Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 339-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.12.26/33(512) Հոդ.343
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.12.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014564

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 339-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 146-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել Կենտրոնական բանկի կողմից մակրոպրուդենցիալ գործիքների կիրառման արդյունավետությունը, բարելավել իրացվելիության կառավարման արդյունավետությունը, համապատասխանեցնել կապիտալի պահանջները բանկերի կողմից ստանձնած ռիսկերի մակարդակին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի 51-րդ կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«51. Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով, այնպես, որ փաստացի պահուստավորված միջին օրական գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարից:»:

2) Կանոնակարգ 2-ի 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի համար 2015 թվականի փետրվարի 1-ից սկսվող հաշվետու ժամանակահատվածի և դրան հաջորդող հաշվետու ժամանակահատվածների տևողությունը սահմանվում է օրացուցային մեկ ամիսը, իսկ միջոցների փաստացի պահուստավորման հաշվարկի ժամանակահատվածը ընդգրկում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող 2-րդ ամսվանից սկսած՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցով (այսուհետ՝ պահուստավորման օրացույց) նախատեսված, որպես կանոն, չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում պահուստավորման օրացույցով սահմանված փաստացի պահուստավորման վերջին օրվա` Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:»:

3) Կանոնակարգ 2-ի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Պարտադիր պահուստավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ՝

1) Կենտրոնական բանկից ներգրաված միջոցների,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 717-Ա որոշմամբ հաստատված՝ տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի Բաղադրիչ 1-ի միջոցների,

3) «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունից ներգրաված միջոցների,

4) «ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունից ներգրաված միջոցների,

5) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված այլ միջոցների,

6) Կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ներգրաված միջոցների,

7) բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվող երկարաժամկետ ստորադաս փոխառությունների,

8) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով թողարկված պարտատոմսերի (պարտքային արժեթղթերի), որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.

ա. Թողարկվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68 Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի Հավելված 3-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում` բանկի կողմից կամ թողարկման նպատակով ստեղծված կազմակերպության կողմից՝ այդ կազմակերպության կողմից բանկին տրամադրված փոխառության ապահովությամբ, ընդ որում` պարտատոմսերի մարման ժամկետը թողարկման պահին փոքր չէ երկու տարուց և պարտատոմսերի գծով մայր գումարի մասնակի մարումներ չեն նախատեսվում տեղաբաշխման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում, կամ

բ. Թողարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում` երկու տարի և ավելի մարման ժամկետով և բավարարում են սույն կանոնակարգի Հավելված 11-ով սահմանված բոլոր պայմաններին:

Սույն կետի իմաստով` սվոպով ներգրավված միջոցները չեն համարվում ներգրավված միջոց:»:

4) Կանոնակարգ 2-ի 53.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53.1. Եթե սույն կանոնակարգի 53-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված պահանջներին բավարարող պարտատոմսերի գծով իրականացվում է վաղաժամկետ մարում, ապա բանկն այդ պարտատոմսերի գծով իրականացնում է պահուստավորում հետևյալ կարգով.

1) Պահուստավորումն իրականացվում է սկսած ներգրաված միջոցի վաղաժամկետ մարման օրվան հաջորդող օրվանից այն ժամկետի ընթացքում, որի չափով ներգրաված միջոցը չէր ընդգրկվել պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում,

2) Պարտադիր պահուստավորման չափը որոշվում է որպես ներգրաված միջոցի միջին կշռված գումար` կիրառելով սույն կանոնակարգի 24-րդ և 24.1-րդ կետերով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրաված միջոցների համար սահմանված այն դրույքաչափերի 1.5-ապատիկը, որը կիրառվում էր ներգրաված միջոցի` պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում նվազեցված դրույքաչափով ընդգրկվելու ժամանակահատվածում: Ընդ որում` վաղաժամկետ մարված միջոցի միջին կշռված մեծության հաշվարկում չի ներառվում ներգրաված միջոցի վաղաժամկետ մարման օրը:

3) Պահուստավորումն իրականացվում է սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարը պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցներին գումարելու միջոցով սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ընթացքում:»:

5) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 6-րդ կետի Աղյուսակ 1-ում 6.11.1-րդ կետում`

ա. «10» թիվը փոխարինել «0» թվով,

բ. «-» նշանը փոխարինել «10» թվով:

6) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 17-րդ կետում «ոչ բարձր» բառերը փոխարինել «բարձր» բառով:

7) Կանոնակարգ 2-ը լրացնել Հավելված 11-ով` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 146-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 50 տոկոսի չափով, 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 40 տոկոսի չափով, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 30 տոկոսի չափով, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից` առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 20 տոկոսի չափով:»:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 146-Ն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետը և նույն որոշման 5-րդ կետը:

4. 2014 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 2015 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ներգրաված միջոցների դիմաց պահուստավորում իրականացնելու համար 2014 թվականի նոյեմբերի 12-ից սկսվող հաշվետու ժամանակահատվածը, դրան հաջորդող հաշվետու ժամանակահատվածները և փաստացի պահուստավորման ժամանակահատվածները սահմանվում են հետևյալ աղյուսակում՝

Հաշվետու

Փաստացի

Սկիզբ

Վերջ

Սկիզբ

Վերջ

12/11/2014

09/12/2014

10/12/2014

13/01/2015

10/12/2014

24/12/2014

14/01/2015

10/02/2015

25/12/2014

14/01/2015

11/02/2015

10/03/2015

15/01/2015

31/01/2015

11/03/2015

07/04/2015

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ընդ որում, սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով խմբագրված 53-րդ կետի 8-րդ ենթակետով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 4-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված դրույթները տարածվում են 2014 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ներգրաված միջոցների վրա և վերաբերում են պարտադիր պահուստավորման 2014 թվականի դեկտեմբերի 10-ից սկսվող և հաջորդող հաշվետու ժամանակահատվածներին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. դեկտեմբերի 10
Երևան

 

Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի դեկտեմբերի 10-ի
թիվ 339-Ն որոշմամբ

 

«Հավելված 11

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի

թիվ 39-Ն որոշմամբ հաստատված
«Բանկերի գործունեության

կարգավորումը, բանկային
գործունեության հիմնական

տնտեսական նորմատիվները»
կանոնակարգ 2-ի

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՄԵՋ ՉԸՆԴԳՐԿՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Պարտատոմսը զեղչատոկոսային է կամ արժեկտրոնային՝ ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով, չի պարունակում մասնակի մարումներ կամ ժամկետից շուտ մարելու որևէ օպցիոն:

2. Պարտատոմսի մարման և մարման կատարման (վճարման) ամսաթվերը, ինչպես նաև արժեկտրոնի մարման և արժեկտրոնների վճարման ամսաթվերը (յուրաքանչյուր ժամկետի համար) տարբեր չեն:

3. Արժեկտրոնային տոկոսադրույքը հանդիսանում է անվանական տոկոսադրույք և բացասական մեծություն չէ:

4. Արժեկտրոնների վճարման ժամանակահատվածները կանոնավոր են: Արժեկտրոնի վճարումը իրականացվում է տարեկան, կիսամյակային, եռամսյակային կամ ամսական պարբերականությամբ:

5. Օրերի հաշվարկման պայմանականությունը ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկով` Փաստացի/365, փաստացի/փաստացի, փաստացի/360 կամ 30/360:

6. Լողացող տոկոսադրույքով պարտատոմսի դեպքում հղման դրույքը բավարարում է հետևյալ պայմաններին` թափանցիկ, հրապարակված, անընդհատ, վստահելի և մատչելի շուկայի մասնակիցների համար:

7. Լողացող տոկոսադրույքով պարտատոմսի օրերի հաշվարկման պայմանականությունը և արժեկտրոնի հղման դրույքի օրերի հաշվարկման պայմանականությունը նույնն է:

8. Լողացող արժեկտրոնով պարտատոմսի արժեկտրոնի սահմանման նպատակով հղման դրույքին գումարվող մեծությունը՝ հղման դրույքի մարժան (Reset Margin) հանդիսանում է հաստատուն անվանական մեծություն:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան