«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 50007151
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
19 փետրվարի 2007 թ. |
N 320-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի Հ. 640-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2006 թ. «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» հ. 1608-Ն որոշումը, Երևանի քաղաքապետի 27.04.2006 թ. «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոնները և Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները հաստատելու մասին» հ. 640-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1. Երևանի քաղաքապետի 27.04.2006 թ. հ. 640-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոններ»-ի`
ա) 8-րդ կետում «Կանոնների» բառից հետո լրացնել «, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի հ. 1608-Ն որոշման» բառերը.
բ) 11-րդ կետում «լուծումները» բառից հետո լրացնել «, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը» բառերը:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին և իրավաբանական վարչության պետին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու պաշտոնական հրապարակումը:
Երևանի քաղաքապետ |
Ե. Զախարյան |