Գլխավոր տեղեկություն
Համար
N 1084-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2009 թվականի N 1084-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի օգոստոսի 28-ին (N 10/09 արձանագրություն) հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները` ըստ ստորև նշված պայմանագրերի`

1) պայմանագիր CW-NCB-AF-2/2009, Մ17-Մեղրի կմ0+000-կմ3+000` «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ` 396,165,535 դրամ պայմանագրային արժեքով.

2) պայմանագիր CW-NCB-AF-3/2009, Մ-2-Լեհվազ-Վահրավար-Գուդեմնիս-Կուրիս-Կարճևան (Վահրավար-Գուդեմնիս-Կուրիս հատված) կմ0+000-կմ4+330`«Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ` 652,403,808 դրամ պայմանագրային արժեքով.

3) պայմանագիր CW-NCB-AF-7/2009-լոտ 1, Մ2-Կավճուտ-Գեղավանք կմ0+000-կմ2+500`«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ` 412,332,960 դրամ պայմանագրային արժեքով.

4) պայմանագիր CW-NCB-AF-7/2009-լոտ 2, Մ2-Կավճուտ-Գեղավանք կմ2+500-կմ6+000` «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ` 543,818,680 դրամ պայմանագրային արժեքով.

5) պայմանագիր CW-NCB-AF-8/2009, Մ12-Հարթաշեն կմ0+000-կմ5+090` «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ` 430,200,240 դրամ պայմանագրային արժեքով.

6) պայմանագիր CW-NCB-AF-9/2009-լոտ 1, Ճամբարակ-Վահան կմ0+000-կմ3 +000` «Կապավոր» ՍՊԸ` 459,039,500 դրամ պայմանագրային արժեքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան