Գլխավոր տեղեկություն
Համար
N 1186-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 1186-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 14-18-ը Քուվեյթի Պետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Արմեն Երիցյանի, Սերգեյ Ավետիսյանի, Վահագն Լալայանի, Կարեն Փահլևանյանի, Հայկ Գրիգորյանի, Տիգրան Սահակյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սերգեյ Մանասարյանի և Մհեր Մկրտումյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քուվեյթի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

դեկտեմբերի 10-ի N 1186-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-18-Ը ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Երիցյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, (հանձնաժողովի համանախագահ) (15.12.2015-18-12.2015)

Ս. Մանասարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ս. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վ. Լալայան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչություն պետ

Կ. Փահլևանյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետ

Հ. Գրիգորյան

- ՀՀ առողջապահության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ

Տ. Սահակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Մ. Մկրտումյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան