Գլխավոր տեղեկություն
Համար
N 824-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 824-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով անցկացվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին`

1) մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով անցկացվող միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը.

2) երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ցանկում ներառված միջոցառումների անցկացման համար առկա և լրացուցիչ պետական համաֆինանսավորման տրամադրման նպատակահարմարության ու չափի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 1-ի N 824-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ն. Երիցյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Վ. Դանիելյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Վ. Մարության

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

   

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Գ. Առաքելյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ

   

Յու. Շուքուրյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ

   

Ռ. Հարությունյան

- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

   

Վ. Կիրակոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

   

Ա. Պողոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության բյուջետային ծրագրերի բաժնի պետ

   

Ա. Գրիգորյան

- Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար

   

Կ. Վարդանյան

- «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ)

   

Բ. Ենգիբարյան

- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Վարդանյան

- «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Գ. Բարսեղյան

- «Մայքրոսոֆթ Ար Էյ» ՍՊԸ-ի տնօրեն(համաձայնությամբ)

   

Գ. Չուգասզյան

- «Էլբա» էլեկտրոնային բովանդակության ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Մուսայելյան

- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Աբրահամյան

- ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան