ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մայիսի 1991 թվականի N 333
քաղ. Երևան
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Սահմանել, որ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից ձեռք բերված անասնագլխաքանակը առաջին 3 տարում օտարելու և այդ կապակցությամբ պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում գանձվում է դրանց ձեռքբերման գնի տասնապատիկ չափը:
2. Հաստատել լուծարվող կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների սեփականաշնորհվող անասնագլխաքանակի վաճառքի ակտի ձևը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |