ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2016 թվականի N 853-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N ՏՄ-ԲԸԱՀԱՇՁԲ-15-10-2, «Հուսալի Կամար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N ՏՄ-ԲԸԱՀԾՁԲ-15-10-1 և «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N ՏՄ-ԲԸԱՀԾՁԲ-15-10-2 պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերի կատարման վերջնաժամկետները երկարաձգել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. օգոստոսի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|