ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2012 թվականի N 1049-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2012 թվականի աշնան համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 620430930,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը, որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ծրագիրն իրականացնելու համար.
2) ապահովել վերահսկողություն սույն որոշմամբ հաստատված ծրագրի կատարման նկատմամբ:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված 5886.5 տոննա (00 C-ի դեպքում՝ 1171 գործակցով վերածած լիտրի՝ 6893091.5 լիտր) դիզելային վառելանյութի գումարների հավաքագրումն ամբողջությամբ չապահովելու դեպքում՝ չիրացված դիզելային վառելանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 21 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի N 1049-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ 2012
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցելը, հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը նպաստելն է:
2. Սույն ծրագրի շրջանակներում նախատեսված 5887.0 տոննա (00 C-ի դեպքում՝ 1171 գործակցով վերածած լիտրի՝ 6893677.0 լիտր) դիզելային վառելանյութի վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա` համաձայն աղյուսակի:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրային հիմունքներով 620430930,0 դրամ գումարը հատկացնում է «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ մատակարար)՝ գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխան, 5887.0 տոննա դիզելային վառելանյութը (00 C-ի դեպքում՝ 1171 գործակցով վերածած լիտրի՝ 6893677.0 լիտր) Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին՝ համայնքներում մեկ լիտրը 350 դրամ արժեքով վաճառելու համար:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետները՝
1) ըստ համայնքների՝ հաստատում, անհրաժեշտության դեպքում փոփոխում են մարզին հատկացված դիզելային վառելանյութի քանակը՝ համաձայն N 1 ձևի, և ծրագիրը հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ մատակարարին տրամադրելու համար.
2) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրումը և դրա դիմաց դիզելային վառելանյութի հատկացումը հողօգտագործողներին: Հավաքագրված գումարները փոխանցում են մատակարարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.
3) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են համայնքներում ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութ գնած շահառուների ցուցակների հավաքագրումը՝ համաձայն N 2 ձևի, և ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.
4) ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը՝ համաձայն N 3 ձևի, մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և մատակարարին:
5. Մատակարարը՝
1) համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված ցանկերի՝ վաճառում է գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխան 5887.0 տոննա (00 C-ի դեպքում՝ 1171 գործակցով վերածած լիտրի՝ 6893677.0 լիտր) դիզելային վառելանյութը.
2) հողօգտագործողներին դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնում է մեկ լիտրը՝ 350 դրամ արժեքով.
3) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց դիզելային վառելանյութը մատակարարում է համապատասխան համայնքին՝ համայնքի ղեկավարի հետ կազմելով դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման մասին երկկողմանի հաստատված ակտ՝ համաձայն N 4 ձևի.
4) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում 5887.0 տոննա (00 C-ի դեպքում՝ 1171 գործակցով վերածած լիտրի՝ 6893677.0 լիտր) դիզելային վառելանյութի վաճառքն ավարտելուց հետո մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնում է՝
ա. հաշվետվություն ծրագրի կատարման մասին,
բ. ֆինանսական հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Աղյուսակ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Մարզի անվանումը |
Դիզելային վառելանյութի |
Դիզելային վառելանյութի |
Արագածոտն |
467,0 |
546857,0 |
Արարատ |
334,0 |
391114,0 |
Արմավիր |
200,0 |
234200,0 |
Գեղարքունիք |
2261.0 |
2647631.0 |
Լոռի |
334,0 |
391114,0 |
Կոտայք |
100,0 |
117100,0 |
Շիրակ |
1334,5 |
1562699,5 |
Սյունիք |
434.0 |
508214.0 |
Վայոց ձոր |
241,0 |
282211,0 |
Տավուշ |
133,0 |
155743,0 |
«Երկրագործության |
5,0 |
5855,0 |
«Գյումրիի սելեկցիոն |
40,0 |
46840,0 |
«Բանջարաբոստանային և |
1,5 |
1756,5 |
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ |
2,0 |
2342,0 |
Ընդամենը |
5887,0 |
6893677,0 |
(աղյուսակը փոփ. 13.12.12 N 1621-Ն)
Հաշվարկը կատարված է՝ 1 տոննա դիզելային վառելանյութը 00 C-ի դեպքում՝ 1171 լիտրով։
Ձև N 1
Հաստատում եմ՝
ՀՀ _________________________ մարզպետ
_____________________________________
_____________________________________
____ ___________ 2012 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ____________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
NN |
Համայնքը |
Հատկացված |
Հատկացված դիզելային վառելանյութի |
1. |
|||
2. |
|||
3. |
|||
4. |
|||
5. |
|||
6. |
|||
7. |
|||
8. |
|||
Ընդամենը |
Ձև N 2
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________________ ՄԱՐԶԻ ____________________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ
NN |
Անունը, հայրանունը, ազգանունը |
Անձնագրի |
Գնված դիզելային վառելանյութի քանակը(լիտր) |
Ստորա-գրությունը |
Ընդամենը |
Համայնքի ղեկավար _______________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
Ձև N 3
Հաստատում եմ՝
ՀՀ _________________________ մարզպետ
_____________________________________
_____________________________________
____ ___________ 2012 թ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ (2012 ԹՎԱԿԱՆԻ ______ -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
NN |
Համայնքը |
Համայնքի ղեկավարի |
Համայնքի |
Համայնքում փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակը |
Դիզելային վառելանյութ գնած շահառուների թիվը |
Համայնքի ղեկավարի ստորա-գրությունը |
Ընդամենը |
Մատակարար կազմակերպության անվանումը ________________________________ (ստորագրությունը) |
Ձև N 4
Ա Կ Տ
ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Յա. Խաչատրյանը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2012 թվականի աշնան համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1049-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան դիզելային վառելանյութի քանակի մատակարարման համար «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեհամարին փոխանցված _________ ____________ դրամի դիմաց մատակարարը 2012 թվականի _______________-ին համայնքին է հանձնել _________________________ լիտր դիզելային վառելանյութ:
ՀԱՆՁՆԵՑ «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն Յա. Խաչատրյան _________________ (ստորագրությունը) |
ԸՆԴՈՒՆԵՑ ______________ համայնքի ղեկավար ______________________________ (ստորագրությունը) ______________________________ (անունը, ազգանունը) |
(հավելվածը փոփ. 13.12.12 N 1621-Ն)