Գլխավոր տեղեկություն
Համար
N 7
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2017-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

16 փետրվարի 2017 թվականի N 7

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ծրագրի միջոցառումների իրականացման 2017-2020 թվականների ժամանակացույցին՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի նիստի N  7
արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

NN

Միջոցառման անվանում

Պատասխանատու

Համակատարող

Կատարման ժամկետ

Ակնկալվող արդյունք

Ֆինանսավորում

1.

Մշակել և կատարելագործել կենսաբանական զենքի ստեղծման, տարածման և նրա միջոցների նկատմամբ հսկողության մեխանիզմներ` համաձայն միջազգային մոտեցումների և պահանջների

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թվական,
2-րդ կիսամյակ

Մշակված և կատարելագործված են կենսաբանական զենքի ստեղծման, տարածման և նրա միջոցների նկատմամբ հսկողության մեխանիզմները` համաձայն միջազգային մոտեցումների և պահանջների

Ֆինանսավորում չի պահանջվում

2.

Կենսաբանական անվտանգության ոլորտում գործող սուբյեկտների հետ համատեղ մշակել համապատասխան անվտանգության և պահպանման մեխանիզմներ` նշելով սուբյեկտների պատասխանատվության շրջանակները

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թվական,
2-րդ կիսամյակ

Կենսաբանական անվտանգության ոլորտում գործող սուբյեկտների հետ համատեղ մշակված են համապատասխան անվտանգության և պահպանման մեխանիզմները, սուբյեկտների պատասխանատվության շրջանակները որոշված են

Ֆինանսավարում չի պհանջվում

3.

Մշակել և ընդունել արդյունավետ մեթոդներ, մեխանիզմներ և տեխնոլոգիաներ՝ ՀՀ բնակչությունն ու տնտեսությունը կենսաբանական վտանգներից և վտանգավոր կենսաբանական գործոնների ներգործությունից պաշտպանելու համար

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Պարբերաբար

Մշակված և ընդունված են արդյունավետ մեթոդներ, մեխանիզմներ և տեխնոլոգիաներ՝ ՀՀ բնակչությունն ու տնտեսությունը կենսաբանական վտանգներից և վտանգավոր կենսաբանական գործոնների ներգործությունից պաշտպանելու համար

Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.

Բարձրացնել բնակչության իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակը` օգտագործելով լրատվամիջոցները, հրատարակելով համապատասխան տեղեկատվական նյութեր և այլն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

Տարեկան 2 անգամ

Բարձրացվել է բնակչության իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակը` օգտագործելով լրատվամիջոցները, հրատարակելով համապատասխան տեղեկատվական նյութեր և այլն

Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

5.

Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` Կենսաբանական զենքի կոնվենցիայի (այսուհետ` ԿԶԿ) դրույթների իրականացման գործընթացն ապահովելու համար

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

 ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թվական,
1-ին կիսամյակ

ԿԶԿ դրույթների իրականացման գործընթացն ապահովող միջգերատեսչական աշխատանքային խումբը ստեղծված է

Ֆինանսավորում չի պահանջվում

6.

Ապահովել կենսաբանական ոլորտում գործող լաբորատորիաների և նրանց տրամադրության ներքո գտնվող կենսաբանական ազդակների (ագենտների) հաշվառումը (գույքագրումը)` իրականացնելով դրանց վերաբերյալ համապարփակ վերլուծություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ՀՀ արտակարգ

իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

Պարբերաբար

Ապահովված է կենսաբանական ոլորտում գործող լաբորատորիաների և նրանց տրամադրության ներքո գտնվող կենսաբանական ազդակների (ագենտների) հաշվառումը (գույքագրումը)` իրականացնելով դրանց վերաբերյալ համապարփակ վերլուծություն

Ֆինանսավորում չի պահանջվում

7.

Կատարելագործել կենսաբանական անվտանգության բնագավառում գործող օրենքները, կանոնակարգերը և այլ իրավական ակտերը` անհրաժեշտության պարագայում հանդես գալով նոր օրենսդրական նախաձեռնությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

Պարբերաբար

Կատարելագործված են կենսաբանական անվտանգության բնագավառում գործող օրենքները, կանոնակարգերը և այլ իրավական ակտերը

Ֆինանսավորում չի պահանջվում

8.

Խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի սպառազինության հարցերով ժնևյան գրասենյակում գործող Կենսաբանական զենքի կոնվենցիայի իրականացման աջակցության ստորաբաժանման հետ` վերջինիս ներկայացնելով կոնվենցիայի կիրառման վերաբերյալ զեկույցներ և հայտարարագրեր

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

Պարբերաբար

ՄԱԿ-ի սպառազինության հարցերով ժնևյան գրասենյակում գործող Կենսաբանական զենքի կոնվենցիայի իրականացման աջակցության ստորաբաժանման հետ համագործակցությունը խորացված է, կոնվենցիայի կիրառման վերաբերյալ զեկույցները և հայտարարագրերը ներկայացված են

Ֆինանսավորում չի պահանջվում

9.

Ապահովել համագործակցություն և համատեղ ծրագրերի իրականացում կենսաբանական անվտանգության ոլորտում ներգրավված այլ միջազգային և տարածաշրջանային կառույցների (օրինակ ԵՄ Գերազանցության կենտրոններ) հետ. համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում, լավագույն փորձի փոխանակում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

Պարբերաբար

Կենսաբանական անվտանգության ոլորտում ներգրավված այլ միջազգային և տարածաշրջանային կառույցների (օրինակ ԵՄ Գերազանցության կենտրոններ) հետ. Ապահովել համագործակցություն և համատեղ ծրագրերի իրականացում համատեղ ծրագրերը և նախագծերը մշակված են, լավագույն փորձը փոխանակված է

Ֆինանսավորում չի պահանջվում

10.

Միջազգային, տարածաշրջանային և տեղական հասարակական կազմակերպությունների ներգրավում` ըստ անհրաժեշտության

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ

իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

Պարբերաբար

Ըստ անհրաժեշտության ներգրավվել են Միջազգային, տարածաշրջանային և տեղական հասարակական կազմակերպություններ

Ֆինանսավորում չի պահանջվում

11.

Փոխշահավետ համագործակցության զարգացում երկկողմ հարթակում. համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում, լավագույն փորձի փոխանակում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ

իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

Պարբերաբար

Զարգացվել է փոխշահավետ համագործակցությունը երկկողմ հարթակում. իրականացվել են համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում, լավագույն փորձի փոխանակում

Ֆինանսավորում չի պահանջվում

12.

Կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում գործող բոլոր կառույցների (պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների) համակարգված համագործակցության ապահովում:

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Պարբերաբար

Ապահովված է կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում գործող բոլոր կառույցների (պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների) համակարգված համագործակցությանը:

Ֆինանսավարում չի պահանջվում

13.

Կենսաբանական անվտանգության ոլորտում յուրաքանչյուր կառույցի գործառույթների և լիազորությունների հստակեցում, դրանց համագործակցության մեխանիզմների մշակում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2020 թվական,
2-րդ կիսամյակ

Կենսաբանական անվտանգության ոլորտում յուրաքանչյուր կառույցի գործառույթները և լիազորությունները հստակեցված են, դրանց համագործակցության մեխանիզմները մշակված են

Ֆինանսավորում չի պահանջվում

14.

Շահագրգիռ կողմերի հետ պետական և դիվանագիտական խողովակներով իրականացնել տեղեկատվության փոխանակում` նպատակ ունենալով պատկերացում կազմել տվյալ երկրում առաջացած կենսաբանական վտանգի վերաբերյալ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

Պարբերաբար

Շահագրգիռ կողմերի հետ պետական և դիվանագիտական խողովակներով տեղեկատվության փոխանակումը իրականացված է

Ֆինանսավորում չի պահանջվում

15.

Շահագրգիռ կողմերի հետ համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում, լավագույն փորձի փոխանակում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

Պարբերաբար

Շահագրգիռ կողմերի հետ մշակվել են համատեղ ծրագրեր և նախագծեր, իրականացվել է լավագույն փորձի փոխանակում,

Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

16.

Հարկ եղած պարագայում շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել համատեղ վարժանքներ և վերապատրաստման դասընթացներ

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

Պարբերաբար

Շահագրգիռ կողմերի հետ համատեղ վարժանքները և վերապատրաստման դասընթացները կազմակերպված են

Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

17.

Ապահովել գործող լաբորատորիաների (պետական և ոչ պետական) հավատարմագրումը միջազգային չափանիշներին համապատասխան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2020 թվական,
2-րդ կիսամյակ

Գործող լաբորատորիաների (պետական և ոչ պետական) հավատարմագրումը միջազգային չափանիշներին համապատասխան ապահովված է

Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

18.

Խրախուսել լաբորատորիաներում կենսաանվտանգության ոլորտի մասնագետների ներգրավումը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

Պարբերաբար

Լաբորատորիաներում կենսաանվտանգության ոլորտի մասնագետների ներգրավումը խրախուսված է

Ֆինանսավորում չի պահանջվում

19.

Մշակել և ներդնել հատուկ վտանգավոր միկրոօրգանիզմների (կենսաբանական) ազդակների հետ աշխատող անձանց վստահելիության (հուսալիության) գնահատման և ստուգման համակարգ

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ՀՀ բնապահպանության նախարարություն

2019 թվական, 1-ին կիսամյակ

Հատուկ վտանգավոր միկրոօրգանիզմների (կենսաբանական) ազդակների հետ աշխատող անձանց վստահելիության (հուսալիության) գնահատման և ստուգման համակարգը մշակված և ներդրված է

Ֆինանսավորում չի պահանջվում

20.

Մշակել մեխանիզմներ, Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելու համար

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արտակարգ

իրավիճակների նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

2019 թվական,
1-ին կիսամյակ

Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելու համար մեխանիզմները մշակված և ներդրված են

Ֆինանսավորում չի պահանջվում

21.

Աջակցություն ցուցաբերել մասնագիտացված լաբորատորիաներին գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործում, նոր մեթոդոլոգիաների մշակման հարցում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարություն

Պարբերաբար

Մասնագիտացված լաբորատորիաների դիմելու դեպքում գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործում և նոր մեթոդոլոգիաների մշակման հարցում աջակցությունը ցուցաբերված է

Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

22.

Խրախուսել և աջակցել լաբորատորիաների և կենսաբանական անվտանգության ոլորտում ներգրավված մասնագետների մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային կոնֆերանսներին, աշխատաժողովներին ու դասընթացներին, ինչպես նաև դրանց շրջանակներում կազմակերպվող գիտական փորձերին,

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

Պարբերաբար

Լաբորատորիաների և կենսաբանական անվտանգության ոլորտում ներգրավված մասնագետների մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային կոնֆերանսներին, աշխատաժողովներին ու դասընթացներին, ինչպես նաև դրանց շրջանակներում կազմակերպվող գիտական փորձերի աշխատանքները խրախուսված են

Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

23.

Աշխատանքներ տանել պարտադիր հետազոտությունների ստանդարտների և լաբորատոր ցանցի ստեղծման համար

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ
իրավիճակների
նախարարություն

2018 թվական,
2-րդ կիսամյակ

Ստեղծվել են պարտադիր հետազոտությունների ստանդարտներ և լաբորատոր ցանց

Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

24.

Զարգացնել և ամրապնդել լաբորատոր կարողությունները

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ
իրավիճակների
նախարարություն

Պարբերաբար

Զարգացած և ամրապնդված լաբորատոր կարողություններ

Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

25.

Չխոչընդոտելով օրինական գիտական հետազոտությունները` ուժեղացնել հսկողությունը երկակի նշանակության օգտագործման կենսատեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև կենսատեխնոլոգիական արտադրանքի հնարավոր վտանգավոր կիրառումը բացառելու նպատակով այդ ոլորտում գործող կանոնների և ընթացակարգերի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակումը,

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ

իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Պարբերաբար

Հսկողությունը երկակի նշանակության օգտագործման կենսատեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև կենսատեխնոլոգիական արտադրանքի հնարավոր վտանգավոր կիրառումը բացառելու նպատակով այդ ոլորտում գործող կանոնների և ընթացակարգերի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները մշակված և հզորացված են

Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

26.

Կենսատեխնոլոգիաների ոլորտում իրականացվող հետազոտությունների, գյուտարարության և նորամուծությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2020 թվական,
2-րդ կիսամյակ

Կենսատեխնոլոգիաների ոլորտում իրականացվող հետազոտությունների, գյուտարարության և նորամուծությունների վերաբերյալ տեղեկատվական բազան ստեղծված է

Ֆինանսավորում չի պահանջվում

27.

Հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների ազգային պահոցի /շտեմարանի/ ստեղծումը, պաթոգեն միկրոօրգանիզմների շտամների պահպանման այնպիսի ձևերի ընտրությունը, որոնք միաժամանակ կապահովեն հավաքածուի անվտանգությունը, միկրոօրգանիզմների կենսաապահովությունը և նրանց աճեցման և երկարատև պահպանման օպտիմալ պայմանները

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2019 թվական,
1-ին կիսամյակ

Ստեղծվել է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների ազգային պահոց /շտեմարան/, ընտրվել են պաթոգեն միկրոօրգանիզմների շտամների պահպանման այնպիսի ձևեր, որոնք միաժամանակ կապահովեն հավաքածուի անվտանգությունը, միկրոօրգանիզմների կենսաապահովությունը և նրանց աճեցման և երկարատև պահպանման օպտիմալ պայմանները

Ֆինանսավորում չի պահանջվում

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան