ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2010 թվականի N 1132-Ն
ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԵՎ ՏԱԹԵՎ-ՀԱԼԻՁՈՐ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ «ԵՎՐՈՆՅՈՒԶ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տաթևի վանական համալիրը և Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման ու «Եվրոնյուզ» հեռուստաալիքով հեռարձակման և մի շարք միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների՝ Հայաստան ճանաչողական այցի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել՝
1) 62400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով)` Տաթևի վանական համալիրը և Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման ու «Եվրոնյուզ» հեռուստաալիքով հեռարձակման աշխատանքների ապահովման նպատակով.
2) 28000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերում» հոդվածով)` քսանհինգ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների` Հայաստան ճանաչողական այցի կազմակերպման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված ծառայության ձեռքբերման նպատակով «Եվրոնյուզ» հեռուստաընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր.
2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցառումների կազմակերպման ապահովման նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել համապատասխան պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.12.2010, N 1777-Ն | 24.02.2011, N 1132-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|