Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 242-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2012-03.12.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.17/30(443) Հոդ.272
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.09.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հոկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012389

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 սեպտեմբերի 2012 թ.

թիվ 242-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/09 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով թույլատրել Կենտրոնական դեպոզիտարիային իրականացնել իր գործունեության հետ առնչվող լրացուցիչ գործունեության տեսակներ, խթանել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող գործունեության տեսակների քանակի և ծավալի աճը, նվազեցնել և զսպել դրանց իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը, 199-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. սեպտեմբերի 19

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի սեպտեմբերի 18-ի

թիվ 242-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  5/09

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակների իրականացման կարգն ու պայմանները:

2. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակների իրականացումը կարգավորվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնակարգով, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:

3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

4. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող գործունեությունը համարվում է լրացուցիչ, եթե այն բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին.

1) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով հնարավորություն է տրված Կենտրոնական դեպոզիտարիային իրականացնել այդ լրացուցիչ գործունեության տեսակը,

2) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված գործունեության այնպիսի տեսակ, որի իրականացումն ուղղակիորեն կապված է Կենտրոնական դեպոզիտարիայի՝ որպես ներդրումային ֆոնդի, այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի, ներդրումային ֆոնդի պահառուի կամ ներդրումային ֆոնդին առնչվող այլ գործառույթների իրականացման հետ,

3) այն կապված է իր կողմից հաշվառվող արժեթղթերի գծով եկամուտների (շահութաբաժին, տոկոս, պարտքային արժեթղթերի մարման հետևանքով վճարներ և այլն) վճարման կամ դրա կազմակերպման հետ, այդ թվում՝ որպես հարկային գործակալ հանդես գալու հետ,

4) այն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) թողարկողի կանոնադրությամբ նախատեսված՝ թողարկողի կառավարման հետ կապված գործողությունների հետ,

5) այն կապված է կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթ չհանդիսացող այլ ֆինանսական ակտիվներով առևտրի արդյունքում առաջացած պարտավորությունների կատարման ապահովման հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Լրացուցիչ գործունեության տեսակների իրականացման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական դեպոզիտարիան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) գործունեության՝ սույն կանոնակարգի 4-րդ կետում նախատեսված չափանիշներից առնվազն մեկին բավարարելու վերաբերյալ հիմնավորումը,

2) լրացուցիչ գործունեության տեսակների իրականացումն ապահովող կանոնները (համապատասխան կանոնների փոփոխությունները, լրացումները): Ընդ որում, լրացուցիչ գործունեության տեսակների իրականացումն ապահովող կանոնների (համապատասխան կանոնների փոփոխությունների, լրացումների) հանդեպ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների (կանոնների փոփոխությունների, լրացումների) և դրանց գրանցման հանդեպ պահանջները,

3) ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգը (ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգի փոփոխությունները, լրացումները): Ընդ որում,

ա. ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգում բացահայտվում են լրացուցիչ գործունեության տեսակների իրականացումից բխող բոլոր էական ռիսկերը (այդ թվում՝ ֆինանսական, գործառնական, իրավական, բարի համբավի) Կենտրոնական դեպոզիտարիայի համար այդ ռիսկերի ընդունելի մակարդակը, այդ մակարդակին հասնելուն և պահելուն ուղղված միջոցառումները,

բ. ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգի դրույթների՝ արդեն իրականացվող լրացուցիչ գործունեության տեսակներով պայմանավորված փոփոխությունների (լրացումների կամ դրույթների դադարեցման) վերաբերյալ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

6. Սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված թույլտվությունը համարվում է տրված սույն կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան