Գլխավոր տեղեկություն
Համար
N 518-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.08.2012-04.09.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2012 թվականի N 518-Ա

 

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ու Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2012 թվականի ոռոգման շրջանում Սևան–Հրազդան իռիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 279.2 մլն խոր. մետր:

(1-ին կետը փոփ. 19.07.12 N 905-Ա, 02.08.12 N 975-Ա, 16.08.12 N 1016-Ա)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի պլան-ժամանակացույցով նախատեսված` ամիսների և ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել՝ մեկ ժամով նախազգուշական ելք՝ 2.0 խոր. մետր/վրկ, և երկու ժամով հիմնական ելք` 5.0 խոր. մետր/վրկ, ընդամենը՝ տարեկան 0.65 մլն խոր. մետր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 2

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.08.2012, N 1094-Ա 04.09.2012, N 518-Ա
16.08.2012, N 1016-Ա 17.08.2012, N 518-Ա
02.08.2012, N 975-Ա 08.08.2012, N 518-Ա
19.07.2012, N 905-Ա 25.07.2012, N 518-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան