ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2011 թվականի N 727-Ա
Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի և Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի՝ 2011 թվականի հուլիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|