ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2010 թվականի N 851-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1672-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին, որպես գույքային ներդրում, հանձնել`
1) «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ենթակայության` Վեդու կիսակառույց երեկոյան դպրոցի` Վեդի քաղաքի Արարատյան 44 հասցեում գտնվող` 1628,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,74805 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք).
2) (ենթակետը չեղյալ է ճանաչվել 25.07.13 N 792-Ա)
3) «Հայաստանի Հանարապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ենթակայության` «Ալավերդու թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Ալավերդի քաղաքի Խուդյակովի 2ա/22 հասցեում գտնվող` 1125.7 քառ.մետր մակերեսով մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը (այսուհետ` գույք)` այն հետ վերցնելով «Ալավերդու թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:
(1-ին կետը փոփ. 25.07.13 N 792-Ա)
2. Առաջարկել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին որպես նվիրատվություն հանձնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին պատկանող`
1) Արմավիր քաղաքի Աբովյան 151 հասցեում գտնվող` 283155863 դրամ գնահատված արժեքով, 4198,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, 213,6 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը և Արմավիր քաղաքի Աբովյան 151/1 հասցեում գտնվող՝ 27118100 դրամ գնահատված արժեքով, 1000.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, 9,4 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք).
2) Հրազդան քաղաքի 5-րդ բանավանի Դուրյան 22 հասցեում գտնվող` 35586000 դրամ գնահատված արժեքով, 793,58 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,2821 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք):
(2-րդ կետը փոփ. 15.09.11 N 1323-Ա, խմբ. 12.01.12 N 4-Ա)
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և առաջարկել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Արարատի, Լոռու և Սյունիքի մարզպետներին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Առաջարկել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գնահատումը:
6. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գույքի փոխանակության պայմանագիր կնքելու լիազորություն վերապահելու մասին» N 1672-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|