ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2016 թվականի N 915-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 5-11-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. հոկտեմբերի 5 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2016 թ. հոկտեմբերի 5-ի N 915-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 թվականի հոկտեմբերի 5-11-ը Վրաստան (Թբիլիսի) մեկնող դիտորդական առաքելության պատվիրակության
Վ. Աֆյան |
- ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու (համաձայնությամբ) |
Վ. Պահլավունի |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի պետի պարտականությունները կատարող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2016 թ. հոկտեմբերի 5-ի N 915-Ա որոշման |
ց ա ն կ
յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված ծախսերի
Գործունեության (տեղափոխման) ծախսերը |
Եվրո |
Օդանավակայան (կայարան) տեղափոխում և հետադարձ տեղափոխում (Թբիլիսի և մարզեր) Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ) Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ) Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում) Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) |
30
15 120 |
Ծախսային հաշիվները, որոնք պետք է ՀՀ կառավարության կողմից վճարվեն ԺՀՄԻԳ-ին՝ յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար |
295 եվրո |
Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օրը x առավելագույնը 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) Վառելիք (20 եվրո յուրաքանչյուր օրը x առավելագույնը 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օրը x առավելագույնը 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) Բնակություն (առավելագույնը 7 գիշեր` առավելագույնը 140 եվրո/յուրաքանչյուր գիշերը` ներկայացնելով հիմնավորող փաստաթղթերը) Սնունդ և մանր ծախսեր (40 եվրո յուրաքանչյուր օրը՝ առավելագույնը 7 օր) Բնակություն և սնունդ՝ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշերը x 4 գիշեր, դիտորդի կողմից) Բնակություն և սնունդ՝ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշերը x 4 գիշեր, դիտորդի կողմից) |
150
240 240 |
Յուրաքանչյուր դիտորդին փոխանցվող գումարը |
2,140 եվրո |
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումարը |
2,385 եվրո |
Ճանապարհածախսը` յուրաքանչյուր դիտորդի համար |
50,000 դրամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|