«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2007 թվականի N 226-Ն
ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի և ի կատարումն Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մայիսի 17-ի «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մաuին» N 343-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների (որպես թափոն) անվտանգ ոչնչացման պայմանները:
2. Բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների ոչնչացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 475 որոշմամբ սահմանված ընթացակարգով:
3. Սույն կարգը չի տարածվում մաքսային կանոնների խախտման դեպքում բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների վրա, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերի:
4. Ծխախոտային արտադրատեսակները համարվում են թափոն, եթե դրանք կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները:
5. Ծխախոտային արտադրատեսակների թափոնները դասվում են բուսական ծագում ունեցող օրգանական թափոնների շարքին, որոնք ենթակա են ոչնչացման հետևյալ էկոլոգիապես անվտանգ եղանակներով`
1) Կոմպոստացում
Այս գործընթացի ժամանակ կոշտ և կիսակոշտ թափոնները ենթարկվում են կենսաբանական քայքայման:
2) Ջերմային եղանակ
Այս դեպքում վերամշակվող արտադրանքից կորզվում են նյութեր, որոնք կարող են օգտագործվել տարբեր տեխնոլոգիական գործընթացներում: Եթե թափոններն էներգակիրներ չեն հանդիսանում, ապա դրանց ջերմային վերամշակումն իրականացվում է բնական վառելիքի հետ համատեղ շերտային կրակատներում, աղբայրման կաթսաագրեգատներում, թմբուկավոր պտտվող վառարաններում:
3) Օրգանական թափոնների կենսաբանական դեգրադացում
Թափոնների որոշակի տեսակներ հատուկ ստեղծված պայմաններում (որոշակի ջերմաստիճան, ճնշում, միջավայրի pH և այլն) ենթարկվում են դեգրադացման: Գործընթացն իրականացվում է հատուկ ընտրված միկրոօրգանիզմների շտամների միջոցով:
4) Բուսական ծագում ունեցող օրգանական թափոնների վերամշակում` հողի մեջ հատուկ աճեցված անձրևաորդերի ներմուծմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|