Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-36
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991.11.31/22(1002) Հոդ.582
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.12.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայում բարեփոխումներ իրականացնելու նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ԱՐԵՇՅԱՆ Գրիգոր Եվգենիի - Հայաստանի Հանրապետության պետական նախարար

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ

ԱԹԱՅԱՆ Էդվարդ Ռաֆայելի - Հայաստանի Հանրապետության
գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ
ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Վլադիմիր Բախշիի - Հայաստանի Հանրապետության
գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար
ԳՆՈՒՆԻ Վարդգես Ցոլակի - Հայաստանի Հանրապետության
բարձրագույն կրթության և գիտության նախարար
ՂԱԶԱՐՅԱՆ Ռաֆայել Ավետիսի - Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի կրթության և
գիտության, լեզվի և մշակույթի հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
ՅՈՒԶԲԱՇՅԱՆ Կարեն Նիկիտայի - Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի պատգամավոր
ՍԱՐԳՍՅԱՆ Յուրի Լևոնի - Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի պատգամավոր,
Հայաստանի Հանրապետության գիտությունների
ակադեմիայի թղթակից-անդամ, նախագահության անդամ,
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր

 

2. Հանձնաժողովին`

ա) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայում բարեփոխումների հիմնական սկզբունքների մասին.

բ) ներկայացված առաջարկությունը քննարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի համակարգի բոլոր հաստատություններում.

գ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

18 դեկտեմբերի 1991 թ.

ՆՀ-36