Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.03.2010-06.05.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.179
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2010 թվականի N 158-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Աղետի գոտու բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերի իրականացման շրջանակներում կառուցված բնակելի շենքերի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման, լրացուցիչ աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ`

1) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի մարտի 12-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/131 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 2 հավելվածի.

3) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 3 հավելվածի.

4) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 4 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրերի` սահմանված կարգով կնքման գործընթացը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման 31-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման oբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի շրջանակներում` 6,577,128.1 հազ. դրամի չափով, որից 2010 թվականի առաջին եռամսյակում` 1,972,695.6 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 4,234,078.4 հազ. դրամ, ինն ամսում` 6,208,962.3 հազ. դրամ,

բ. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման oբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրի շրջանակներում` 15,450,000.0 հազ. դրամի չափով, որից 2010 թվականի առաջին եռամսյակում` 6,335,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 12,288,315.319 հազ. դրամ, ինն ամսում` 15,450,000.0 հազ. դրամ։»։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 5 և 6 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 1

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 18-ի N 158-Ն որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ-08/131 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան

2010 թ. _______

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի մարտի 12-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/131 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 1160 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս

կազմակերպության պետի տեղակալ _________________ի

                                                     (անունը, հայրանունը, ազգանունը)

(անձնագիր` _____________,

տրված`_____________թ.  _____-ի կողմից), որը գործում է լիազորագրի հիման վրա (լիազորագիր` տրված` _____________թ. N ______________) (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը,

ի դեմս ________________________ -ի 

       (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

(անձնագիր` __________, տրված` _________ թ.
   _______ -ի կողմից, հասցեն`_________________________), որը գործում է լիազորագրի հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով (այսուհետ` պայմանագիր), սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում գնորդին կամ գնորդի կողմից որոշված ստացողին (ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին է) վաճառել պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող NN 1 և 2 հավելվածներում ներկայացված պահանջներին համապատասխանող բնակարաններ և ընդհանուր օգտագործման տարածքներ` ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները (այսուհետ` բոլորը միասին` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և վճարել դրա դիմաց»:

2. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Պայմանագրի գինը կազմված է հետևյալ տարրերից`

ա. շինարարության արժեք. մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 183.408 դրամ, ընդ որում, գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 75.000 քառ. մ, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 13.755.600.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից զեղչերը:

Նախագծանախահաշվարկային փաստաթղթերով սահմանված գույքի մակերեսը կարող է փոփոխվել, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով գույքի մեկ քառ. մետրի գինը` 183.408 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասի գինը` պայմանագրի 3.2.4-րդ կետով սահմանված գնով, գումարած ավելացված արժեքի հարկը: Հիմք ընդունելով 2009 թվականի հունիսի 19-ին կնքված հողատարածքի առուվաճառքի պայմանագիրը` պայմանագրի 3.2.4-րդ կետով սահմանված կադաստրային արժեքը կազմում է` մեկ քառ. մետրը` 810 դրամ, իսկ անհրաժեշտ հողատարածքը կազմում է 142941,3 քառ. մետր, որի արդյունքում հողամասի գինը կազմում է 138.938.944 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը»։

3. Պայմանագրի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Գնորդը պայմանագրի 4.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված համապատասխանաբար 13.755.600.000 և 138.938.944 դրամ գումարները որպես կանխավճար վճարել է վաճառողին: Նշված գումարներից 1.377.358.579 դրամը վճարվել է որպես կանխավճար` մուրհակներով, որից 133.404.087 դրամը` որպես փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսեր, իսկ Գյումրու քաղաքային համայնքի կողմից տրամադրվել է 55.570.000 դրամ` որպես Գյումրու քաղաքային համայնքի կողմից համաֆինանսավորման կարգով տրամադրված կանխավճար: Սույն պայմանագրի շրջանակներում վճարված կանխավճարների (ընդամենը 18.203.728.579 դրամ) և սույն պայմանագրի 4.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված գումարների (ընդամենը 13.894.538.944 դրամ) տարբերությունը` 4.309.189.635 դրամը, կողմերի համաձայնությամբ համարվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 և N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրերի շրջանակներում վճարված կանխավճարներ»:

4. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան 2010 թվականի մայիսի 30-ը: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

5. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 11 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Պայմանագրից գնորդին տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2, 3 և 4 հավելվածները բաղկացած են 5 թերթից և պայմանագրի անբաժանելի մասն են»:

6. Պայմանագրի N 1 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով:

7. Պայմանագրի N 2 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

8. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

9. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

Վաճառող

 

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

 

 

Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19,

ՀՎՀՀ` 01549866,

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական

ընկերության Մոսկվայի մասնաճյուղ,

հաշվի համարը` 160620001364

Գնորդ

 

Հայաստանի Հանրապետության անունից`

«Պետական գնումների գործակալություն»

պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

Քաղ. Երևան, Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 00063418,

Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղ,

հաշվի համարը` 163058561289

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 1

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅՈՎ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ

 

Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 7-րդ, Մուշի 7-րդ փողոցներով պարփակված և Մուշի 5-րդ փողոցին հարակից տարածքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար` 1056 բնակարան

 

Նախագծման փուլերը

Մեկ փուլով` «Աշխատանքային նախագիծ»

Միջանկյալ փուլ` «Էսքիզային նախագիծ»

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցում գնորդի հետ:

 

Տարբերակային մշակման պահանջները

Ապահովել շենքերի արտաքին ճակատների ճարտարապետական լուծումների տարբերակումը, այդ թվում` ըստ գույնի կամ ֆակտուրայի։

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները

Բնակելի համալիր` 1056 բնակարանով, հարկայնությունը` չորս հարկ։

 

Ճարտարապետահատակագծային լուծումներին ներկայացվող

լրացուցիչ պահանջները

 

1. Կարող են կիրառվել Գյումրու` նախկինում մշակված բնակելի շենքերի նախագծերը. ներկայումս գործող հանրապետական շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան լրամշակումից հետո։

2. Թաղամասերի կառուցապատման նախագծերի առավելագույնս արդյունավետ լուծումների մշակում` ապահովելով էկոլոգիական և սեյսմիկ գոտիների համար նախատեսված քաղաքաշինական նորմատիվային պահանջները։

 

Ինժեներական տեխնոլոգիական սարքավորմանը ներկայացվող

լրացուցիչ պահանջները

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

Էսքիզային նախագծերի համակարգչային ցուցադրական նյութերի պատրաստում

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և

կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ

 

Տարածքի առավելագույն բարեկարգում և կանաչապատում` ըստ նորմատիվային պահանջների

 

Կառուցվող բնակելի շենքերի նկարագիրը

1. Բնակելի շենքի կարկասային աշխատանքներ`

1) բնակելի շենքի հարկայնություն` 4 հարկ.

2) կարկաս` երկաթբետոն, միջհարկային ծածկ` պանելային.

3) պատերի շերտեր` արտաքինից 200 մմ թեթև բետոնե գունավոր բլոկներ, ներսից 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ, բնակարաններն անջատող պատերը` 200 մմ թեթև բետոնե բլոկներ, օդափոխության հորանների պատերը` 60 մմ թեթև բետոնե բլոկներ, մնացած պատերը` 100 մմ թեթև բետոնե բլոկներ.

4) կարկասի երկաթբետոնե սյուների և հեծանների արտաքին մակերեսների և քիվերի երեսապատում` տուֆե սալեր.

5) պատշգամբների ճակատներ` քսահարթված և ներկված երկաթբետոն.

6) նախահարկի պատեր` երկաթբետոն` երեսապատված բազալտե կիսամշակ քարերով.

7) ընդհանուր նախասրահների հատակներ և աստիճանների պատվածք` հարթասվաղ.

8) ձեղնահարկ` մետաղական, տանիքապատում` մետաղական կղմինդր:

 

2. Բնակարանների ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակարանների ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի, միջանցքների և նախամուտքերի հատակներ` լամինատե.

2) պատշգամբների հատակը` հարթասվաղ.

3) բնակարանների պատեր` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով.

4) առաստաղներ` գաջի սվաղ և ներկում` ջրաէմուլսիոն ներկով.

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա, պատուհանները` մետաղապլաստե.

6) էլեկտրական հանգույցները` տեղադրված.

7) սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալեր.

8) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված.

9) ջեռուցման համակարգի մոնտաժը կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

10) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված:

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում.

2) էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.

3) բնակարանների ներտնտեսային գազիֆիկացում.

4) փողոցների ասֆալտապատում.

5) մայթերի ասֆալտապատում, մայթեզրերը` բետոնե բլոկներ.

6) տարածքի կանաչապատում.

7) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում։

 

Գնումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հիման վրա:

 

Պայմանագրի գինը ներառում է պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք և ընտրված մասնակցի հայտով նախատեսված բոլոր ծախսերը` ներառյալ հարկերը, տուրքերը, շահույթը, հողամասի գինը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսերը:

 

Պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է 2010 թվականի մայիսի 30-ը:

 

 

Հավելված N 2

 

Գ Ն Մ Ա Ն  Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց Ը

 

  (դրամ)

NN ը/կ

Գնման առարկան

Չափի միավորը

Միավորի գինը

Նախատեսվում է գնել 2010 թվականի մայիսի 30-ին` ընդամենը

քանակը

գինը

  Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 7-րդ, Մուշի 7-րդ փողոցներով պարփակված և Մուշի 5-րդ փողոցին հարակից տարածքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար` 1056 բնակարան

1 քառ. մ

183.408` գումարած հողամասի արժեքը

75000 քառ. մ

13.755.600.000` գումարած 138.938.944

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 18-ի N 158-Ն որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ-08/132 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան

2010 թ. _______

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 10808 համարի տակ) և սույն թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 96 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս

կազմակերպության պետի տեղակալ _________________ի

                                                     (անունը, հայրանունը, ազգանունը)

 (անձնագիր` _____________,

տրված` __________թ. _____-ի կողմից, որը գործում է լիազորագրի հիման վրա (լիազորագիր` տրված` ________________թ. N ___________________) (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս

______________________ -ի

պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

(անձնագիր`__________տրված`_________ թ.

__________ -ի կողմից, հասցեն`___________________), որը գործում է լիազորագրի հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով (այսուհետ` պայմանագիր), սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում գնորդին կամ գնորդի կողմից որոշված ստացողին (ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին է) վաճառել պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող NN 1 և 2 հավելվածներում ներկայացված պահանջներին համապատասխանող բնակարաններ և ընդհանուր օգտագործման տարածքներ` ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները (այսուհետ` բոլորը միասին` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և վճարել դրա դիմաց»:

2. Պայմանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2.6-րդ կետով.

«3.2.6. Ապահովել Գյումրու քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված գույքի կառուցապատման համար անհրաժեշտ` չկառուցապատված հողամասերի և կիսակառույց շինություններով կառուցապատված հողամասերի կադաստրային արժեքով վաճառքը վաճառողին»:

3. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Պայմանագրի գինը կազմված է հետևյալ տարրերից`

«ա. շինարարության արժեք. մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 183.408 դրամ, ընդ որում, գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 118.363 քառ. մ, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 21.708.721.104 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից զեղչերը:

Նշված գույքի մակերեսը վաճառողի կողմից ներկայացված է նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա է փոփոխության` նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով գույքի մեկ քառ. մետրի գինը` 183.408 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասերի գինը` վաճառողի կողմից ձեռք բերված գնով, գումարած ավելացված արժեքի հարկը»։

4. Պայմանագրի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Գնորդը գույքի դիմաց վճարում է դրամով` անկանխիկ` դրամական միջոցները վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներով` համաձայն N 4 հավելվածի: Պայմանագրի գնից 2.173.710.580 դրամը` որպես կանխավճար` մուրհակներով, որից 210.534.773 դրամը` որպես փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսեր, ինչպես նաև 1.151.459.595 դրամը համարվում է գնորդի կողմից վաճառողին վճարված կանխավճար»:

5. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան 2011 թվականի սեպտեմբերի 1-ը: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

6. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 11 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Պայմանագրից գնորդին տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2, 3 և 4 հավելվածները բաղկացած են 5 թերթից և պայմանագրի անբաժանելի մասն են»:

7. Պայմանագրի N 1 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով:

8. Պայմանագրի N 2 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

9. Պայմանագրի N 4 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 3 հավելվածով:

10. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

11. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

Վաճառող

 

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

 

 

Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19,

ՀՎՀՀ` 01549866,

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական

ընկերության Մոսկվայի մասնաճյուղ,

հաշվի համարը` 160620001364

Գնորդ

 

Հայաստանի Հանրապետության անունից`

«Պետական գնումների գործակալություն»

պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

Քաղ. Երևան, Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 00063418,

Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղ,

հաշվի համարը` 163058561289

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 1

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅՈՎ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ

 

Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 10-րդ փողոցին հարող տարածքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցման ենթակա բնակարանների թիվը կսահմանվի գնորդի կողմից լրացուցիչ ուսումնասիրություններից հետո` շահառուների ճանաչման հանձնաժողովի ցուցակների ճշգրտման համաձայն, բայց ոչ ուշ, քան ___________________________։

 

Նախագծման փուլերը

Մեկ փուլով` «Աշխատանքային նախագիծ»

Միջանկյալ փուլ` «Էսքիզային նախագիծ»

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցում գնորդի հետ:

 

Տարբերակային մշակման պահանջները

Ապահովել շենքերի արտաքին ճակատների ճարտարապետական լուծումների տարբերակումը, այդ թվում` ըստ գույնի կամ ֆակտուրայի։

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները

Բնակելի համալիր` բնակարաններով, հարկայնությունը` չորս հարկ։

 

Ճարտարապետահատակագծային լուծումներին ներկայացվող

լրացուցիչ պահանջներ

 

1. Կարող են կիրառվել Գյումրու` նախկինում մշակված բնակելի շենքերի նախագծերը` ներկայումս գործող հանրապետական շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան լրամշակումից հետո։

2. Թաղամասերի կառուցապատման նախագծերի առավելագույնս արդյունավետ լուծումների մշակում` ապահովելով էկոլոգիական և սեյսմիկ գոտիների համար նախատեսված քաղաքաշինական նորմատիվային պահանջները։

 

Ինժեներական տեխնոլոգիական սարքավորմանը

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

Էսքիզային նախագծերի համակարգչային ցուցադրական նյութերի պատրաստում

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի

և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ

 

Տարածքի առավելագույն բարեկարգում և կանաչապատում` ըստ նորմատիվային պահանջների

 

Կառուցվող բնակելի շենքերի նկարագիրը

1. Բնակելի շենքի կարկասային աշխատանքներ`

1) բնակելի շենքի հարկայնություն` 4 հարկ.

2) կարկաս` երկաթբետոն, միջհարկային ծածկ` պանելային.

3) պատերի շերտեր` արտաքինից 200 մմ թեթև բետոնե բլոկներ, ներսից 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ, բնակարաններն անջատող պատերը` 200 մմ թեթև բետոնե բլոկներ, օդափոխության հորանների պատերը` 60 մմ թեթև բետոնե բլոկներ, մնացած պատերը` 100 մմ թեթև բետոնե բլոկներ.

4) արտաքին պատերի երեսապատումը` մասամբ` տուֆե սալերով.

5) պատշգամբների ճակատներ` քսահարթված և ներկված երկաթբետոն.

6) նախահարկի պատեր` երկաթբետոն` երեսապատված բազալտե կիսամշակ քարերով.

7) ընդհանուր նախասրահների հատակներ և աստիճանների պատվածք` հարթասվաղ.

8) ձեղնահարկ` մետաղական, տանիքապատում` մետաղական կղմինդր:

 

2. Բնակարանների ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակարանների ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի, միջանցքների և նախամուտքերի հատակներ` լամինատե.

2) պատշգամբների հատակը` հարթասվաղ.

3) բնակարանների պատեր` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով.

4) առաստաղներ` գաջի սվաղ և ներկում` ջրաէմուլսիոն ներկով.

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա կամ մետաղապլաստե, պատուհանները` մետաղապլաստե.

6) էլեկտրական հանգույցները տեղադրված.

7) սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալեր.

8) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված.

9) ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

10) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված:

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում.

2) էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.

3) բնակարանների ներտնտեսային գազիֆիկացում.

4) փողոցների ասֆալտապատում.

5) մայթերի ասֆալտապատում, մայթեզրերը` բետոնե բլոկներ.

6) տարածքի կանաչապատում.

7) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում։

 

Գնումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հիման վրա:

 

Պայմանագրի գինը ներառում է պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք և ընտրված մասնակցի հայտով նախատեսված բոլոր ծախսերը` ներառյալ հարկերը, տուրքերը, շահույթը, հողամասի գինը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսերը:

 

Պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է 2011 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

 

Հավելված N 2

 

Գ Ն Մ Ա Ն  Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց Ը

 

  (դրամ)

NN ը/կ

Գնման առարկան

Չափի միավորը

Միավորի գինը

Նախատեսվում է գնել 2011 թվականի սեպտեմբերի 1-ին` ընդամենը

քանակը

գինը

  Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 10-րդ փողոցին հարող տարածքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցման ենթակա բնակարաններ 1 քառ. մ 183.408` գումարած հողամասի արժեքը 118.363 քառ. մ 21.708.721.104` գումարած հողամասի արժեքը

 

 

Հավելված N 3

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Վճարման ամիսը, տարեթիվը Վճարման ենթակա կանխավճարը (դրամ) Վճարման ձևը
Վճարվել է 2008 թ. դեկտեմբերին։ 2.173.710.580 մուրհակներով
Վճարվել է 2009 թ.։ 1.151.459.595 վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով
2010 թ. 1-ին եռամսյակի ընթացքում 6.335.000.000 վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով
2010 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում 5.953.315.319 վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով
2010 թ. 3-րդ եռամսյակի ընթացքում 3.161.684.681 վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով
Սույն վճարման պարտավորությունը գնորդի մոտ առաջանում է համապատասխան ֆինանսական միջոցները նախատեսվելուց հետո։ 3.018.463.585 վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 18-ի N 158-Ն որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ-08/133 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան

2010 թ. _______

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 10807 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս

կազմակերպության պետի տեղակալ _________________ի 

                                                     (անունը, հայրանունը, ազգանունը)

(անձնագիր` ____________,

տրված` ___________թ. _____-ի կողմից), որը գործում է լիազորագրի հիման վրա
(լիազորագիր` տրված` _____________թ. N ______________) (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս_____________ -ի

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

(անձնագիր` ___________, տրված` _______ թ. ________ -ի կողմից, հասցեն` ____),

որը գործում է լիազորագրի հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Պայմանագրի գինը կազմված է հետևյալ տարրերից`

ա. շինարարության արժեք. մեկ քառ. մետրի արժեքը կազմում է 183.408 դրամ, ընդ որում, գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 19.000 քառ. մ, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 3.484.752.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից զեղչերը:

Նշված գույքի մակերեսը վաճառողի կողմից ներկայացված է նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա է փոփոխության` նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով գույքի մեկ քառ. մ գինը` 183.408 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասի գինը` պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով, գումարած ավելացված արժեքի հարկը: Հիմք ընդունելով 2009 թվականի հունիսի 19-ին կնքված հողատարածքի առուվաճառքի պայմանագիրը` պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված կադաստրային արժեքը կազմում է` մեկ քառ. մետրը` 1242 դրամ, իսկ անհրաժեշտ հողատարածքը` 14.700 քառ. մետր, որի արդյունքում հողամասի գինը կազմում է 21.908.880 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը»։

2. Պայմանագրի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Գնորդը պայմանագրի 4.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված համապատասխանաբար 3.484.752.000 և 21.908.880 դրամ գումարները որպես կանխավճար վճարել է վաճառողին: Նշված գումարներից 348.930.840 դրամը վճարվել է որպես կանխավճար` մուրհակներով, որից 33.795.702 դրամը` որպես փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսեր»:

3. Սույն համաձայնագրի կնքմամբ դադարում է պայմանագրի 4.4-րդ կետի գործողությունը:

4. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան 2011 թվականի սեպտեմբերի 1-ը: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

5. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 12 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Պայմանագրից գնորդին տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2 և 3 հավելվածները բաղկացած են 4 թերթից և պայմանագրի անբաժանելի մասն են»։

6. Պայմանագրի N 1 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով:

7. Պայմանագրի N 2 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

8. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

9. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

Վաճառող

 

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

 

 

Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19,

ՀՎՀՀ` 01549866,

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական

ընկերության Մոսկվայի մասնաճյուղ,

հաշվի համարը` 160620001364

Գնորդ

 

Հայաստանի Հանրապետության անունից`

«Պետական գնումների գործակալություն»

պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

Քաղ. Երևան, Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 00063418,

Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղ,

հաշվի համարը` 163058561289

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 1

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅՈՎ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ

 

Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետի փողոցին հարող տարածքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար` առնվազն 220 բնակարան և սպասարկման օբյեկտ

 

Նախագծման փուլերը

Մեկ փուլով` «Աշխատանքային նախագիծ»

Միջանկյալ փուլ` «Էսքիզային նախագիծ»

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցում գնորդի հետ:

 

Տարբերակային մշակման պահանջները

Ապահովել շենքերի արտաքին ճակատների ճարտարապետական լուծումների տարբերակումը, այդ թվում` ըստ գույնի կամ ֆակտուրայի։

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները

 

Բնակելի համալիր` բնակարաններով, հարկայնությունը` չորս հարկ, և հասարակական տարածքների առավելագույնը` երկու հարկ

 

Ճարտարապետահատակագծային լուծումներին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

1. Կարող են կիրառվել Գյումրու` նախկինում մշակված բնակելի շենքերի նախագծերը` ներկայումս գործող հանրապետական շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան լրամշակումից հետո։

2. Թաղամասերի կառուցապատման նախագծերի առավելագույնս արդյունավետ լուծումների մշակում` ապահովելով էկոլոգիական և սեյսմիկ գոտիների համար նախատեսված քաղաքաշինական նորմատիվային պահանջները։

 

Ինժեներական տեխնոլոգիական սարքավորմանը

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

Էսքիզային նախագծերի համակարգչային ցուցադրական նյութերի պատրաստում

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի

և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ

 

Տարածքի առավելագույն բարեկարգում և կանաչապատում` ըստ նորմատիվային պահանջների

 

Կառուցվող բնակելի շենքերի նկարագիրը

1. Բնակելի շենքի կարկասային աշխատանքներ`

1) բնակելի շենքի հարկայնություն` 4 հարկ.

2) կարկաս` երկաթբետոն, միջհարկային ծածկ` պանելային.

3) պատերի շերտեր` արտաքինից 200 մմ թեթև բետոնե բլոկներ, ներսից 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ, բնակարաններն անջատող պատերը` 200 մմ թեթև բետոնե բլոկներ, օդափոխության հորանների պատերը` 60 մմ թեթև բետոնե բլոկներ, մնացած պատերը` 100 մմ թեթև բետոնե բլոկներ.

4) արտաքին պատերի երեսապատումը` մասամբ` տուֆե սալերով.

5) պատշգամբների ճակատներ` քսահարթված և ներկված երկաթբետոն.

6) նախահարկի պատեր` երկաթբետոն` երեսապատված բազալտե կիսամշակ քարերով.

7) ընդհանուր նախասրահների հատակներ և աստիճանների պատվածք` հարթասվաղ.

8) ձեղնահարկ` մետաղական, տանիքապատում` մետաղական կղմինդր:

 

2. Բնակարանների ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակարանների ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի, միջանցքների և նախամուտքերի հատակներ` լամինատե.

2) պատշգամբների հատակը` հարթասվաղ.

3) բնակարանների պատեր` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով.

4) առաստաղներ` գաջի սվաղ և ներկում ջրաէմուլսիոն ներկով.

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա կամ մետաղապլաստե, պատուհանները` մետաղապլաստե.

6) էլեկտրական հանգույցները տեղադրված.

7) սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալեր.

8) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված.

9) ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

10) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված:

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում.

2) էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.

3) բնակարանների ներտնտեսային գազիֆիկացում.

4) փողոցների ասֆալտապատում.

5) մայթերի ասֆալտապատում, մայթեզրերը` բետոնե բլոկներ.

6) տարածքի կանաչապատում.

7) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում։

 

Գնումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հիման վրա:

 

Պայմանագրի գինը ներառում է պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք և ընտրված մասնակցի հայտով նախատեսված բոլոր ծախսերը` ներառյալ հարկերը, տուրքերը, շահույթը, հողամասի գինը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսերը:

 

Պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է 2011 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

 

Հավելված N 2

 

Գ Ն Մ Ա Ն  Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց Ը

 

  (դրամ)

NN ը/կ

Գնման առարկան

Չափի միավորը

Միավորի գինը

Նախատեսվում է գնել 2011 թվականի սեպտեմբերի 1-ին` ընդամենը

քանակը

գինը

 

Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետի փողոցին հարող տարածքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար առնվազն 220 բնակարան և հասարակական տարածք

1 քառ. մ

183.408` գումարած հողամասի արժեքը

19000 քառ. մ

3.484.752.000`  գումարած 21.908.880

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 18-ի N 158-Ն որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ՄԲԱՊՁԲ-08/41 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան

2010 թ. _______

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 4663 համարի տակ) և 2010 թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 95 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս

կազմակերպության պետի տեղակալ _________________ի

                                                     (անունը, հայրանունը, ազգանունը)

 (անձնագիր` ____________,

տրված` ___________թ. _____-ի կողմից, որը գործում է լիազորագրի հիման վրա (լիազորագիր` տրված` _____________թ. N ______________) (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս ____________________________________ -ի

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

(անձնագիր` ________________, տրված` ________ թ. _________ -ի կողմից, հասցեն`_______________), որը գործում է լիազորագրի հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի 3.4.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.4.10. Պայմանագրով սահմանված գույքը հանձնել պայմանագրի 7.1-ին կետով սահմանված ժամկետներում»:

2. Պայմանագրի 4.1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. շինարարության արժեք. գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 226000 քառ. մ, որից սկզբնական հանձնվող 82.283 քառ. մ շինարարության արժեքի հաշվարկն իրականացվում է մեկ քառ. մետրի համար` 167400 դրամով, իսկ մնացած 143717 քառ. մետրինը` 186000 դրամով: Սպիտակ քաղաքում կառուցման ենթակա գույքի շինարարության արժեքն ավելանում է մեկ քառ. մետրի համար` 11703 դրամով, որի արդյունքում շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 40.868.013.219 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը: Նշված գույքի մակերեսն ու բնակարանների և (կամ) բնակելի տների թիվը վաճառողի կողմից ներկայացված են նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա են փոփոխության` նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով շինարարության մեկ քառ. մետրի արժեքը` 186000 դրամ:

3. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է`

ա. սկզբնական հանձնվող 82.283 քառ. մետր մակերեսով բնակարաններից և (կամ) բնակելի տներից`

4 սենյականոցների համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը (կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը տրամադրելուց) կատարելուց հետո 300 օր,

1, 2, 3, 5 և 6 սենյականոցների համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը (կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը տրամադրելուց) կատարելուց հետո 180 օր,

բ. մնացած 143717 քառ. մետր մակերեսով բնակարանների և (կամ) բնակելի տների համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը (կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը տրամադրելուց) կատարելուց հետո 700 օր: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

4. Պայմանագրով, ինչպես նաև պայմանագրի հավելվածներով գույքի տրամադրման (գնման) համար սահմանված բոլոր ժամկետները փոխարինել սույն համաձայնագրի 3-րդ կետով սահմանված ժամկետներով:

5. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 21 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Պայմանագրից գնորդին տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2, 3 և 4 հավելվածները բաղկացած են 16 թերթից և պայմանագրի անբաժանելի մասն են»:

6. Պայմանագրի N 2 հավելվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 226000 քառ. մ, որից սկզբնական հանձնվող 82.283 քառ. մետրի արժեքի հաշվարկն իրականացվում է մեկ քառ. մետրի համար` 167400 դրամով` գումարած հողամասի համապատասխան բաժնեմասի արժեքը (պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով` գումարած ավելացված արժեքի հարկը), մնացած 143717 քառ. մետրինը` 186000 դրամով` գումարած հողամասի համապատասխան բաժնեմասի արժեքը (պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով` գումարած ավելացված արժեքի հարկը), իսկ Սպիտակ քաղաքում կառուցվելիք բնակելի տների (բնակարանների) համար` նաև գումարած 11703»:

7. Պայմանագրի N 1 հավելվածի վերջին պարբերությունից հետո կատարել լրացում սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով սահմանված բովանդակությամբ:

8. Պայմանագրի N 4 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

9. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

10. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

Վաճառող

 

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

 

 

Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19,

ՀՎՀՀ` 01549866,

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական

ընկերության Մոսկվայի մասնաճյուղ,

հաշվի համարը` 160620001364

Գնորդ

 

Հայաստանի Հանրապետության անունից`

«Պետական գնումների գործակալություն»

պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

Քաղ. Երևան, Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 00063418,

Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղ,

հաշվի համարը` 163058561289

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 1

 

«ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Բնակելի տան կարկասային աշխատանքներ`

1) բնակելի տան հարկայնություն` 1 հարկ.

2) բնակելի տան հարկի բարձրություն` 3 մ.

3) կարկաս` երկաթբետոնե, ծածկ` պանելային կամ պոլիստերոլ կամ փրփրաբետոնե սալեր.

4) պատերի շերտեր` արտաքինից տուֆ, ներսից 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ.

5) ցոկոլային հարկի երեսապատում` բազալտե սալեր և հարթասվաղ.

6) մուտքի աստիճանավանդակը` հարթասվաղ.

7) ձեղնահարկ` մետաղական, տանիքապատում` հանքային բամբակ և ցինկապատ կողավոր թիթեղ:

 

2. Բնակելի տան ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակելի տան ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի և միջանցքների հատակներ` լամինատե.

2) սանհանգույցի հատակը և պատերը` հարթասվաղ (պատերը ներկված են յուղաներկով).

3) բնակարանների պատեր` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով.

4) առաստաղներ` քսահարթում և ներկում լատեքսային ներկով.

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա կամ մետաղապլաստե, պատուհանները` մետաղապլաստե.

6) էլեկտրական հանգույցները` տեղադրված:

 

Սպիտակ քաղաքում կառուցվող բնակելի տների համար` նաև ստորև նշված 3-րդ և 4-րդ կետերով ներկայացված աշխատանքները։

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում.

2) էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.

3) փողոցների ասֆալտապատում.

4) մայթերի ասֆալտապատում.

5) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում։

 

4. Ներքին հարդարման աշխատանքներ`

1) սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալեր.

2) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված.

3) ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

4) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված.

5) բնակարանների ներտնտեսային գազիֆիկացում:

 

 

Հավելված N 2

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Վճարման ամիսը, տարեթիվը

Վճարման ենթակա կանխավճարը (դրամ)

Վճարման ձևը

2009 թ. հուլիս

2.000.000.000

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2009 թ. 3-րդ եռամսյակի ընթացքում

3.000.000.000

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2009 թ. 4-րդ եռամսյակի ընթացքում

2.229.000.000

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2010 թ. 1-ին եռամսյակի ընթացքում

1,972,695,600

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2010 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում

2,261,382,800

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2010 թ. 3-րդ եռամսյակի ընթացքում

1,974,883,900

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2010 թ. 4-րդ եռամսյակի ընթացքում

368,165,800

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

Սույն կանխավճարի վճարման պարտավորությունը գնորդի մոտ առաջանում է համապատասխան ֆինանսական միջոցները նախատեսվելուց հետո։

309,595,400 վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով
 
 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 18-ի N 158-Ն որոշման

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 1,700,000.0 3,305,038.8 1,831,723.5

-

       այդ թվում`        
06     ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1,700,000.0 3,305,038.8 1,831,723.5

-

       այդ թվում`        
  01   Բնակարանային շինարարություն 1,700,000.0 3,305,038.8 1,831,723.5

-

       այդ թվում`        
    01 Բնակարանային շինարարություն 1,700,000.0 3,305,038.8 1,831,723.5

-

       այդ թվում`        
      02. Բնակարանային շինարարություն 1,700,000.0 3,305,038.8 1,831,723.5

-

      ՀՀ քաղաքաշինության նախարարություն 1,700,000.0 3,305,038.8 1,831,723.5

-

      Շենքերի և շինությունների ձեռքբերում 1,700,000.0 3,305,038.8 1,831,723.5

-

 
  

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 
 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 18-ի N 158-Ն որոշման

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

        ԸՆԴԱՄԵՆԸ 1,700,000.0 3,305,038.8 1,831,723.5

-

        ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 1,700,000.0 3,305,038.8 1,831,723.5

-

        այդ թվում՝        

06

01

01

02

Բնակարանային շինարարություն 1,700,000.0 3,305,038.8 1,831,723.5

-

        այդ թվում՝        
        աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով ՌԴ վարկային միջոցների հաշվին անշարժ գույքի ձեռքբերում 1,700,000.0 3,305,038.8 1,831,723.5

-

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան