«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60316378
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 նոյեմբերի 2016 թ. |
թիվ 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Հաշվետվություն հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև թիվ 6-ՏՑ (հիդրո) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
ՁԵՎ 1-ՀԷԿ (տարեկան) |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 20 թ. |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-48) | ||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը | ||||
Ներկայացնում է __________________________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ____________________________________________________________ I___I___I___I___I
Մարզը ________________________________________________________________________ I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը /Վարչական շրջանը _____________________________________________________ I__ I_ _I_ _I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ I___I___I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | ||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Ընդհանուր տեղեկություններ
Ցուցանիշները |
Տողի |
Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորու-թյունը տարեվերջին, կՎտ |
Հիդրոէլեկտրակայանի օգտագործվող հզորու-թյունը տարեվերջին, կՎտ |
Հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը հաշվետու տարում, կՎտ |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
11 |
Ցուցանիշները |
Տողի |
Հիդրոգեներատորային միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում, կՎտ |
Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը, |
Տարվա համար տեղա-կայված հզորության սահմանափակման մեծությունը՝ պատճառի նշումով, կՎտ |
Ա |
Բ |
4 |
5 |
6 |
11 |
2. Տվյալներ շահագործման վերաբերյալ
Ցուցանիշները |
Տողի |
Չափի միավորը |
Փաստացի |
Ա |
Բ |
Գ |
1 |
Առավելագույն ծանրաբեռնվածությունը |
01 |
հազ. կՎտ |
|
Թողարկված է էլեկտրաէներգիա |
02 |
հազ. կՎտ ժամ |
|
Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակությունը (տ32 - տ34) |
03 |
- // - |
|
Ծախսվել է էլեկտրաէներգիա սեփական կարիքների համար |
04 |
- // - |
|
Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) |
05 |
% |
Ղեկավար |
________________________________ (Ազգանուն, անուն) |
_______________________________ (Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_________________________________ (Ազգանուն, անուն) |
______________________________ (Ստորագրություն, պաշտոն) |
« __ » ___________20 թ. (լրացման ամսաթիվը) |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Հաշվետվություն հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան), պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են բոլոր հիդրոէլեկտրակայանները` անկախ հզորությունից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
4. Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (այսուհետ ՀՀ ԱՎԾ) և ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություններ հաշվետվական ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
5. Հաշվետվությունում տվյալները բերվում են հաշվետվական ձևում նշված չափի միավորներով:
6. Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցեր կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը տարեվերջին որոշվում է հիդրոէլեկտրակայանում տեղակայված բոլոր էլեկտրագեներատորների նոմինալ ակտիվ հզորության հանրագումարով:
Այն դեպքում, երբ տուրբինի հզորությունը փոքր է հիդրոգեներատորի նոմինալ հզորությունից, հիդրոագրեգատի տեղակայված հզորությունը հաշվարկվում է տուրբինի նոմինալ հզորությամբ, ճշտված, նոմինալ ռեժիմով աշխատող գեներատորի օգտակար գործողության գործակցով: Հիդրոէլեկտրակայանների տեղակայված հզորությունը կարող է փոխվել միայն համապատասխան փաստաթղթերով ձևակերպված, նոր տուրբինների կամ գեներատորների տեղակայման, հների ապամոնտաժման կամ գործող գեներատորների կամ տուրբինների վերագնահատման դեպքում:
9. Հիդրոէլեկտրակայանի առկա հզորությունը տարեվերջին որոշվում է որպես ագրեգատների տեղակայված հզորության և այդ հզորության օգտագործումը արգելակող գոյություն ունեցող սահմանափակումների տարբերությամբ:
10. Հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը որոշվում է միջին տարեկան տեղակայված հզորության փոքրացումով, սարքավորումների պլանային և արտապլանային (ներառյալ վթարային) նորոգման, կոնսերվացման և տեխնիկական վերազինման հետևանքով սարքավորումների շարքից դուրս գալու, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցող հզորության սահմանափակումների հետևանքով, հզորության միջին տարեկան նվազման մեծությամբ`
Pմիջ | = | Pմիջ | - | Pմիջ | - | Pմիջ | - | Pմիջ | - | Pմիջ | - | Pմիջ |
աշխ. | տեղ. | պլ.նոր. | արտ. | կոնս. | տեխ. | սահմ. | ||||||
պլ.նոր. | վերազ. |
11. Պլանային նորոգման պատճառով հիդրոագրեգատների հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
P |
միջ. | n | |
պլ.նոր | = | ∑ P yi x T պլ. նոր. | |
1 |
որտեղ` Pyi - նորոգման ենթակա հիդրոագրեգատների տեղակայված հզորությունն է
Tպլ.նորոգ. - հիդրոագրեգատների պլանային նորոգման տևողությունը (փաստացի), օրերով
________________________________
365 (366)
Նույն ձևով է հաշվարկվում արտապլանային նորոգումների, կոնսերվացման և տեխնիկական վերազինման և վերակառուցման պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունները:
12. Հզորության սահմանափակումների պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
P |
միջ. | ||
սահմ. | = | P սահմ. x Tսահմ. | |
որտեղ` Pսահմ. - հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության սահմանափակման մեծությունն է
Tսահմ.- սահմանափակ հզորությամբ գործելու ժամանակը, օրերով
13. Հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում հաշվարկվում է հետևյալ բանաձով`
P |
միջ. |
P1 x t1 + P2 x t2 + ... + Pi x ti | |||||||||||
տեղ. | = |
________________________ | |||||||||||
|
|
365 |
որտեղ` P1 , P2 ...Pi - ՀԵԿ-ի հզորությունն է (կՎտ) համապատասխանաբար t1, t2 … ti (օրեր) ժամանակահատվածներում, ընդ որում t1+ t2 +…+ ti գումարը = 365 օրվա (կամ 366):
14. Եթե տարվա ընթացքում հիդրոէլեկտրակայանում չեն տեղակայվել նոր հիդրոագրեգատներ և չեն ապամոնտաժվել հները, ապա հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորության մեծությունը հաշվետու տարում համընկնում է հաշվետու տարվա վերջին հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության ցուցանիշի հետ:
15. Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`
aօգտ. |
Է | ||
= |
_________ | ||
P | միջ. | ||
|
|
տեղակ. |
որտեղ` է - հաշվետու տարում բոլոր հիդրոագրեգատների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է (բաժ. 2, տող 32):
III. ՏՎՅԱԼՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
16. Առավելագույն ծանրաբեռնվածությունը` դա հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի կողմից կրած ակտիվ ծանրաբեռնվածության ամենամեծ մեծությունն է, որը արձանագրվել է օրական ամփոփագրերում համապատասխան սարքերով:
17. Թողարկված է էլեկտրաէներգիա` դա հիդրոէլեկտրակայանների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակն է, որը որոշվում է հիդրոագրեգատների հաշվիչների ցուցմունքներով, հաշվետու տարվա վերջի և սկզբի դրությամբ:
18. Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է թողարկված էլեկտրաէներգիայի քանակի և սեփական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի տարբերությամբ:
19. Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը` դա հիդրոէլեկտրակայանի աշխատանքը ապահովող, առանձին օժանդակ տեղակայանքների կողմից սպառած էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է:
20. Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) որոշվում է սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսի մեծության (տող 34) և թողարկված էլեկտրաէներգիայի քանակի (տող 32) հարաբերությամբ և արդյունքը բազմապատկելով 100:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.10.2018, թիվ 28-Ն | 01.01.2019, թիվ 17-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|