Գլխավոր տեղեկություն
Համար
N 766-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.864
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2009 թվականի N 766-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 1038-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) N 2 հավելվածով հաստատված ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի`

ա. 43-րդ տողի լրացման կարգում «[59]» թիվը փոխարինել «[43]» թվով,

բ. 45-րդ տողի լրացման կարգից հանել «(25000 դրամ)» բառերը,

գ. 53-րդ տողի լրացման կարգում «(տող[52]x25000)» բառերը փոխարինել «(տող[52]x/անձնական նվազեցումների ամսական մեծությունը/)» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկը` համաձայն N 4 հավելվածի».

3) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 14

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 766-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1038-Ն որոշման

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

 

Բ ա ժ ի ն  I

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտներ, աշխատանքի վարձատրություն ԵՎ դրան հավասարեցված այլ վճարումներ

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտները  [1]

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով անհրաժեշտ ծախսերը   [2]

 

Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ  [3]

 

Այլ նվազեցումներ  [4]
                                                      

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունքը  [5]

 

Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից
ստացված եկամուտների տեսակը

Եկամտի գումարը [6]

Դրույքա-չափը [7]

Եկամտա-հարկը [8]

Ռոյալթի    [9]
       

 

 

 

Տոկոս [10]

 

 

 

Վարձակալության դիմաց վճար (վարձավճար) [11]

 

 

 

Գույքի օտարման դիմաց եկամուտ  [12]

 

 

 

 

Ընդամենը [13]

 

 

 [1] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերից (բացառությամբ II բաժնում նշվածի) եկամուտները (բացառությամբ ռոյալթիների, տոկոսների, վարձավճարների, գույքի օտարման դիմաց եկամուտների և նվազեցվող եկամուտների)

 [2] տողում նշվում են [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով նվազեցվող ծախսերը

 [3] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերից աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ (այդ թվում` նյութական օգնությունը)

 [4] տողում նշվում են [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված կենսաթոշակային, զբաղվածության, պարտադիր սոցիալական ապահովության վճարները

 [5] տողում նշվում է [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի, [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով արդյունքը (տող[1]-տող[2])+(տող[3]-տող[4]), որը տեղափոխվում է [24] տող (եթե արդյունքը բացասական է, ապա գումարը նշվում է փակագծերում)

 [6] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից` ռոյալթիները, տոկոսները, վարձավճարները և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը

 [7] սյունակում նշվում են եկամտի այդ տեսակի համար եկամտահարկի սահմանված դրույքաչափերը

 [8] սյունակում նշվում են [9], [10], [11] և [12] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտահարկի գումարները (սյունակ[6]xսյունակ[7])

 [13] տողում նշվում է ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմած եկամտից հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[9]/սյունակ[8]+տող10/սյունակ[8]+տող11/սյունակ[8]+տող12/սյունակ [8])

 

Բ ա ժ ի ն  II

 

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները

 

Ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները [14]

 

Ձեռնարկատիրական գործունեության գծով անհրաժեշտ ծախսերը [15]

 

Նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը  [16]

 

Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը [17]

 

 

 14] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված

եկամուտները

  [15] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեության գծով նվազեցվող ծախսերը

  [16] տողում նշվում է նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը

  [17] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (տող[14]-տող[15]-տող[16]), ընդ որում, եթե արդյունքը բացասական է, ապա [17] տողում գումարը նշվում է փակագծերի մեջ և կրած վնասը տեղափոխվում է հաջորդ տարի (հետագա հաշվարկում հաշվի չի առնվում), իսկ եթե դրական է, ապա այն տեղափոխվում է տող[25]

 

Բ ա ժ ի ն  III

 

Ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի եկամուտները

 

Ամիս

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

[18]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[19]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[20]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[21]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[22]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

[23]

 

 

  [18] տողում լրացվում են հարկային գործակալներից ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացած եկամուտները, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկային գումարները, ինչպես նաև նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)

  [19] տողում նշվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցման ամսական մեծությունը

 [20] տողում նշվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկված նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)

  [21] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող[18]-տող[19]-տող[20])

  [22] տողում նշվում է ամսական հարկվող եկամտից ([21] տողում նշված) հաշվարկված եկամտահարկը

  [23] տողում նշվում է [22] տողում ըստ ամիսների հաշվարկված եկամտահարկի հանրագումարը

 

Բ ա ժ ի ն  IV

 

Տարեկան եկամտահարկի հաշվարկը

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունքը [24]

 

Ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը [25]

 

Տարեկան եկամուտների ստացման ամիսները [26]

 

Անձնական նվազեցումների տարեկան մեծությունը [27]

 

Հարկվող եկամուտը [28]

 

Բարեգործական և այլ անհատույց հատկացումներ [29]

 

Տարեկան հարկվող եկամուտը [30]

 

Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկը [31]

 

Տարվա համար հաշվարկված եկամտահարկը [32]

 

Նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը [33]

 

Ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկի գումարը [34]

 

Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը  [35]

 

Տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները  [36]

 

Հարկային գործակալների կողմից պահված հարկի գումարը [37]

 

Այլ պետություններում պահված հարկի գումարը [38]

 

Այլ պետություններում պահված հարկի գումարի հաշվանցվող մասը [39]

 

Հարկային արտոնությունների գումարը [40]

 

Ընդամենը նվազեցման ենթակա տարեկան եկամտահարկի գումարը  [41]

 

Ենթակա է վճարման կամ վերադարձման (հաշվանցման) [42]

 

 

  [24] տողում նշվում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի գծով արդյունքը (տող[5])

  [25] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը (տող[17])

  [26] տողում նշվում է տարվա ամիսների թիվը, որոնց վերաբերվում են [1], [3] և [14] տողերում նշված եկամուտները

  [27] տողում նշվում է անձնական նվազեցումների տարեկան մեծությունը (տող[26]x/անձնական նվազեցման ամսական մեծությունը/)

  [28] տողում նշվում է հարկվող եկամտի գումարը {(տող [24]+տող [25])-տող[27]}

  [29] տողում նշվում է տարվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարը (տող [28]-տող[28]/1,05)

  [30] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեությունից, քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերից տարեկան հարկվող եկամտի գումարը (տող[28]-տող[29])

  [31] տողում նշվում է [30] տողում նշված տարեկան հարկվող եկամտից (տարեկան դրույքաչափերով) հաշվարկված եկամտահարկի գումարը

  [32] տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[13]+տող[23]+տող[31])

  [33] տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար

  [34] տողում նշվում է ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող[32] և տող[33] առավելագույնը)

  [35] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը)

  [36] տողում նշվում են հարկային տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները

  [38] և [39] տողերում նշվում են այլ պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) եկամտահարկը (օտարերկրյա պետության համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և եկամտահարկի այն գումարը, որի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտահարկը

  [40] տողում նշվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների ընդհանուր գումարը

  [41] տողում նշվում է տարեկան եկամտահարկից նվազեցման ենթակա գումարը (տող[36]+տող[37]+տող[39]+տող[40])

  [42] տողում նշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը (տող[34]-տող[41]` բացասական արդյունքը նշվում է փակագծերի մեջ)

  սույն հաշվարկում ռեզիդենտները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները

 

Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարները
(ըստ եռամսյակների
)

 

Եռամսյակը

I

II

III

IV

Ընդամենը

Գումարը

 

 

 

 

 

 

            Հաշվարկը ներկայացնողի ստորագրությունը»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան