Գլխավոր տեղեկություն
Համար
N 698-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.08/43(777) Հոդ.1001
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2010 թվականի N 698-Ն

 

«ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՎՃԱՐ N P457-ԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 5-րդ կետի`

1. «Ծրագրի նախապատրաստական կանխավճար N P457-ԱՄ էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի նախապատրաստման նախնական համաձայնագիր» նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 23-ի N 507-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման (PHRD) դրամաշնորհ` Տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար» TF 093097 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրով նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրով նախատեսված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և oտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. սեպտեմբերի 1
Երևան