ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2015 թվականի N 525-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 945-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 945-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «հունիսի 30-ն է» բառերը փոխարինել «սեպտեմբերի 1-ն է» բառերով.
2) որոշման հավելվածում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ» բառերը փոխարինել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ» բառերով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքված պայմանագրերում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 22 Երևան |