Գլխավոր տեղեկություն
Համար
N 58-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.11.2012-13.12.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.02.10/6(740) Հոդ.67
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2010 թվականի N 58-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. (կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) ապահովել խորհրդի բնականոն գործունեությունը` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին` կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.

2) առաջարկել ԱՄՆ ՄԶԳ-ին` աջակցել խորհրդի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» N 640-Ն և 2008 թվականի oգոստոսի 15-ի «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 618-Ա որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 4
Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

 փետրվարի 4-ի N 58-Ն

 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Ասատրյան

 -

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)
 

Ա. Օրբելյան

 -

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
 

Վ. Արամյան

 -  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
 

Կ. Մինասյան

 -  ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

Վ. Միրումյան 

 -  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

Ա. Անանյան

 -  ՀՀ վարչապետի օգնական, կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար
     

Ա. Օսիկյան

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

 

Ա. Միրզախանյան   

 -  ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
 

Վ. Աբրահամյան

 -  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

   
     

Տ. Պետրոսյան

 -  Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կենսաթոշակային համակարգի սպասարկման բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Ս. Սաիյան

 -  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ (խորհրդի քարտուղար)

 

(հավելվածը լրաց. 19.02.10 N 109-Ն, փոփ. 23.07.10 N 587-Ն, 02.12.11 N 1164-Ն, փոփ., լրաց. 16.04.12 N 349-Ն, փոփ. 20.10.12 N 1041-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան