Գլխավոր տեղեկություն
Համար
N 234-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2014 թվականի N 234-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 N 1 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), Վարդաշեն 6-րդ փող. 66/1 (նախկին Վարդաշեն 66ա) և Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 234-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Մոլդովական 70 N 1 (Նոր նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), Վարդաշեն 6-րդ փող. 66/1 (նախկին Վարդաշեն 66ա) ԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանների նվիրատվության ենթակա բնակելի տարածքների

NN
ը/կ

Նվիրատվության ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Հատ-կաց-ման տարե-թիվը

Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը
 (քառ. մետր)

Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1.

Քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., 66/1 հասցեի հանրակացարանի N 409 սենյակ

Կարապետյան Ժենյա Հենրիկի

AF0606009, տրված՝ 12.10.2002 թ., 063-ի կողմից

2007 թ.

27.4

162180.6

սեփականության իրավունքով

2.

Քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., 66/1 հասցեի հանրակացարանի
N 513 սենյակ

Գասպարյան Սիրան Սեյրանի

Զաքեյան Ռաֆիկ Արամի

Գասպարյան Արամ Ռաֆիկի

Գասպարյան Անի Ռաֆիկի

AN0670364, տրված՝ 07.10.2013 թ., 009-ի կողմից

AM0682061, տրված՝ 04.04.2012 թ., 016-ի կողմից

ծնվ.՝ 2000 թ.


ծնվ.՝ 2001 թ.

2001 թ.

13.8

81682.2

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով

3.

Քաղ. Երևան, Մոլդովական 70 N 1 հասցեի հանրակացարանի N 521 սենյակ

Բաբայան Էմմա Վահանի

Սաֆարով Ռոբերտ Ալբերտի

Սաֆարյան Արտակ Ալբերտի

AF0587830, տրված՝ 13.03.2003 թ., 005-ի կողմից

AF0663977, տրված՝ 12.02.2003 թ., 005-ի կողմից

AN0286152, տրված՝ 05.12.2012 թ., 005-ի կողմից

2003 թ.

17

101507

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով

4.

 Քաղ. Աբովյան,
Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի N 621 սենյակ

Հովհաննիսյան Մարուսյա Անուշավանի

AE0276637, տրված՝ 28.02.1999 թ., 007-ի կողմից

2003 թ.

22.2

 172938

սեփականության իրավունքով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան