Գլխավոր տեղեկություն
Համար
N 1077-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.30/64(1153) Հոդ.873
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1077-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 93-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ և 75-րդ կետերով սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործընթացների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1077-Ն որոշման

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Պետական կառավարման մարմինը

Գնման առարկան

Գնման առարկայի արժեքը (դրամ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ավիատոմսերի ձեռքբերում

377,764

ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական վարչություն

ավիատոմսերի ձեռքբերում

1,532,390

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն

ավիատոմսերի ձեռքբերում

597,000

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

նախագծահետազոտական աշխատանքներ

6,107,400

Ընդամենը

 

8,614,554

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան