ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2012 թվականի N 813 -Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470-րդ և 700-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) Մաշտոցի 13 ա և Կոմիտասի 15 հասցեներում գտնվող անշարժ գույքը` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ)` պայմանով, որ գնորդը պարտավոր է`
1) Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 17/10 հասցեում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անվամբ գրանցված 2500 քառ. մետր հողատարածքում, սահմանված կարգով կազմված և փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, կառուցել 4700 քառ. մետր ընդհանուր մակերեսով բազմահարկ շենք, պարսպապատել, բարեկարգել ամբողջ տարածքը.
2) կատարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի` Շիրակացի 19 հասցեում գտնվող և Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքի` Նուբարաշենի 1-ին փողոց հասցեում գտնվող շենքերի հիմնանորոգման աշխատանքները:
2. Ուղղակի վաճառքի ձևով օտարվող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի ընդհանուր գինը սահմանել 1.366.067.610 դրամ, ինչը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2011 թվականի դեկտեմբերի 9-ի և 2012 թվականի մարտի 30-ի դրությամբ գնահատված գույքի արժեքին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`
ա. գինը` 1.366.067.610 դրամ (ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չէ), որը հավասար է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նախնական պայմանագրով նախատեսված` ԱԱՀ-ն ներառող գնին,
բ. գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային հաշվին` պայմանագրի կնքումից հետո 24 ամսվա ընթացքում,
գ. գնորդը պարտավոր է Կոմիտասի 15 հասցեում գտնվող անշարժ գույքի 1-ին հարկի` 116,250 քառ. մետր տարածքն անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության միջոցով) օտարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արտակ Սերգեյի Մակարյանին (անձնագիր` AM 0558073, տրված` 13.12.2011 թ., 010-ի կողմից).
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել շինարարական կապալի նախնական պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`
ա. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 17/10 հասցեում կառուցվելիք անշարժ գույքի կառուցման և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի և Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքի շենքերի հիմնանորոգման աշխատանքների ավարտման ժամկետը` նախնական կապալի պայմանագիր կնքելուց հետո` 24 ամսվա ընթացքում,
բ. հիմնական պայմանագրի կնքման ժամկետը` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 17/10 հասցեում բազմահարկ շենքի շինարարության շահագործման և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի և Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքի շենքերի հիմնանորոգման կատարման փաստագրման ակտի կազմումից հետո` 7 օրվա ընթացքում,
գ. հիմնական պայմանագրի գինը` 1.366.067.610 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն),
դ. հիմնական պայմանագրով գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային հաշվից` հիմնական պայմանագրի կնքումից հետո 1 բանկային օրվա ընթացքում,
ե. կառուցապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատումը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող պայմանագրերի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի միջոցներով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 813-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Օտարման ենթակա անշարժ գույքի տեսակը, մակերեսը, գտնվելու վայրը |
Օտարման ենթակա գույքի գնահատման տարեթիվը, ամսաթիվը և արժեքը |
Օտարվող (վաճառվող) գույքի գինը |
Գնորդի տվյալները |
Վարչական շենք, քաղ. Երևան, Մաշտոցի 13 ա, ընդհանուր մակերեսը` |
30.03.2012 թ. |
633.286.000 դրամ |
«ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, քաղ. Երևան, Կոմիտաս 1, բնակարան 182, |
Շենք, օժանդակ շինություններ, Կոմիտասի պողոտա, 15 շենք, ընդհանուր մակերեսը` 4368 քառ. մետր, հողամասի մակերեսը` 3687 քառ. մետր, որից` 867,3 քառ. մետր բաժնային սեփականություն |
09.12.2011 թ. |
732.781.610 դրամ |
«ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, քաղ. Երևան, Կոմիտաս 1, բնակարան 182, |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |