Գլխավոր տեղեկություն
Համար
N 1426-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2015-07.07.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.11/83(1172) Հոդ.1088
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1426-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ 2015-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 797-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ մինչև 2020 թվականի չորրորդ եռամսյակը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2020-2030 թվականների միջոցառումների ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 7
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1426-Ն որոշման

 

մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե ր ի  ծ ր Ա գ ի ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ 2015-2020 թվականների

NN
ը/կ

Գործողությունը

Պատասխանատու կառույցը

Պատասխանատու կառույցի գործառույթները

Համագործակից կառույցը (կառույցները)

Համագործակից կառույցի (կառույցների) գործառույթները

Իրականացման ժամկետները

1

2

3

4

5

6

7

Արդյունքների ոլորտ 1. Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում- 80.9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

1.1.

Ծրագրի շրջանակներում ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների 46 գերակա շենքերի ցանկի հաստատում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

համագործակցող կառույցների աշխատանքների համակարգում, 46 գերակա դպրոցների ցանկի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) (համաձայնությամբ)

46 գերակա դպրոցների ցանկի վերաբերյալ առաջարկների ներկայացում

2015 թ.
4-րդ եռամսյակ

1.2.

46 ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի նախագծերի մշակման և շինարարության իրականացման համար անհրաժեշտ ելակետային փաստաթղթերի (հողահատկացում, անշարժ գույքի սեփականության վկայական, ճարտարապետահատակագծային առաջադրանք, տեխնիկական պայմաններ ինժեներական ցանցերի վերաբերյալ, շինարարության թույլտվություն և այլն) ապահովում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

յուրաքանչյուր ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցի շենքի նախագծի մշակման և շինարարության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում փաստաթղթերի փաթեթների ձեռքբերման գործընթացի ապահովում

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի նախագծերի մշակման և շինարարության իրականացման համար անհրաժեշտ ելակետային փաստաթղթերի (հողահատկացում, անշարժ գույքի սեփականության վկայական, ճարտարապետահատակագծային առաջադրանք, տեխնիկական պայմաններ ինժեներական ցանցերի վերաբերյալ, շինարարության թույլտվություն և այլն) ձեռքբերում, նախապես համաձայնեցված ժամկետներում փաստաթղթերի փաթեթների ներկայացում ՀՏԶՀ-ին

2016-2019 թթ.

1.3.

46 ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի նախագծերի մշակում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ)
(համաձայնությամբ)

ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի նախագծային առաջադրանքի մշակում, մրցույթների կազմակերպում, ներկայացված նախագծերի ուսումնասիրություն և քննարկում ՀՀ քաղաքա-շինության նախարարությունում, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի փորձագետների հետ,
նախատեսվող կառույցների բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում և բացասական ազդեցությունների նվազեցման միջոցառումների նախատեսում,
 նախագծերի ներկայացում համապատասխան փորձաքննության, նախագծերի քաղա-քաշինական և ճարտա-րապետական լուծումների համաձայնեցում ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

մասնակցություն ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի նախագծային առաջադրանքի մշակմանը, ներկայացված նախագծերի ուսումնասիրություն և քննարկում ՀՏԶՀ մասնագետների հետ, առաջարկությունների ներկայացում

աջակցություն ուժեղացվող կամ նոր կառուցվող դպրոցների շենքերի բնապահպանական ազդեցության գնահատման և նախագծերի բնապահպանական փորձաքննության կազմակերպման գործընթացներին

կրթության կազմակերպման և մեթոդաբանական ժամանակակից մոտեցումների և պահանջների արտացոլման նպատակով առաջարկությունների մշակում և ներկայացում

2016-2019 թթ.

1.4.

46 ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շինմոնտաժային աշխատանքների իրականացում, այդ թվում՝ հեղինակային և տեխնիկական հսկողության կազմակերպում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ)
(համաձայնությամբ)

կապալառուների և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպում, արդյունքների ամփոփում և հաստատում, պայմանագրերի կնքում, շինարարության ընթացքում կատարվող աշխատանքների որակի և ժամկետների վերահսկում, բնապահպանական մոնիթորինգ, կատարված աշխատանքների դիմաց վճարումների իրականացում, ավարտված օբյեկտների հանձնման-ընդունման գործընթացի կազմակերպում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

մասնակցություն ավարտված օբյեկտների հանձնման-ընդունման գործընթացներին

ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքների մոնիթորինգ և որակի հսկողության

2016-2020 թթ.

1.5.

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) հզորացումը լրացուցիչ աշխատողների համալրմամբ և վերապատրաստմամբ, Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի (այսուհետ ՍԱԲԾ) ղեկավար ձեռնարկի մշակում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ)
(համաձայնությամբ)

նոր աշխատողների ընտրության մրցույթների կազմակերպում, արդյունքների ամփոփում և հաստատում, ՍԱԲ ծրագրի ղեկավար ձեռնարկի մշակում,
աշխատակազմի համար վերապատրաստման դասընթացների և դպրոցների ուժեղացման և արդիականացման միջազգային առաջատար փորձի ուսումնասիրություն կազմակերպում

   

2016-2018 թթ.

1.6.

Համայնքների իրազեկում ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի շինարարության հետ կապված բնապահպանական և սոցիալական ազդեցությունների մասին

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ)
(համաձայնությամբ)

ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների ծրագրերի համար բնապահպանական գնահատման պլանների կազմում, համայնքների իրազեկման գործընթացի կազմակերպում և վերահսկում, իրազեկման քարոզարշավներին մասնակցություն և արձանագրությունների կազմում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

մասնակցություն համայնքների իրազեկման քարոզարշավներին, բնապահպանական հարցերի լուսաբանում

մասնակցություն համայնքների իրազեկման քարոզարշավներին, արտակարգ իրավիճակների հետ կապված հարցերի լուսաբանում

2016-2020 թթ.

Արդյունքների ոլորտ 2. Սեյսմիկ աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում-3.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

2.1.

ՍԱԲԾ- ի շրջանակում ուժեղացված և նոր կառուցված յուրաքանչուր դպրոցի համար արտակարգ իրավիճակներին արձագանքման գործողությունների ծրագրի մշակում, ընդգրկված համայնքներում իրազեկման քարոզարշավների իրականացում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

քարոզարշավների ժամանակացույցի մշակում, համայնքներին տրամադրվող դիդակտիկ նյութերի պատրաստման, ուսումնական ծրագրերի մշակման և իրազեկման գործընթացի կազմակերպում և վերահսկում

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

մասնակցություն դպրոցի համար արտակարգ իրավիճակներին արձագանքման գործողությունների ծրագրի մշակմանը և համայնքների իրազեկման քարոզարշավներին, բնապահպանական հարցերի լուսաբանում

համապատասխան մասնագետների կամ կազմակերպության գնման գործընթացի կազմակերպում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա

2017-2020 թթ.

2.2.

Ազգային դիտացանցի սեյսմիկ մոնիթորինգի համալիր դիտակետերն արդիականացնելու նպատակով սարքավորումների տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

արդիականացվող դիտակետերի ցանկի որոշում, անհրաժեշտ սարքավորումների ցանկի և քանակի որոշում, մասնակցություն ձեռք բերվող սարքերի ընդունման գործընթացին, ձեռք բերված սարքերի տեղադրման և գործարկման աշխատանքների կազմակերպում և վերահսկում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

ազգային դիտացանցի սեյսմիկ մոնիթորինգի համալիր դիտակետերն արդիականացնելու նպատակով սարքավորումների գնման գործընթացի կազմակերպում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա

2018 թ.
4-րդ եռամսյակ

2.3.

Սեյսմիկ մոնիթորինգի և կանխատեսումների կարողությունները բարելավելու նպատակով ազգային դիտացանցի դիտակետերի աշխատողների վերապատրաստում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

վերապատրաստման ժամանակացույցի և անհրաժեշտ ուսումնական նյութերի մշակում, դասընթացների կազմակերպում և վերահսկում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

դասընթացները վարող անձնակազմի կամ կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպում, ամփոփում, պայմանագրերի կնքում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա

2018 թ.
4-րդ եռամսյակ

2.4.

Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի կազմում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

աշխատանքների համա-կարգում, գործընթացի կազմակերպում և վերահսկում, քննարկումների կազմակերպում, արդյունքների ամփոփում, քարտեզի կազմում և հաստատում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
(համաձայնությամբ)

 Երևանի պետական համալսարան
(համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

մասնակցություն աշխատանքներին, քննարկումներին, արդյունքների ամփոփմանը և քարտեզի կազմմանը

2018 թ.
4-րդ եռամսյակ

2.5.

46 ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների համայնքների սեյսմիկ ռիսկի գնահատում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ռիսկի գնահատման թվային քարտեզների կազմում, Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի (համայնքների) սեյսմիկ ռիսկի վերաբերյալ եզրակացությունների և սեյսմիկ ռիսկի նվազեցման առաջարկների ներկայացում

ՀՀ մարզպետարաններ
Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

ելակետային տվյալների տրամադրում և աշխատանքներին աջակցություն

համապատասխան մասնագետների կամ կազմակերպության գնման գործընթացի կազմակերպում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա

2017-2020 թթ.

Արդյունք 3. Սեյսմիկ աղետների ռիսկերի կառավարման և նվազեցման օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում-3.6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

3.1.

Շինարարության ոլորտում սեյսմակայուն շինարարության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերանայում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

նորմերի վերանայման գործընթացի և քննարկումների կազմակերպում, միջազգային փորձագետների ներգրավում, արդյունքների ամփոփում և հաստատում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) (համաձայնությամբ)

կառուցապատմանը ներկայացվող սեյսմիկ անվտանգության վերաբերյալ առանձնահատուկ պահանջների մշակում և ներկայացում ՀՀ քաղաքաշինության նախարարություն

մասնակցություն քննարկումներին, նորմերի վերանայման համար անհրաժեշտ մասնագետների կամ կազմակերպության գնման գործընթացի կազմակերպում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ ՔՆ կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա

2016 թ.
4-րդ եռամսյակ

3.2.

Միջազգային լավագույն փորձին համապատասխան դպրոցների ուժեղացման և նորի կառուցման ուղեցույցների մշակում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

դպրոցների ուժեղացման և նորի կառուցման ուղեցույցների մշակման գործընթացի կազմակերպում, քննարկում միջազգային փորձագետների ներգրավմամբ և հաստատում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) (համաձայնությամբ)

դպրոցների ուժեղացման և նորի կառուցման ուղեցույցների մշակմանը մասնակցություն

դպրոցների ուժեղացման և նորի կառուցման ուղեցույցների մշակման համար խորհրդատուների ընտրության մրցույթների կազմակերպում, ամփոփում, պայմանագրերի կնքում

2016 թ.
4-րդ եռամսյակ

3.3.

Դպրոցների ուժեղացման և նորի կառուցման շինարարական տեխնոլոգիաները, տեխնիկաները և հմտությունները բարելավելու նպատակով շինարարական աշխատանքների կառավարիչների և աշխատողների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացների իրականացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

դասընթացների ժամանակացույցի մշակում, մասնակիցների ցուցակների պատրաստում, թեմատիկ պլանների և դիդակտիկ նյութերի մշակում, դասախոսական կազմի ընտրություն,
դասընթացների կազմակերպում, վերահսկում, մասնակիցներին սերտիֆիկատների տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) (համաձայնությամբ)

սեյսմիկ անվտանգությանը վերաբերվող ուսումնական նյութերի պատրաստում

դասախոսական կազմի ընտրության մրցույթների կազմակերպում, ամփոփում, պայմանագրերի կնքում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ ՔՆ կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա

2016-2019 թթ.

3.4.

Դպրոցների տեխնիկական վիճակի լիարժեք հետազոտությունների նպատակով լաբորատոր սարքավորումների վերազինում և արդիականացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

արդի վիճակի ուսումնասիրություն, տեխնիկական հետազննությունների համար անհրաժեշտ սարքավորումների ցանկի կազմում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) (համաձայնությամբ)

մատակարար կազմա-կերպությունների ընտրության մրցույթների կազմակերպում, ամփոփում, պայմանագրերի կնքում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ ՔՆ կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա

2017 թ.
4-րդ եռամսյակ

3.5.

Ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների անձնագրավորում, տվյալների էլեկտրոնային տեղեկատվական բազայի ստեղծում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

տեխնիկական հետազոտում, տվյալների հավաքագրում, էլեկտրոնային տեղե-կատվական բազայի մշակում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)ՀՀ մարզպետարաններ

անհրաժեշտ տվյալների տրամադրում

2020 թ.
4-րդ եռամսյակ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան