ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2009 թվականի N 1252-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին 2002 թվականի նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում ստորագրված փոխըմբռնման հուշագրի 8-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տարածքի վարձակալության համար 2008 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի և 2009 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 11797028 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով):
(1-ին կետը փոփ. 24.12.09 N 1526-Ն)
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված վճարումները կատարել Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի և վարձատուի միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետԱ. Գևորգյան
2009 թ. նոյեմբերի 11
Երևան