Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.21/33(767) Հոդ.819
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2010 թվականի N 827-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 14
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 հուլիսի 1-ի N 827-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

       

(հազ.դրամ)

Անվանումը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

Գնման ձևը

Պայմանագրերի

քա-նակը

գումարը

կնքման ժամկետը

կատարման վերջնա-
ժամկետը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

600.0

x

x

x

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

600.0

x

x

x

Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում

դրամ

1.0

600.0

ՄԲԲ

հուլիս

օգոստոս

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 հուլիսի 1-ի N 827-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական ցուցանիշներ

Նախագծային աշխատանքներ

Կ002

ԱՁ 01

Նկարագրությունը

Մշակութային օբյեկտների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

Չափորոշիչները

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

Քանակական

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)

0.0

0.0

1.0

1.0

X

X

X

X

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

X

X

X

0.0

0.0

600.0

600.0

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերին

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Գործող մշակութային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերն անհրաժեշտ են շենքի էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացնելու նպատակով, որպեսզի դրանք ապահովեն մշակութային ծառայությունների մատուցումը` մշակութային չափորոշիչներով սահմանված քանակական, որակական և ժամկետային ցուցանիշներին համապատասխան:

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Կիրառելի չէ
Վերջնական արդյունքի նկարագրությունը

Կրթական օբյեկտի հիմնանորոգված նոր շենքեր և մասնաշենքեր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան