Գլխավոր տեղեկություն
Համար
N 909-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2016-12.09.2019)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.09.14/68(1248) Հոդ.852
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2016 թվականի N 909-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1511-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1511-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման հավելվածի 4-րդ կետում «5 ոլորտների» բառերը փոխարինել «6 ոլորտների» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն։».

2) որոշման հավելվածի 7-րդ կետը «արդյունահանմամբ» բառից հետո լրացնել «և հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրությամբ» բառերով.

3) որոշման հավելվածի «IV. Տնտեսավարող սուբյեկտի ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնության (առաջին բաղադրիչի) գնահատումը» բաժինը լրացնել հետևյալ աղյուսակով.

«Հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն

 

Չափանիշը

5

10

30

50

100

1. Հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրության նպատակով հորատված (նախատեսվող) հորատանցքերի և (կամ) աղբյուրների թիվը

1

2

3

4

5 և ավելի

2. Հանքային ջրերի երևակումների դեբիտը

մինչև  0,5լ/վրկ

0,5-1 լ/վրկ

1-2 լ/վրկ

2-3 լ/վրկ

3 լ/վրկ և ավելի

3. Հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրության համար հորատված (նախատեսվող) հորատանցքերի խորությունը

մինչև
50 մ

50-80 մ

80-120 մ

120-150 մ

150 մ-ից ավելի

4. Հանքային ջրերի երևակումների ռեժիմային դիտարկումների տևողությունը

 

1 տարի

 

1 տարվանից ավելի

 
»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան