Գլխավոր տեղեկություն
Համար
N 181-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.03.2012-23.08.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.07/13(887) Հոդ.201
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 181-Ն

 

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ու ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնում նշված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով, N 1 հավելվածի 2-րդ բաժնում նշված գումարները` ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին` «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով, ջրօգտագործողների ընկերություններին` «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` նշված հավելվածով նախատեսված կազմակերպություններին նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, իսկ N 1 հավելվածի 3-րդ բաժնում նշված գումարները՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով:

3. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 4 հավելվածներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 1, 5, 11, 12 և 13 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնով հատկացված գումարները ջրօգտագործողների ընկերություններին տրամադրել փոխառության պայմանագրերի հիման վրա՝ առանց պարտավորության կատարման ապահովման միջոցի, մինչև 2012 թվականի դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով, ինչպես նաև համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների և համապատասխան համայնքների միջև նույն պայմանով փոխառության պայմանագրեր կնքելու պայմաններով.

2) ապահովել համապատասխան համայնքների կողմից սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխառության գումարների վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

 

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

 

NN
ը/կ

Օբյեկտը շահագործող կազմակերպության անվանումը

Օբյեկտի անվանումը

Կատարվելիք աշխատանքների համառոտ բնութագիրը

Ընդամենը՝ գումարի չափը

(հազ. դրամ)

Այդ թվում

Ակնկալվող արդյունքը

նախագծանա-խահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության ու հեղինակային հսկողության արժեքը

 տեխ. վերահսկման արժեքը

1

2

3

4

5

6

7

8

 

1. Տարվա ընթացքում իրականացվող աշխատանքները

1.

«Մերձափնյա» ՋՕԸ

Մարգարայի միջտնտեսային ջրանցքի վերանորոգում

Ջրանցքի ՊԿ 00+00-ՊԿ 180+00 առանձին հատվածների վրա հատակի և շեպերի բետոնապատում

11,800.0

1581.2

204.4

Կապահովվի Մարգարայի, Արազափի, Արգավանդի և Ջանֆիդայի համայնքների 2400 ջրօգտագործողների 2200 հա հողերի ոռոգումը:

2.

«Մեղրի» ՋՕԸ

Ագարակ քաղաքի ն/ց վերանորոգում

Կպահանջվի 100-400 մմ տրամագծով 2654 գծմ մետաղական խողովակաշար

44,629.3

307.6

1,197.9

Կապահովվի Ագարակ քաղաքի 30 հա հողատարածքների ոռոգումը, որոնք նախկինում ոռոգվել են խմելու ջրով, տարեկան կխնայվի շուրջ 110.0 հազ. խմ ջուր, որը կնպաստի բնակչության խմելու ջրի քանակի ավելացմանը:

3.

«Իջևան» ՋՕԸ

Կիրանցի համայնքի Սրանոց ջրանցքի վերականգնում

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

7,900.0

7,900.0

 

Լրացուցիչ կոռոգվեն Կիրանցի և Ճակուրտի համայնքների 78.0 հա սեփականաշնորհված հողատարածքներ և կբարելավվի տնամերձերի ոռոգումը:

4.

«Որոտան» ՋՕԸ

Քարահունջ-Շինուհայր և Շինուհայր- Հալիձոր պոմպակայանների սպասարկման տակ գտնվող մեխանիկական եղանակով ոռոգվող հողատարածքների փոխարինումը ինքնահոսի

Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմում

6,900.0

6,900.0

 

Ինքնահոս եղանակով կոռոգվեն Խոտի, Շինուհայրի և Հալիձորի համայնքների 280.0 հա հողատարածքները:

Ընդամենը` ՋՕԸ-եր

 

71,229.3

16,688.8

1,402.3

 

Ամբողջը՝ առաջին բաժին

 

71,229.3

16,688.8

1,402.3

 
 

2. Ոռոգման համակարգերում հրատապ լուծում պահանջող աշխատանքները

1.

«Մուսալեռ» ՋՕԸ

Էջմիածնի ջրանցքի հիմնանորոգում

Նախատեսվում է ջրանցքի Երևան-Էջմիածին-Արմավիր մայրուղուց հետո վերականգնել խիստ քայքայված հատվածները: Ջրանցքը վերականգնվում է միաձուլ բետոնով մոտավորապես 600 գծմ երկարությամբ՝ համաձայն գոյություն ունեցող ուղղանկյուն կամ սեղանաձև կտրվածքով:

22,120.4

Նախագծված է:

424.3

Ծրագրի իրականացումը կապահովի և կբարելավի Էջմիածնի համայնքի մոտավորապես 166 հա հողերը, որոնք ներկայումս ոռոգվում են 4 խորքային հորերի միջոցով, կտնտեսվի տարեկան 178 հազ. կՎտ/ժամ էլ. էներգիա և կբարձրացնի ջրապահովվածությունը 96 հա-ի վրա:

2.

 «Խոյ» ՋՕԸ

«Ստորին Հրազդան» II հերթ ջրանցքից սկիզբ առնող Ակնալճի համայնքի հողատարածքներին սպասարկող դոտացիոն խողովակաշարի կառուցում

Դ=730 մմ- 426 մմ,
Լ=2500 գծմ մետաղյա խողովակաշարի տեղադրում

51,727.9

2010.15

894.92

Կապահովվի Ակնալճի համայնքի 350 ջրօգտագործողների 300 հա հողերի ոռոգումը:

Մեծամորի պոմպակայանի վերանորոգում

Պոմպակայանում տեղակայված 950 լ/վրկ արտադրողականության պոմպային սարքավորման փոխարինում 350 լ /վրկ արտադրողականության պոմպային սարքավորումով (12 ՆԴՍ)

4,200.0

 

82

Տարեկան կտնտեսվի 4.0 մլն խ.մ մեխանիկական եղանակով մղվող ջրի ծավալ:

«Ստորին Հրազդան» ջրանցքից սկիզբ առնող Ակնալճի վերին ջրանցքի դոտացիոն խողովակաշարի երկարացում

 Անհրաժեշտ է կառուցել Լ=600 գծմ երկարությամբ Դ=200 մմ տրամագծով խողովակաշար և տեղադրել 25 Դ=150 մմ տրամագծով փականներ:

4,180.0

 

81

Ինքնահոս եղանակով կոռոգվեն Ակնալճի համայնքի 120 հա հողատարածքներ և տարեկան կտնտեսվի 4 խորքային հորերի 250.0 հազ. կՎտ/ժամ էլ. էներգիա՝ 7.0 մլն դրամ արժեքով:

3.

 «Արարատ» ՋՕԸ

Ավշարի, Ոսկետափի և Այգավանի համայնքների 11 խ/հորերի վերանորոգում

Էլ. և հիդրոմեխանիկական սարքերի ձեռքբերում և նորոգում

17,500.0

 

343.0

Կապահովվի Ավշարի, Ոսկետափի և Այգեվանի համայնքների 800 ջրօգտագործողների 400 հա հողերի ոռոգումը:

Արմաշ պ/կ տակի ներտնտեսային բետոնային ջրանցքի 2-րդ ջրման գոտու վերանորոգում

Ն/ց-ի L=655 գծմ երկարության Գ-20 տիպի ջրանցքի հատակի բետոնապատում

8,928.7

 

175.0

Կապահովվի Արմաշի համայնքի 700 ջրօգտագործողների 380 հա հողերի ոռոգումը:

4.

 «Շամիրամ» ՋՕԸ

Բազմաբերդի պոմպակայանի վերանորոգում

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների վերանորոգում

6,530.0

 

128.0

Կապահովվի Բազմաբերդի համայնքի 300 ջրօգտագործողների 250 հա հողերի ոռոգումը:

5.

 «Թալին» ՋՕԸ

Թալին N 1, Շտրեկ, Արագածի N 1 և N 2, Արեգ N 7-2, Կաթնաղբյուր և Լեռնագոգ պոմպակայանների նորոգում

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների նորոգում

31,350.0

 

625.0

Կապահովվի Արագածի, Արգինայի, Գետափի, Արեգի, Աշնակի, Դաշտադեմի, Կաթնաղբյուրի և Լեռնագոգի համայնքների 1156 ջրօգտագործողների 484 հա հողերի ոռոգումը:

6.

«Ապարան-Արագած» ՋՕԸ

Քուչակի պոմպակայանի վերանորոգում

Քուչակի պոմպակայանի շենքի և տանիքի վերանորոգում

3,000.0

 

59.0

Կապահովվի Քուչակի համայնքի 45 ջրօգտագործողների 5.2 հա հողերի ոռոգումը:

Երնջատափ-Հարթավան պ/կ

Երնջատափ-Հարթավան պ/կ-ի վերանորոգման աշխատանքներ

15,000.0

750

300.0

Պոմպակայանի վերականգնումը կապահովի Երնջատափի և Եղիպատրուշի համայնքների շուրջ 225 հա հողերի ոռոգումը:

7.

«Գետիկ» ՋՕԸ

Սպիտակի աջափնյա ջրհան կայանի և մոտեցնող ջրանցքի վերանորոգում

Ջրընդունիչ ավազանի, շենքի և էլ. սարքավորումների նորոգում: Գլխամասի հարթ փականների նորոգում, ջրանցքի 66 գծմ երկարությամբ հատվածի հատակի և շեպերի բետոնապատում

4,650.0

 

90.0

Կապահովվի Սպիտակ քաղաքի 30 ջրօգտագործողների 70 հա հողերի ոռոգումը:

8.

«Մարտունի» ՋՕԸ

Երանոսի և Աստղաձորի

պ/կ-ների վերանորոգում

 Սևանա լճի մակարդակի (մինչև 60 սմ) բարձրացման հետևանքով ջրածածկվել են Երանոսի և Աստղաձորի պ/կ-ների երկրորդ աստիճանում տեղադրված սարքավորումներն ու առաջին աստիճանի պ/կ-ների մոտեցնող ճանապարհները: Անհրաժեշտ է Աստղաձորի առաջին աստ. պ/կ-ի մոտեցնող ճանապարհը 120 գծամետրով բարձրացնել 0.7 մ, ապամոնտաժել Երանոսի պոմպակայանի I աստիճանում տեղադրված սարքավորումները և Երանոսի և Աստղաձորի II աստիճաններում տեղադրված սարքավորումները բարձրացնել 1.0 մետրով: Վերանորոգել պոմպակայաններում տեղակայված էլ. և հիդրոմեխ. սարքավորումները:

86,900.0

2900.0

1510.0

Կապահովվի Երանոսի, Աստղաձորի համայնքների 6000 ջրօգտագործողների 450 հա հողերի ոռոգումը:

9.

«Նաիրի» ՋՕԸ

Նոր-Արտամետի N 1 ջ/կ-ի և մղման խողովակաշարի առանձին հատվածների վերանորոգում

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների ու Դ=250 մմ, Լ=200 գծմ երկարությամբ մղման խողովակաշարի վերանորոգում

3,364.0

 

65.0

Կապահովվի Նոր-Արտամետի համայնքի 300 ջրօգտագործողների 100 հա հողերի ոռոգումը:

10.

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ

Ձորաղբյուրի այգեգործական տարածքի բաժանարարների վերանորոգում

Բաժանարար խողովակների Դ=80-219 մմ տրամագծի մետաղական խողովակների առանձին հատվածների փոխարինում և նորոգում ընդհանուր 500 գծմ երկարությամբ, 10 ջրթող փականների տեղադրում

3,417.0

 

67.0

Կապահովվի Վան 1;2, ՀԱՄԽ-ի, Գիպրոզեմ և Այգեպրոմ ա/ը 300 ջրօգտագործողների 15 հա հողերի ոռոգումը:

Քանաքեռի պոմպակայանի և մղման խողովակաշարի վերանորոգում, Զովքի ԷՑՎ-10-63-150 և ԷՑՎ 12-160-140 խորքային պոմպերի ձեռքբերում, 2 ԷՑՎ 10-63-150 մակնիշի խորքային պոմպերի վերանորոգում

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների,

Դ=426 մմ Լ=800 գծմ և Դ=600 մմ Լ=800 գծմ մղման մետաղական և թուջե խողովակաշարերի կարերի վերանորոգում

14,800.0

 

290.0

Կապահովվի Քանաքեռի, Զեյթունի, Արաբկիրի համայնքների կանաչապատ տարածքների և Զովքի, Կամարիսի, Ձորաղբյուրի համայնքների և Ջրվեժի այգեգործական ընկերության 1200 ջրօգտագործողների 110 հա հողատարածքների ոռոգումը:

11.

«Եղվարդ» ՋՕԸ

Քանաքեռավանի MX-1 բաժանարարի վերանորոգում

Դ=300 մմ տրամագծով, Լ=3000 գծմ երկարությամբ թուջե խողովակաշարի տեղափոխում և տեղադրում

8,024.0

 

156.0

Կավելանա Քանաքեռավանի համայնքի 55 ջրօգտագործողների 60 հա հողատարածքների ոռոգումը:

12.

«Գառնի-Գեղարդ» ՋՕԸ

Գառնիի և Գողթի ջրանցքների վերանորոգում

Ջրանցքի ՊԿ 7+00-ՊԿ 14+00 հատակի և շեպերի բետոնապատում, կարերի սվաղ և հարթ փականների նորոգում: Առանձին հատվածներում քայքայված ե/բ կիսախողովակների նորոգում, փոխարինում: Դ=500 մմ տրամագծով Լ=60 գծմ խողովակների նորոգում և խողովակ անցումների տեղադրում

3,195.0

 

62.0

Կապահովվի Գառնիի և Գողթի համայնքների 1500 ջրօգտագործողների 820 հա հողերի ոռոգումը:

Գառնի 1 և 2 պ/կ-ների վերանորոգում

Երկու պ/կ-ների էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների նորոգում ու կարգաբերում

1,000.0

 

19.0

Կխնայվի տարեկան 150 հազ. կՎտ/ժամ էլ. էներգիա և կտնտեսվի 4,5 մլն դրամ:

13.

«Եղեգնաձոր» ՋՕԸ

Հերմոն-Ելփին ինքնահոս ջրատար

2011 թ. հունիսի 1-ին Շատին գյուղի հատվածում սողանքի հետևանքով ավտոճանապարհը փլուզվել է, և հողային զանգվածը սահել ու լցվել է Եղեգիս գետը՝ փոխելով գետի հունը: Ճանապարհի փլուզման և Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել էր գետի ձախ ափը և Հերմոն-Ելփին ինքնահոս ջրատարի 140 գծմ երկարությամբ հատվածի հողի հիմնատակը: Արդյունքում ջրատարը հայտնվել է վթարային վիճակում և նրա անվտանգ շահագործման և սելավային ելքերից ջրատարը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է ինքնահոս ջրատարի Դ=1000 մմ, Լ=263 գծմ ընդհանուր երկարությամբ երկու գիծ մետաղական խողովակները ապամոնտաժել և մոնտաժել՝ տեղափոխելով խողովակները Եղեգիս գետի հունից 2-10 մ հեռավորության վրա: Գետի ձախ ափն ամրացնել գաբիոնե շարվածքով 1.0*1.0*0.5 չափերով:

35,846.1

 

691.6

Կապահովվի Հերմոն-Ելփին ինքնահոս ջրատարի իշխման տակ ընկած Վերնաշենի, Գլաձորի, Եղեգնաձորի, Գետափի, Արենիի, Արփիի, Աղավնաձորի, Ռինդի, Չիվայի, Ելփինի և Խաչիկի համայնքների 4800 ջրօգտագործողների 2500 հա հողատարածքների անխափան ջրամատակարարումը:

 

Եղեգիս գետի երկայնքով անցնող ջրատարը սողանքների և սելավների հետևանքով 6 հատվածներում մոտավորապես 230 գծմ ընդհանուր երկարությամբ վնասվել է, ողողվել են մետաղական խողովակաշարերի հողային հիմքերը և հողելիցքը: Վթարված հատվածների վերականգնման և սելավային ելքերից ջրատարը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է տեղադրել 1700 գաբիոն՝ կատարելով քարե լիցք և հողային աշխատանքներ՝ մեխանիզմներով:

33,800.0

 

662.8

 

14.

«Նոյեմբերյան» ՋՕԸ

Այրում ՀԷԿ ինքնահոս ջրատարի վերանորոգում

2011 թ. հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի-Վրացական սահման ճանապարհի 83 կմ-ի վրա սարի փլուզման հետևանքով վթարվել է 490 գծմ ընդհանուր երկարությամբ 1020 մմ տրամագծով մետաղական խողովակաշարի հատվածը:

44,250.0

 

868.0

Կվերականգնվի Հաղթանակի, Լճկաձորի, Պտղավանի, Բագրատաշենի համայնքների 1200 ջրօգտագործողների 1000 հա հողատարածքների ոռոգումը:

14 պոմպակայանների վերանորոգում

Լալվարի, Արճիս-Շնողի, Լճկաձորի, Հաղթանակի N 1, Զեյթուն-Հաղթանակի N 1, Պտղավանի N 2, Զեյթունի N 1, Զեյթուն-Հաղթանակի N 2, Զեյթուն-Հաղթանակի N 3, Բազմաստիճանի NN 1, 2, 3, 4 և Բերդավանի NN 1, 2 պոմպակայանների էլ. և հիդրոմեխ. սարքավորումների վերանորոգում, կարգաբերում

34,500.0

 

680.0

Կապահովվի Դեբետավանի, Արճիսի, Շնողի, Հաղթանակի, Լճկաձորի, Պտղավանի, Բագրատաշենի, Դեղձավանի, Զորականի համայնքների 310 ջրօգտագործողների 368 հա հողերի ոռոգումը:

15.

«Լոռու ջրանցք» ՋՕԸ

4 պոմպակայանների վերանորոգում

Ճոճկան N 1.2, Այրում-Ճոճկան N 1 և Շնողի պոմպակայանների էլ. և հիդրոմեխ. սարքավորումների վերանորոգում, կարգաբերում

8,800.0

 

172.0

Կապահովվի Ճոճկանի, Այրումի, Շնողի համայնքների 476 ջրօգտագործողների 1302 հա հողերի ոռոգումը:

16.

«Ուտիք» ՋՕԸ

Բերդի և Պառավաքարի վերին ջրանցքի վերանորոգում

Լ=350 գծմ երկարությամբ ջրանցքի վերանորոգում և փականների տեղադրում: ԼՌ-80 վաքերի նորոգում և նախագծային նիշերի վերականգնում

4,790.0

 

93.0

Կավելանա Ծաղկավանի, Վարագավանի և Պառավաքարի համայնքների 70 ջրօգտագործողների 30 հա հողերի ոռոգումը:

17.

«Մեղրի» ՋՕԸ

16 պոմպակայանների և 2 խորքային հորերի վերանորոգում

Արաքս-1;2, Կարճևան-1, Մեղրի-1; 2, 3, Ալվանք-1; 2, Ալվանք 1-1, Շվանիձոր-1; 2, Շահաձոր 1, Նյուվադի 1; 2; 3, Բուղդադուզ պ/կ-ներ և Ագարակի խ/հ, Ալվանք խ/հ: Նորոգվելու և փոխարինվելու են շարքից դուրս եկած ու ֆիզիկապես մաշված էլ. և հիդրոմեխ. սարքավորումները:

51,500.0

 

925.0

Կապահովվի Նռնաձորի, Շվանիձորի, Ալվանքի, Մեղրիի և Ագարակի համայնքների 441 հա և 1060 ջրօգտագործողների այգիների ոռոգումը:

18.

«Կոտայք» ՋՕԸ

Կոտայքի մարզի Ավանի համայնքի P-8-1 բաժանարարի նորոգում

Նախատեսվում է շահագործման համար ոչ պիտանի Դ=60 մմ տրամագծով Լ= 1200 գծմ երկարությամբ պոլիէթիլենային խողովակները փոխարինել Դ=100 մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակներով:

9,698.0

620.0

180.0

Կապահովվի Ավանի համայնքի 15 հա հողատարածքների բնականոն ոռոգումը:

19.

«Սիսիան» ՋՕԸ

Դարբասի դերիվացիոն խողովակաշարի վերանորոգում

5,2 կմ երկարությամբ դերիվացիոն խողովակաշարի Շամբ գյուղը սնուցող Լ=450 գծմ երկարությամբ Դ=273 մմ տրամագծով մետաղական խողովակաշարի փոխարինում

12,600.0

 

247.0

Կավելանա Դարբասի համայնքի Շամբ բնակավայրի 48 հա հողատարածքների ոռոգումը:

Բռնակոթի պոմպակայանի վերանորոգում

Բռնակոթի պոմպակայանի և էլ. ու հիդրոմեխանիկական սարքավորումների վերանորոգում

10,000.0

 

196.0

Կապահովվի Սիսիանի, Բռնակոթի և Աշոտավանի համայնքների 913 ջրօգտագործողների 811 հա հողերի ոռոգումը:

20.

«Շենիկ» ՋՕԸ

Ռ-6 միջտնտեսային բաժանարարի վերանորոգում

Ջրանցքի ՊԿ2+23-ՊԿ6+34, ՊԿ64+87-ՊԿ68+00 վթարային ընդհանուր 782 գծմ առանձին հատվածների և ջրառի կետերի վերականգնում

70,015.1

 

1050.0

Կապահովվի Շենիկի, Բաղրամյանի և Արևադաշտի համայնքների 53 ջրօգտագործողների 530 հա հողատարածքների ոռոգումը:

Ռ-6 միջտնտեսային բաժանարարի վերակառուցում

Շենիկ-Արտամետ ջրագծի երկարացում Լ=4500 գծմ երկարությամբ Դ=530 մմ տրամագծով մետաղական խողովակաշարի ապամոնտաժում, տեղափոխում և տեղադրում

70,400.0

 

1120.0

Կապահովվի Արտամետի համայնքի 10 ջրօգտագործողների 176 հա հողատարածքների ոռոգումը:

21.

«Ակնալիճ» ՋՕԸ

Դոտացիոն պոմպակայանների կառուցում

Սևջուր գետի ելքերի խիստ նվազեցման հետևանքով գետից սնվող Ջրառատի և Արևշատի պոմպակայանի մոտեցնող ջրանցքների վրա անհրաժեշտ է կառուցել 3 պոմպակայաններ, որոնց ջրաղբյուրները կհանդիսանան կոլեկտորների և գոյություն ունեցող լճակների ջրերը:

88,900.0

4400.0

1520.0

Կապահովվի Ապագայի, Լուսագյուղի, Ջրառատի, Արաքսի, Արատաշենի, Խորոնքի, Գրիբոյեդովի, Ակնաշենի, Գայի, Մեծամորի և Հայկաշենի համայնքների 3256 ջրօգտագործողների 1028 հա հողերի ոռոգումը:

22.

«Մերձափնյա» ՋՕԸ

10 խորքային հորերի պոմպային սարքավորումների փոխարինում նոր պոմպային սարքավորումներով

Հորերում տեղակայված բարոյապես և ֆիզիկապես մաշված ԷՑՎ-12-160-65 մակնիշի պոմպերն անհրաժեշտ է փոխարինել ԷՑՎ12-255-30 մակնիշի ավելի տնտեսապես արդյունավետ պոմպերով:

15,260.0

 

300.0

Լրացուցիչ կոռոգվեն Արմավիրի, Ջանֆիդայի, Արգավանդի, Փշատավանի, Այգեշատի, Արազափի և Մրգաշատի համայնքների շուրջ 100 հա հողատարածքներ, տարեկան կտնտեսվի մոտավորապես 130 հազ. կՎտ/ժամ էլ. էներգիա:

Արևիկի պոմպակայանի վերանորոգում

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների վերանորոգում

4,800.0

 

94.0

Կապահովվի Արևիկի համայնքի 125 ջրօգտագործողների 88 հա հողերի ոռոգումը:

23.

«Շիրակ» ՋՕԸ

Ջրափի 1, 2 պոմպակայանների վերանորոգում

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների վերանորոգում

9,800.0

 

180.0

Կապահովվի Ջրափի համայնքի 240 ջրօգտագործողների 88 հա հողերի ոռոգումը:

Ընդամենը՝ ՋՕԸ-եր

 

794,846.2

10,680.1

14,350.6

 

24.

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

Արտաշատի և Ստ. Հրազդանի ջք. ների գլխ. հանգույց

Արտաշատի ջրանցքի գլխ. ջրընդունիչ հանգույց, հարթ փականների վերանորոգում և կարգաբերում, ծառայողական տնակի նորոգում: Ստ. Հրազդան ջրանցքի գլխ. ջրընդունիչ և դիմհարային հանգույցների էլ. սնուցման անցկացում, (էլեկտրաֆիկացում), հարթ փականների վերանորոգում և կարգաբերում

24,000.0

1200

480.0

Կապահովվի ավելի քան 11200 հա տարածքի ոռոգումը:

25.

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

Ազատի քառաստիճան պ/կ

Ազատի քառաստիճան պ/կ-ների մղման խողովակաշարերի մասնակի փոխարինումը նորերով, հիդրոկառուցվածքների նորոգում

10,000.0

500

200.0

Կնվազի վթարների քանակը, կտնտեսվի զգալի քանակի էլ. էներգիա, կպակասեն շահագործման ընթացքում կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, կբարձրանա պոմպերի արտադրողականությունը:

26.

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

Մարմարիկի ջրամբարի թասից բարձր լարման էլ. սնուցման գծերի տեղափոխում

Ջրամբարի ջրի ծածկույթի տակ ընկնող գոյություն ունեցող մոտավորապես 1.0 կմ երկարությամբ 10.0 կՎտ հզորության բարձր լարման էլ. սնուցման գծերի տեղափոխում թասից

15,000.0

 

300.0

Էլ. սնուցման գծերը չեն խոչընդոտի ջրամբարի լցվելուն:

27.

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

ՀՏԿ-ների նորոգում և անվտանգության հայտարարագրերի կազմում

Ջրամբարների և պոմպակայանների տեխնիկական վիճակի ուսումնասիրում և անվտանգության հայտարարագրերի կազմում

13,000.0

   

Կապահովվի ջրամբարների և պոմպակայանների համար կազմված անվտանգության հայտարարագրերով առկա խնդիրների բացահայտումը, ինչպես նաև կձեռնարկվեն դրանց վերացմանը և կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումներ:

Ընդամենը՝ «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

 

62,000.0

1,700.0

980.0

 

28.

«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ

ՀՏԿ-ների նորոգում և անվտանգության հայտարարագրերի կազմում

Ջրամբարների և պոմպակայանների տեխնիկական վիճակի ուսումնասիրում և անվտանգության հայտարարագրերի կազմում

10,364.6

   

Կապահովվի ջրամբարների և պոմպակայանների համար կազմված անվտանգության հայտարարագրերով առկա խնդիրների բացահայտումը, ինչպես նաև կձեռնարկվեն դրանց վերացմանը և կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումներ:

Ընդամենը՝ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ

 

10,364.6

0.0

0.0

 

Ամբողջը՝ երկրորդ բաժին

 

867,210.8

12,380.1

15,330.6

 
 

3. Համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցման համաֆինանսավորումը

1.

«Շենիկ» ՋՕԸ

Երվանդաշատի, Բագարանի և Վանանդի համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցման համաֆինանսավորում

Համաֆինանսավորման արդյունքում ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում

13,692.348

   

Կապահովվի Երվանդաշատի, Բագարանի և Վանանդի համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցումը:

2.

«Քարակերտ» ՋՕԸ

Մյասնիկյանի, Բաղրամյանի և Քարակերտի համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցման համաֆինանսավորում

Համաֆինանսավորման արդյունքում ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում

12,427.525

   

Կապահովվի Մյասնիկյանի, Բաղրամյանի և Քարակերտի համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցումը

3.

«Թալին» ՋՕԸ

Լեռնագոգի համայնքի ներտնտեսային ցանցի կառուցման համաֆինանսավորում

Համաֆինանսավորման արդյունքում ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում

2,759.847

   

Կապահովվի Լեռնագոգի համայնքի ներտնտեսային ցանցի կառուցումը

4.

«Արմավիր» ՋՕԸ

Արևադաշտի համայնքի ներտնտեսային ցանցի կառուցման համաֆինանսավորում

Համաֆինանսավորման արդյունքում ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում

4,358.783

   

Կապահովվի Արևադաշտի համայնքի ներտնտեսային ցանցի կառուցումը:

5.

«Մարտունի» ՋՕԸ

Վերին Գետաշենի, Մարտունու, Ձորագյուղի և Վաղաշենի համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցման համաֆինանսավորում

Համաֆինանսավորման արդյունքում ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում

28,321.380

   

Կապահովվի Վերին Գետաշենի, Մարտունու, Ձորագյուղի և Վաղաշենի համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցումը:

Ամբողջը՝ երրորդ բաժին

 

61,559.9

0.0

0.0

 

Ամբողջը՝ ըստ ծրագրի

 

1,000,000.0

29,068.9

16,732.9

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի նվազեցումը` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

0

0

0

0

այդ թվում`

       

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

0

0

0

0

այդ թվում`

       

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

0

0

0

0

այդ թվում`

       

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

գ) Այլ վարկերի տրամադրում

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

0

0

0

61,559.9

որից`

       

Այլ վարկերից վերադարձ

0

0

0

61,559.9

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

0

0

0

61,559.9

2.6. Այլ

61,559.9

61,559.9

61,559.9

0

Ժամանակավորապես ազատ միջոցներ

61,559.9

61,559.9

61,559.9

0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

8

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0

0

0

0

     

այդ թվում՝

       

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

     

այդ թվում՝

       
 

02

 

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

     

այդ թվում՝

       
   

04

Ոռոգում

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

     

այդ թվում՝

       
     

05. Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

     

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

     

- Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպու-թյուններին

28,651.3

67,210.9

72,364.6

72,364.6

     

- Այլ կապիտալ դրամաշնորհներ

93,100.0

293,100.0

537,946.3

794,846.2

     

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

(200,000.0)

(438,559.6)

(688,559.6)

(945,459.5)

     

-Նախագծահետազոտական ծախսեր

16,688.8

16,688.8

16,688.8

16,688.8

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

     

այդ թվում՝

       
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

     

այդ թվում՝

       
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

     

այդ թվում՝

       
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

     

ՀՀ կառավարություն

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների

անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

այդ թվում՝

բաժինը

խումբը

դասը

շենքերի և

շինություն-ների

շինարա-րություն

շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

նախագծահե-տազոտական, գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ

ոչ ֆինան-սական ակտիվների գծով այլ

ծախսեր

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(928.770.7)

 

(945,459.5)

16,688.8

 
       

այդ թվում՝

         
       

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

(928.770.7)

 

(945,459.5)

16,688.8

 
       

այդ թվում՝

         

04

02

04

05

Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

(928.770.7)

 

(945,459.5)

16,688.8

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն
ամիս

տարի

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(183.311.2)

(421,870.8)

(671,870.8)

(928,770.7)

       

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵ

(183.311.2)

(421,870.8)

(671,870.8)

(928,770.7)

       

այդ թվում՝

       

04

02

04

05

Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

(183.311.2)

(421,870.8)

(671,870.8)

(928,770.7)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

գնման ձևը

չափի միավորը

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

Բաժին N 04

 Խումբ N 02

Դաս N 04

Ոռոգում

(928,770.7)

3. Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

(928,770.7)

Ջրային տնտեսության կառույցների շինարարություն

ԲԸ

դրամ

1

(945,459.5)

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

ԲԸ

դրամ

1

16.688.8

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.33 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի նվազեցումը` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները

2.1. Կարողությունների զարգացում

2.1.3. Ֆիզիկական կապիտալ, կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող, սակայն այլ կազմակերպությունների կողմից օգտագործվող ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում

 

Նկարագրությունը

Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

1004

ԱՏ02

Քանակական

Հիմնանորոգվող ոռոգման ցանցերի երկարությունը (կմ)

     

Աշխատանքային ծրագրին և պայմանագրերին համապա-տասխան

0

0

0

0

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

x

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1004 Աջակցություն ոռոգման ծառայություններին

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ջրային համակարգերի արդյունավետության բարձրացում

1.8. Վարկերի տրամադրում

Ծրագրային դասիչը

Վարկի անվանումը Ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում

               

1004

ՎՏ01

Նկարագրությունը Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

               

Քանակական

Վարկավորվող ընկերությունների քանակը

5

5

5

5

X

X

X

X

Գումարը (հազ. դրամ) 

X

X

X

X

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

Ընտրության չափորոշիչները

 

Փոխառությունը տրամադրվում է համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցման համաֆինանսավորման համար 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Աջակցություն համապատասխան համայնքներին (1004)               

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացում  

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան