավարման մարմնի հետ).

12) սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետում, 7-րդ կետի 2-րդ ենթակետում, 11-րդ կետի 2-րդ ենթակետում, 13, 16-րդ կետերում, 17-րդ կետի 1-ին ենթակետում, 18-րդ և 19-րդ կետերում, 21-րդ կետում, 26-րդ կետի 1-ին ենթակետում, 27-րդ և 28-րդ կետերում նշված` պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի գծով վճարումները կատարել այդ պատվերների, ծրագրերի և ծախսերի գծով հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից հաստատվող գերատեսչական ակտերը դրանք ընդունող գերատեսչությունների պաշտոնական վեբկայքում հրապարակվելուց և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելուց հետո:

5. Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինների ղեկավարներին` ապահովել.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 202-Ն որոշմամբ սահմանված չափով և հաստատված կարգով ու ժամկետներում շահութաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջե.

 2) պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող ընկերությունների` նախորդ տարիների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջացած պարտքերի մարումը` մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ռազմագիտության կաբինետներն ուսումնաօժանդակ նյութերով ապահովման, տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակման, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակման, հրատարակման և ձեռքբերման ծրագրերը` մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը.

2) մինչև 2017 թվականի սեպտեմբերի 11-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2017/2018 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի (ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաները) մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների (ներառյալ ավագ դպրոցները), ինչպես նաև 2017/2018 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները:

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2017 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ` մեկամսյա ժամկետում:

2) հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «02. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքի տարածքում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին պետական աջակցության 2017 թվականի միջոցառումների ծրագիրը` եռամսյա ժամկետում:

8. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել «Կինոնկարների արտադրություն» ծրագրի շրջանակներում արտադրվող ֆիլմերի գծով ծախսերի նախահաշիվները:

9. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի արժանացած Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների և նրանց մարզիչների 2017 թվականի ցուցակը.

2) Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության, հասարակական կյանքին երիտասարդության մասնակցության խթանմանը, միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված և «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման ծրագրերի ծախսերի նախահաշիվները:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել`

1) Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների` եռամսյակային (աճողական) կտրվածքով.

2) միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային (աճողական) կտրվածքով:

11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2017 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.

2) հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել՝

ա. փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2017 թվականի պետական պատվերը,

բ. հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայությունների գծով միջոցների բաշխումը:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին`

1) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման ծրագրերի (ներառյալ սույն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետով նախատեսված ծրագրերի) գծով սահմանված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Երևանի քաղաքապետարանին` պայմանով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից`

ա. այդ լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերը պետք է իրականացվեն պետական կառավարչական հիմնարկների կողմից 2017 թվականին իրականացվող նմանատիպ ծախսերի կատարման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան,

բ. սույն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետում նշված և N 10 հավելվածում ներկայացված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

գ. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 05 դասի «01. Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված 2,693,606.0 հազ. դրամ գումարից 1,960,272.7 հազ. դրամն ուղղվելու է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 733,333.3 հազ. դրամը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերով ենթավարկային պայմանագրերով ընկերությանը նախատեսված վարկերի գծով առաջացող պարտավորությունների կատարմանը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվող սուբվենցիաների տրամադրման պայմանագրերում նախատեսել, որ սուբվենցիաների գումարների նպատակային օգտագործման նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն իրականացնում է նախնական փաստաթղթային հսկողություն, իսկ հետավարտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 08 խմբի 01 դասի «02. Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ըստ պետական կառավարման մարմինների բաշխման վերաբերյալ.

4) սույն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 02 բաժնի 05 խմբի 01 դասի «02. Այլընտրանքային ծառայության ապահովում» ծրագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության գծով նախատեսված ֆինանսական միջոցները փոխանցել Երևանի քաղաքապետարանին՝ Երևան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար:

13. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017 թվականի հետևյալ ծրագրերը`

1) պետական աջակցություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանը.

2) ստանդարտների մշակման ծառայությունների.

3) (ենթակետն ուժը կորցրել է 23.03.17 N 304-Ն)

4) Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության.

5) (ենթակետն ուժը կորցրել է 23.03.17 N 304-Ն)

(13-րդ կետը փոփ. 23.03.17 N 304-Ն)

14. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը:

15. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման և տրամադրման նպատակով նախատեսված հատկացումների բաշխումը` մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը:

16. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում հաստատել, գլխավոր դատախազության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2017 թվականի պետական պատվերը։

17. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին`

1) հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել՝

ա. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերով նախագծային (այդ թվում` հեղինակային հսկողության) և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում ներկայացված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների),

բ. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով պարբերական պահպանման (միջին նորոգման) աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակի 1.2-րդ կետում ներկայացված գումարի օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների),

գ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը,

դ. Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2017 թվականի ծրագիրը.

2) մշտադիտարկում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման N 5 հավելվածի N 19 «Ճանապարհային ոլորտի կատարողական հիմնական ցուցանիշները» աղյուսակի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և սույն որոշման 24-րդ կետով ներկայացված ճանապարհային հիմնական կատարողական ցուցանիշների փաստացի արդյունքների վերաբերյալ (ներառյալ միջազգային անհարթության ինդեքսը) ամփոփ տեղեկատվություն 2017 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով` մինչև 2017 թվականի հուլիսի 30-ը, իսկ տարեկան կտրվածքով` մինչև 2018 թվականի մարտի 1-ը:

(17-րդ կետը լրաց. 23.03.17 N 304-Ն)

18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝

1) 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության 2017 թվականի միջոցառումները.

2) 04 բաժնի 08 խմբի 04 դասի «01. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվելիք 2017 թվականի միջոցառումները.

3) 04 բաժնի 08 խմբի 04 դասի «03. Շենքերի տեխնիկական վիճակի հետազննություններ և տեխնիկական անձնագրավորում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվելիք 2017 թվականի միջոցառումները:

19. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին 2017 թվականի ֆինանսական աջակցության տրամադրման, ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների, չափաքանակները` երկամսյա ժամկետում:

20. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 16, և 19-27 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարներին` սույն կետում նշված աղյուսակներում ընդգրկված` իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվներում փոփոխությունների ու լրացումների կատարումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2017 թվականի համալիր ծրագիրը` մեկամսյա ժամկետում:

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը.

2) մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2010 թվականի ապրիլի 29-ի N 483-Ն որոշմամբ նախատեսված ծրագրերի գծով արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվները հաստատելու և այդ հաշիվների 2017 թվականի համար ծրագրավորվող մուտքերը և ելքերը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում ներառելու վերաբերյալ:

23. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

1) մինչև 2017 թվականի սեպտեմբերի 11-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2017/2018 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի (ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաները) մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև 2017/2018 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները.

2) սույն որոշման 4-րդ կետի 8-րդ ենթակետում նշված առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համաձայնեցված:

24. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել սույն որոշման N 5 հավելվածի N 19 «Ճանապարհային ոլորտի կատարողական հիմնական ցուցանիշները» աղյուսակի ճանապարհային հիմնական կատարողական ցուցանիշների փաստացի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն 2017 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով` մինչև 2017 թվականի հուլիսի 20-ը, իսկ տարեկան կտրվածքով` մինչև 2018 թվականի փետրվարի 18-ը:

25. Սույն որոշման N 11 հավելվածում ընդգրկված գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքի ցուցանիշների կատարման վերաբերյալ.

2) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման մասին սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելիս՝ միաժամանակ ներկայացնել դրանցից բխող առաջարկություններ նաև սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին:

26. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) եռամսյա ժամկետում հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017 թվականի հետևյալ ծրագրերը`

ա. պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար,

բ. պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար.

2) «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները հատկացնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին.

3) «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցություն» ծրագրի իրականացման համար 120.000,0 հազ. դրամը հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

(26-րդ կետը լրաց. 16.03.17 N 249-Ն)

27. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել և աշխատակազմի պաշտոնական վեբկայքում հրապարակել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխումը:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2017 թվականի պետական պատվերի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում:

29. Միջազգային վարկատու կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից և այլ արտաքին աղբյուրներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային վարկային ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետությանը 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների գլխավոր կարգադրիչներ հանդիսացող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների ղեկավարներին` սահմանել խիստ հսկողություն, կանխել և թույլ չտալ միջազգային վարկատու կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից և այլ արտաքին աղբյուրներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին իրենց կողմից կարգավորվող ոլորտներում ծրագրեր իրականացնող գրասենյակների (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) իրագործվող նպատակային վարկային ծրագրերի գծով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 14 աղյուսակով ըստ յուրաքանչյուր նպատակային վարկային ծրագրի սահմանած ծախսերի (ինչպես վարկային միջոցների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման մասով) տարեկան, ինչպես նաև սույն որոշմամբ նախատեսված եռամսյակային (աճողական) գումարների (ներառյալ ուղղակի վճարումների և բացված հատուկ պարտավորագրերի շրջանակներում կատարվող վճարումների մասով) գերազանցում (եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան նախատեսված չէ)՝ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորում ծրագրի:

(29-րդ կետը լրաց. 13.04.17 N 424-Ն)

30. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան մարմինների համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի և վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակների հաստատումը` թույլատրել այդ մարմիններին իրականացնել նմանատիպ գործառնություններ 2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում՝ հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակում, յուրաքանչյուր մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի հաստատված տարեկան հատկացումների մեկ տասներորդի չափով` ըստ առանձին տնտեսագիտական հոդվածների` պայմանով, որ այդ գործառնությունների տվյալները կներառվեն 2017 թվականի համար տվյալ մարմնի կողմից առաջարկվող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի համապատասխան հավելվածներով նշված նպատակով ներկայացվող չափաքանակներում:

31. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ և վերաբաշխումներ` համաձայն N 13 հավելվածի:

32. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-4-րդ, 20-րդ և 25-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը։

33. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին 2017 թվականին հատկացնել 140,000.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում 90,000.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 120,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

34. Հույժ գաղտնի:

35. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն կետով նախատեսված հատկացման հաշվին իրականացվելիք 2017 թվականի միջոցառումները:

36. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 30

Երևան

 

 

Հավելվածներ

 

 32-35  50-133  1852-1867  1900-1902  1943-3094
 36-37  134-507  1868-1875  1903-1915  3095-3598
 38  508-933  1876-1877  1916-1934  3604-4055
 39  934-1377  1878-1879  1935  4056-4071
 40-46  1378-1830  1880-1894  1936  4072-4075 ուղղ.
 47-49  1831-1851  1895-1899  1937-1942  

 

 

(հավելվածները փոփ., լրաց. 12.01.17 N 2-Ն, 19.01.17 N 14-Ն, 26.01.17 N 30-Ն, 26.01.17 N 35-Ն, փոփ. 19.01.17 N 17-Ն, լրաց. 26.01.17 N 38-Ն, փոփ., լրաց. 26.01.17 N 64-Ն,  09.02.17 N 99-Ն, 09.02.17 N 100-Ն, 16.02.17 N 129-Ն, լրաց. 16.02.17 N 131-Ն, փոփ.16.02.17 N 149-Ն,16.02.17 N 151-Ն, լրաց. 16.02.17 N 153-Ն, փոփ.16.02.17 N 154-Ն, փոփ., լրաց. 23.02.17 N 158-Ն, 23.02.17 N 162-Ն, 23.02.17 N 163-Ն, 23.02.17 N 164-Ն, փոփ. 23.02.17 N 165-Ն, փոփ., լրաց. 23.02.17 N 211-Ն, 02.03.17 N 196-Ն, 02.03.17 N 197-Ն, լրաց. 02.03.17 N 207-Ն, 23.02.17 N 212-Ն, փոփ., լրաց. 02.03.17 N 219-Ն, 02.03.17 N 221-Ն, 09.03.17 N 213-Ն, 09.03.17 N 215-Ն, 02.03.17 N 238-Ն, լրաց. 09.03.17 N 226-Ն, 16.03.17 N 244-Ն, փոփ., լրաց. 16.03.17 N 249-Ն, 16.03.17 N 251-Ն, փոփ. 16.03.17 N 255-Ն, 16.03.17 N 256-Ն, 16.03.17 N 260-Ն, փոփ., լրաց. 09.03.17 N 276-Ն, փոփ. 23.03.17 N 277-Ն, փոփ., լրաց. 16.03.17 N 289-Ն, փոփ. 23.03.17 N 281-Ն, փոփ., լրաց. 23.03.17 N 284-Ն, 23.03.17 N 279-Ն, 23.03.17 N 292-Ն, 23.03.17 N 294-Ն, 23.03.17 N 295-Ն, 23.03.17 N 298-Ն, 23.03.17 N 301-Ն, փոփ. 23.03.17 N 303-Ն, փոփ., լրաց. 23.03.17 N 304-Ն, 30.03.17 N 306-Ն, 30.03.17 N 307-Ն, 30.03.17 N 308-Ն, 30.03.17 N 309-Ն, 30.03.17 N 310-Ն, լրաց. 30.03.17 N 315-Ն, փոփ., լրաց. 30.03.17 N 331-Ն, 30.03.17 N 332-Ն,  30.03.17 N 337-Ն, 30.03.17 N 338-Ն, , 06.04.17 N 344-Ն, 06.04.17 N 345-Ն, լրաց. 13.04.17 N 361-Ն, 13.04.17 N 362-Ն, փոփ., լրաց., 06.04.17 N 384-Ն, 13.04.17 N 385-Ն, 13.04.17 N 389-Ն,  13.04.17 N 392-Ն, 20.04.17 N 405-Ն, լրաց. 20.04.17 N 406-Ն, փոփ., լրաց. 13.04.17 N 424-Ն, 20.04.17 N 408-Ն, 20.04.17 N 409-Ն, 20.04.17 N 410-Ն, լրաց. 30.03.17 N 426-Ն, 20.04.17 N 438-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 443-Ն, լրաց. 27.04.17 N 446-Ն, փոփ. 27.04.17 N 447-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 448-Ն, լրաց. 04.05.17 N 450-Ն, փոփ., լրաց. 04.05.17 N 471-Ն, լրաց. 04.05.17 N 478-Ն, 11.05.17 N 476-Ն, 11.05.17 N 477-Ն, 04.05.17 N 501-Ն, 04.05.17 N 502-Ն, 11.05.17 N 503-Ն, փոփ., լրաց. 18.05.17 N 516-Ն, 18.05.17 N 520-Ն, 11.05.17 N 533-Ն, 18.05.17 N 531-Ն, 18.05.17 N 532-Ն, լրաց. 18.05.17 N 571-Ն, փոփ., լրաց. 25.05.17 N 552-Ն, փոփ. 25.05.17 N 562-Ն, 25.05.17 N 568-Ն, 25.05.17 N 574-Ն, փոփ., լրաց. 01.06.17 N 587-Ն, 01.06.17 N 589-Ն, 01.06.17 N 596-Ն, լրաց. 25.05.17 N 601-Ն, 01.06.17 N 602-Ն, փոփ., լրաց. 01.06.17 N 603-Ն, 01.06.17 N 625-Ն, 08.06.17 N 614-Ն, 08.06.17 N 615-Ն, 08.06.17 N 616-Ն, լրաց. 08.06.17 N 624-Ն, փոփ. 08.06.17 N 627-Ն, փոփ., լրաց. 08.06.17 N 667-Ն, 15.06.17 N 660-Ն, 15.06.17 N 663-Ն, փոփ. 15.06.17 N 664-Ն, 15.06.17 N 665-Ն, փոփ., լրաց. 15.06.17 N 671-Ն, 15.06.17 N 673-Ն)