ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վաստակից գանձվող եկամտահարկի դրույքաչափերի փոփոխությունների մասին» որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածով, որոշում եմ.
1992 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից գանձվող հարկերի մասին» հրամանագրի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
2 հուլիսի 1992 թ. ՆՀ-120 |