Գլխավոր տեղեկություն
Համար
N 541-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.06.2008-28.08.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.11/36(626) Հոդ.596
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2008 թվականի N 541-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների` 2008/2009 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների, տարածքային կառավարման մարմինների և մասնագիտությունների` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների անվճար ուսուցմամբ հաստատված տեղերը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական մասնագիտական ուսումնական հաստատություններին տրամադրվում են միայն ըստ մասնագիտությունների` կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 4

Երևան

 
 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 22-ի N 541-Ն որոշման

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ` 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ` ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ՝ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Դասիչը

Մասնագիտությունը

Տեղը

1

2

3

 

I. Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

 

0515

Զարդակիրառական արվեստ

150

0605

Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում

20

0904

Օգտակար հանածոների հարստացում

20

1003

Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում

20

1007

Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոտաժում

20

1105

Մետաղների մշակման տեխնոլոգիա` ճնշմամբ

20

1207

Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա

140

1210

Մետաղների մեխանիկական մշակում` հաստոցների և գծերի վրա

40

2009

Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում

20

2203

Համակարգիչների շահագործում

100

2304

Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում

80

2311

Հասարակական սնունդ

265

2401

Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում

370

2402

Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը երկաթուղային տրանսպորտում

20

2704

Գինեգործություն և հյութերի արտադրություն

20

2809

Կարի արտադրության տեխնոլոգիա

60

2901

Վերամբարձ տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում

20

2907

Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ

60

2908

Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում

80

2912

Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ

20

3106

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

60

3112

Գյուղացիական տնտեսության կազմակերպում

40

 

                Ընդամենը

1645

 

II. Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

 

2203

Համակարգիչների շահագործում

20

2604

Անտառային տնտեսություն

20

3106

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

60

 

                Ընդամենը

100

 

III. Երևանի քաղաքապետարան

 

0515

Զարդակիրառական արվեստ

120

0601

Հաշվետարություն

20

0604

Բանկային գործ

20

0605

Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում

20

2014

Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա

20

2203

Համակարգիչների շահագործում

20

2311

Հասարակական սնունդ

40

2401

Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում

40

2809

Կարի արտադրության տեխնոլոգիա

20

  

                Ընդամենը

320

  

IV. Հայաստանի Հանրապետության
Արագածոտնի մարզպետարան

 

2401

Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում

20

2809

Կարի արտադրության տեխնոլոգիա

20

2901

Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում

20

3106

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

20

3112

Գյուղացիական տնտեսության կազմակերպում

20

  

                Ընդամենը

100

  

V. Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզպետարան

 

0515

Զարդակիրառական արվեստ

80

2304

Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում

20

2311

Հասարակական սնունդ

20

  

                Ընդամենը

120

  

VI. Հայաստանի Հանրապետության
Արմավիրի մարզպետարան

 

1207

Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա

20

3106

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

20

  

                Ընդամենը

40

  

VII. Հայաստանի Հանրապետության
Գեղարքունիքի մարզպետարան

 

1002

Էլեկտրասարքավորումների արտադրություն

20

2401

Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում

20

3106

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

20

 

                Ընդամենը

60

 

VIII. Հայաստանի Հանրապետության
Կոտայքի մարզպետարան

0605

Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում

20

1207

Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա

20

2203

Համակարգիչների շահագործում

20

2311

Հասարակական սնունդ

20

2401

Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում

40

2809

Կարի արտադրության տեխնոլոգիա

20

 

                Ընդամենը

140

 

IX. Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետարան

 

0605

Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում

20

2809

Կարի արտադրություն

20

3106

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

20

  

                Ընդամենը

60

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 22-ի N 541-Ն որոշման

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ` 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Դասիչը

Մասնագիտությունը

Տեղը

1

2

3

 

I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

0202

Սոցիալական ապահովության կազմակերպում

11

0205

Սոցիալական աշխատանք

5

0207

Թարգմանություն և գործավարություն

39

0208

Թարգմանություն և մաքսավարություն

14

0209

Թարգմանություն և արխիվավարություն

6

0210

Թարգմանություն և սպասարկման կազմակերպում

21

0301

Հայոց և օտար լեզուների դասավանդում

7

0302

Հայոց լեզվի դասավանդում

77

0303

Ռուսաց լեզվի դասավանդում

38

0304

Օտար լեզվի դասավանդում

19

0307

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

26

0308

Մասնագիտական ուսուցում (ըստ ճյուղերի)

7

0312

Դասավանդում տարրական դասարաններում

100

0313

Նախադպրոցական կրթություն

41

0501

Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների)

120

0502

Երգեցողություն

60

0503

Երգչախմբավարություն (երգչախմբային դիրիժորություն)

9

0504

Երաժշտության տեսություն

3

0512

Գեղանկարչություն

35

0513

Քանդակագործություն

8

0514

Դիզայն (ըստ ճյուղերի)

40

0515

Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ

24

0601

Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի)

205

0602

Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի)

31

0603

Ֆինանսներ (ըստ ճյուղերի)

29

0604

Բանկային գործ

16

0606

Ապահովագրական գործ (ըստ ճյուղերի)

5

0607

Շուկայաբանություն (ըստ ճյուղերի)

15

0608

Առևտուր (ըստ ճյուղերի)

4

0612

Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի)

4

0902

Բաց լեռնային աշխատանքներ

15

1103

Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն

20

1705

Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում

25

1706

Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների
և սարքավորումների շահագործում

10

1715

Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում

5

1801

Էլեկտրական մեքենաներ և ապարատներ

15

2004

Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր

15

2014

Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
(ըստ ճյուղերի)

20

2015

Փոստային կապ

10

2103

Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

15

2201

Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր

20

2203

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

86

2204

Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում

5

2301

Սպասարկման կազմակերպում

20

2302

Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում

25

2307

Զբոսաշրջություն

20

2311

Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում

15

2312

Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ

6

2401

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
(ըստ փոխադրամիջոցների տեսակների)

49

 

Կենսաքիմիա

5

2514

Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում

10

2702

Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա

5

2704

Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն

5

2708

Մսի և մսամթերքի տեխնոլոգիա

5

2710

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

5

2711

Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա

20

2808

Հագուստի մոդելավորում և նախագծում

38

2809

Հագուստի պատրաստման տեխնոլոգիա

20

2901

Ճարտարապետություն

2

2902

Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում

10

2905

Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն և շահագործում

10

2912

Ջրամատակարարում և ջրահեռացում

5

2913

Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի
էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում

10

2915

Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում
և շահագործում

10

3101

Հողաշինարարություն

5

3204

Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների
արդյունավետ օգտագործում

5

3404

Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում
(սերտիֆիկացում) (ըստ ճյուղերի)

4

 

Պահուստային տեղեր

100

 

                Ընդամենը

1758

 

II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

0402

Մանկաբարձական գործ

54

0405

Դեղագործություն

44

0406

Քույրական գործ

137

0415

Քույրական գործի կազմակերպում

20

 

Պահուստային տեղեր

5

 

                Ընդամենը

260

 

III. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

0601

Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի)

2

0602

Մենեջմենթ (կառավարում) (ագրարային ճյուղում )

67

0612

Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի)

40

2401

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
(ըստ տրանսպորտի տեսակների)

45

2604

Անտառային և անտառապուրակային տնտեսություն

10

2704

Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն

10

2707

Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա

10

2708

Մսի և մսամթերքների տեխնոլոգիա

10

2819

Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն

12

2902

Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում

15

2906

Հիդրոտեխնիկական շինարարություն

10

3101

Հողաշինարարություն

15

3102

Գյուղատնտեսագիտություն

20

3104

Անասնաբուժություն

30

3105

Մեղվաբուծություն

10

3106

Գյուղատնտեսության մեքենայացում

13

3114

Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում

13

3205

Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն

13

 

Պահուստային տեղեր

5

 

                Ընդամենը

350

 

IV. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

0501

Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների)

10

0502

Երգեցողություն

16

0505

Էստրադայի երաժշտարվեստ

2

0506

Պարարվեստ

30

0507

Դերասանական արվեստ

2

0509

Ռեժիսուրա (ըստ տեսակների)

4

0514

Դիզայն (ըստ ճյուղերի)

4

0518

Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն

4

2019

Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում

4

 

Պահուստային տեղեր

3

 

                Ընդամենը

79

 

V. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

 

0601

Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի)

10

1001

Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր

10

2102

Էլեկտրաէներգետիկական համակարգերի ռելեային պաշտպանություն և ավտոմատացում

10

2203

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

8

 

Պահուստային տեղեր

5

 

                Ընդամենը

43

 

VI. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարարություն

 

0307

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

70

 

Պահուստային տեղեր

3

 

                Ընդամենը

73

 

VII. Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

2401

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

4

2402

Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում

4

2410

Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում

4

 

Պահուստային տեղեր

3

 

                Ընդամենը

15

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան