ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 ապրիլ 2022 թ. |
N 22-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը`
ՀՐԱՄԱՅՈւՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 14-ի «Հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կիրառվող մի շարք բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը.»,
2) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետում «պատմագրերը», իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերում «պատմագիրը» բառերը փոխարինել «պատմագրի Ձևը» բառերով,
3) Հրամանի Հավելված N 1-ում «Ձև 1» բառերը փոխարինել «Ձև» բառով,
4) Հրամանի Հավելված N 1-ի ամբողջ տեքստում «հիվանդ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պացիենտ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
5) Հրամանի Հավելված N 1-ում «Հարազատի» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով,
6) Հրամանի Հավելված 1-ում «Սոց. կարգավիճակ» բառերը փոխարինել «Սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածությունը» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական: