Գլխավոր տեղեկություն
Համար
N 1285-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.19/51(925) Հոդ.1122
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2012 թվականի N 1285-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Սահմանել, որ պատվաստումների ազգային օրացույցում պնևմոկոկային վարակի դեմ պատվաստումներն իրականացվելու են 2013 թվականի հոկտեմբերից։».

2) որոշման N 3 հավելվածում`

ա. «ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով,

բ. «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ» բառերով,

գ. «ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բառերով.

 

«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական

 ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ

 

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական

վարչության պետ».

3) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1285-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունվարի 14-ի N 46-Ն որոշման

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ

Պատվաստանյութի անվանումը

Պատվաստման հերթական դեղաչափը

Պատվաստման ժամկետը

ԲՑԺ

1

ծնվելուց հետո 0-48 ժամվա ընթացքում

ՎՀԲ

1

ծնվելուց հետո 0-24 ժամվա ընթացքում

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ
ՕՊՎ,
ՌՈՏԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ, ՊՆԵՎՄՈԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ

1

6-շաբաթական (1.5 ամսական)

2

12-շաբաթական (3 ամսական)

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ
ՕՊՎ,
ՊՆԵՎՄՈԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ

3

18-շաբաթական (4.5 ամսական)

ԿԿԽ

1

12 ամսական

ԱԿԴՓ

1

18 ամսական

ՕՊՎ

4

18 ամսական

ԱԴՓ-Մ

1

6 տարեկան

ՕՊՎ

5

6 տարեկան

ԿԿԽ

2

6 տարեկան

ԱԴՓ-Մ

2

15-16 տարեկան

3

26-30 տարեկան

4

36-40 տարեկան

5

46-50 տարեկան

6

56-60 տարեկան

Պատվաստանյութի անվանումը

Հիվանդությունների հակածինների
պարունակությունը

ԲՑԺ

տուբերկուլյոզ

ՎՀԲ

հեպատիտ Բ

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ

դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի

ՕՊՎ

պոլիոմիելիտ

ԿԿԽ

կարմրուկ, կարմրախտ, խոզուկ

ԱԴՓ-Մ

դիֆթերիա, փայտացում

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան