ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2012 թվականի N 988-Ա
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 5-րդ կետի և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ 19-Ն) 1-ին հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝
Հաստատել սննդամթերքի անվտանգության ոլորտի մի շարք տեխնիկական կանոնակարգերի վերանայման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 9 |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հոկտեմբերի 9-ի N 988- Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագծի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1. |
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2013 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1282-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2013 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի |
2013 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի |
2013 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
6. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2013 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |